«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Միջնադարյան մտավորականություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ա → ը, ա oգտվելով ԱՎԲ
Տող 13.
[[Հելլենիզմ]]ի տարածումը խթանել է Մտավորականության աճը, ստվարացել են պետական պաշտոնյաների, ճարտարապետների, քանդակագործների, բժիշկների, փիլիսոփաների, գրողների, պատմիչների, [[դերասան]]ների, ուսուցիչ- դաստիարակների շարքերը։ Հայկական պետությունը հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, հրավիրել, ինչպես նաև ապաստան տվել այլ երկրներում հալածված մտավորականների (հույն մտածողներ Մետրոդորոս Սկեփսացի, Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող և հռետոր Ցամբլիքոս և ուրիշներ)։ Մայրաքաղաքները ([[Արտաշատ]], [[Տիգրանակերտ]] և այլն) դարձել են մշակութային և կրոնական կենտրոններ (գործել են թատրոններ, կազմակերպվել են հռետորների, բանաստեղծների մրցույթներ, բանավեճեր և այլն), որտեղ կենտրոնացել է մտավորականության հիմնական զանգվածը։ Մեծ քանակությամբ հայ երիտասարդներ սովորելու են ուղարկվել ժամանակի ուսումնական և գիտական կենտրոններ ([[Ալեքսանդրիա]], [[Աթենք]], [[Անտիոք]], [[Եդեսիա]] և այլն)։ Նրանց մի մասը հաստատվում էր այդ քաղաքներում, մյուս մասը՝ վերադառնալով նվիրվում հայրենի մշակույթի առաջընթացին։ Հոգևոր կյանքի, բնականաբար նաև մտավորականության, զարգացման համար աննախադեպ նշանակություն ունեցավ [[Մեսրոպ Մաշտոց]]ի գրերի գյուտը։ Հայաստանի տարբեր վայրերում հիմնվում են դպրոցներ, որոնք նպաստում են նոր մտավորականության ձևավորմանը։ Մտավորականությունը ձեռնամուխ է լինում պատմագրության ([[Ագաթանգեղոս]], [[Կորյուն]], [[Ղազար Փարպեցի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]]), փիլիսոփայության (Դավիթ Քերական, [[Դավիթ Անհաղթ]]), քրիստոնեական շատագովության և պատրիստիկայի (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե) ստեղծմանը, սկզբնավորվում է թարգմանչաց շարժումը։ Մտավորականության պատրաստումը կենտրոնանում է բուն երկրում գործող վարժանոցներում, համայսարաններում, վարդապետարաններում, ճեմարաններում, բժշկանոցներում։ Անկախությունից զրկված և երկատված Հայաստանում արհավիրքներին ու ժամանակավոր կայունացումներին համընթաց անկում և վերելք են ապրել արտադրողական ուժերը, որից կախված խամրել կամ աշխուժացել է մտավորականությունյան գործունեությունը։ Գերազանցապես նախարարական և հոգևոր դասի ներկայացուցիչներից բաղկացած մտավորականությունը արտահայտել է ազգային-ազատագրական գաղափարներ և ղեկավարել անկախության համար [[հայ]] ժողովրդի պայքարը, որը, համապատասխանելով շահագործող դասակարգի շահերին, ներդաշնակել է ողշ հասարակության ձգտումներին։
== Միջնադարյան մտավորականություն ==
Միջնադարյան մտավորականության շարքերից է ելել մտածողների մի ամբողջ համաստեղություն, որը հսկայական ավանդ է ներդրել ռազմ, արվեստի, ճարտարապետության, գրչության, մանրանկարչության, երաժշտության, մանկավարժության, [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[Գրականություն|գրականության]], բնագիտության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում։ Հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկությունները (արմ․ ու արլ․ հատվածների և գաղթավայրերի գոյացումը) իրենց կնիքն են դրել մտավորականության գործունեության վրա։ Աշխարհի զանազան երկրներում սփռված հայերը մասնակցել են այդ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ հոգ տարել ազգային մշակույթի զարգացման համար՝ հիմնվել են դպրոցներ, եկեղեցիներ, տպարաններ, հրատարակվել թերթեր։ Շատ վայրերում (հատկապես Կ․ Պոլսում, [[Մադրաս]]ում, Կալկաթայում, [[Վենետիկ]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Թավրիզ]]ում) բարենպաստ պայմաններ են ստեղծվում նոր ազգային մտավորականության ձևավորման համար։ XVII—XVIII դդ․ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները հիմք են դրել հայ ժողովրդի ռուսական քաղաքական կողմնորոշման ձևավորմանը, Կապիտալիզմի ներթափանցմամբ կազմավորվել է հայ բուրժ․ մտավորականությունը ի դեմս խոշոր և մանր բուրժուազիայի ներկայացուցիչների։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո արևելահայ մտավորականությունը ներգրավվել է [[Ռուսաստան]]ի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղ․ հարաբերությունների ոլորտ, հայ կյանքի կենտրոններ են դարձել Թիֆլիսը, Պետերբուրգը, Մոսկվան, Բաքուն, Նոր Նախիջևանը և այլն, որտեղ էլ կենտրոնացել է մտավորականությունը։ XIX դ․ կեսին արևելահայ և արմնտահայ իրականության մեջ ձևավորված հասարակական-քաղ․ հոսանքների (կղերաֆեոդալական, լիբերալ բուրժ․, հեղափոխական-դեմոկրատական) հիմնական տարրը մտավորականությունը էր։ Հայ դեմոկրատական ներկայացուցիչները հարել են նաև շարժմանը։ [[XIX դար|XIX]] դ․ մտավորականությանը մասնակցել են արմենական, հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծմանը։ Մարքսիստական գաղափարների տարածումով և [[Արևելյան Հայաստան]]ում բանվորական շարժման սկզբնավորմամբ հայ շատ ներկայացուցիչներ մասնակցեցին համառուսաստանյան հեղափոխական շարժմանը՝ ինքնակալության տապալման և սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մեջ տեսնելով սոցիալական և ազգային ազատագրության հիմնական գրավականը։ Նրանցից շատերը առաջ են քաշվել հեղափոխական շարժման ակտիվ գործիչների շարքը, դարձել Վ․ Ի․ Լենինի զինակիցները (Ի․ Լալայանց, Բ․ Կնունյանց, Ս․ Շահումյան, Ս․ Սպանդարյան և այլն)։ Այլ է եղել արևմտահայ մտավորականության ճակատագիրը, նրա առաջադեմ թևը կազմել է սահմանադրական շարժման կորիզը, գործունեության հիմնական նպատակը համարել Հայկական հարցի առաջ քաշումը և գլխավորել ազատագրական պայքարը [[թուրք]], բռնապետության դեմ։ Չնայած գոյության ծանր պայմաններին, ազգային և [[կրոն]], խտրականությանը, արևմաահայ մտավորականությունը, որը կենտրոնացված էր հիմնականում Կ․ Պոլսում, [[Զմյուռնիա]]յում, [[Վան]]ում, [[Էրզրում քաղաք|էրզրումում]], տվել է տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, ճարտարապետներ, հայագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության գլխ․ նշանակետը արևմտահայ մտավորականություն էր, որը դարձավ [[Մեծ Եղեռն|Մեծ եղեռնի]] առաջին զոհը։ [[Հայաստան]]ում սովետական կարգերի հաստատումով սկսել է ձևավորվել հայ սովետական ժողովրդական մտավորականությունը։ Հայաստանի հեղկոմը, այնուհետև նաև հանրապետության կառավարությունը ՀԿԿ ղեկավարությամբ մշակել են միջոցառումներ հին սոցիալիստական շինարարության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Մտավորականության գերակշռող մասը ([[ուսուցիչ]]ներ, բժիշկներ ևն) ներքաշվեց նոր կյանքի ստեղծմանը։ Միաժամանակ միջոցառումներ մշակվեցին միութենական մյուս հանրապետություններից և արտասահմանից Հայաստան տեղափոխելու մշակույթի, գիտության նշանավոր գործիչներին (Մ․ Սարյան, Ա․ Թամանյան, Հ․ Աճաոյան, Ա․ Սպենդիարյան, Ա․ Իսահակյան, Ա․ Շիրվանզադե, Հ․ Գյուրջյան, բազմաթիվ ինժեներներ, գյուղատնտեսներ, դերասաններ)։ Սակայն կոմունիստական կուսակցությունը և սովետական իշխանությունը մտավորականության ստեղծման հիմնական ուղին համարում էին սեփական մասնագիտական կադրերի պատրաստումը բարձրագույն և մասնագիտական տիպի դպրոցների միջոցով։ ՀԽՍՀ-ում կուլտուրական հեղափոխության ընթացքում հիմնականում ձևավորվում է հայ սովետական մտավորականությունը։ [[1981]]-ին ՀԽՍՀ-ում ժողտնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր հազար մարդուց 233-ը ունեին բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթություն։ [[ՀԽՍՀ]]-ում մտավորականությունը ազգաբնակչության բոլոր սոցիալական խմբերի մեջ բացարձակ թվով գրավում է երկրորդ, իսկ աճման տեմպերով՝ առաջին տեղը։
 
Զարգացած սոցիալիզմի պայմաններում, պայմանավորված գիտատեխ․ հեղաշրջման զարգացումով, զգալիորեն աճել է գիտական և ինժեներատեխնիկական մտավորականության տեսակարար կշիռը։ ՀԽՍՀ-ում գիտական աշխատողների թիվը ավելի քան 19,5 հազար է, գիտությունների դոկտոր են 704-ը, գի¬ տության թեկնածու՝ 5826-ը (1981)։ Մտավորականության առավել առաջադիմական մասին կուսակցությունը ընդունում է իր շարքերը։ Հանրապետության կուսակցական կազմակերպության ավելի քան 30% (1981) ունի [[բարձրագույն կրթություն]]։ Մտավորականությունը բանվոր դասակարգի և գյուղացիության հետ մեկտեղ մասնակցում է կոմունիստական շինարարությանը։ Մեծ է նրա ներդրումը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, հոգևոր մշակույթի ծաղկման, գիտության և տեխնիկայի զարգացման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի, սովետական մարդկանց մարքսիզմ- լենինիզմի ոգով դաստիարակելու գործում։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական պետությունը ամրապնդում են մտավորականության ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները, հոգ տանում նրա գաղափարական կոփվածության, աշխատանքային և քաղաքական ակտիվության, կոմունիստական շինարարության խնդիրների լուծման հարցում նրա դերի բարձրացման համար։ Հայկական ազգային մշակույթի ստեղծման մեջ իր մասն ունի սփյուռքահայ մտավորականությունը, որը գաղթավայրերում հայապահպանման ջատագովն ու կազմակերպողն է։ Նրա առաջադեմ և հեռատես մեծամասնությունը աշխարհի հայությանը կոչ է անում համախմբվել [[Խորհրդային Հայաստան]]ի շուրջը։