«Համաշխարհային խաղաղություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ,տ → վ, տ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Միջազգային խաղաղություն''', [[ժողովուրդ]]ների և [[պետություն]]ների փոխհարաբերություններ, որոնք հենվում են ոչ բռնի միջոցներով վարվող արտաքին [[քաղաքականություն|քաղաքականության]] ու [[պայմանագիր|պայմանագրերով]] ստանձնած պարտավորությունների հարգման վրա, նաև զինված պայքարի բացակայությունը պետությունների միջև։ Հակամարտ դասակարգային հասարակարգերում Միջազգային խաղաղությունը ընդմիջվում է [[պատերազմ]]ներով և ամրապնդում է դրանց արդյունքները։ Միջազգային խաղաղության, ինչպես և պատերազմի բնույթը, պայմանավորված է հասարակության պատմական զարգացման աստիճանով, տիրող դասակարգերի քաղաքականությամբ։ Պատմական զարգացման նոր դարաշրջանը սկսվում է սոցիալիզմով, որի բնույթն իսկ ենթադրում է ձգտում Միջազգային խաղաղության, որի համար պայքարում են կոմունիստները։ Սովետական կառավարության առաջին դեկրետում դեմոկրատական, խաղաղության ծրագիրը օրգանապես կապված է նոր սկզբունքի՝ սոցիալիստական և կապիտալիստական սիստեմների խաղաղ գոյակցության հետ։ Միջազգային խաղաղության ժամանակակից հարցադրումը, որ հիմնավորվել է կոմունիստական և բանվորական [[կուսակցություն]]ների միջազգային խորհրդակցություններում ([[1957]], [[1960]], [[1969]]), ելնում է սոցիալիզմի և կապիտալիզմի միջև ուժերի հարաբերակցության փոփոխությունից, այն սկզբունքային դրույթից, որ [[ՍՍՀՄ]]-ի և սոցիալիստական համագործակցության մյուս պետությունների խաղաղասիրական քաղաքականությունը, նրանց համաձայնեցված քաղաքականության հարաճուն ներգործությունը համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա, կապիտալի երկրներում բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների պայքարի ուժեղացումը, ազգային ազատագրական շարժման ծավալումը, խաղաղության կողմնակիցների ելույթները՝ վերացնում են նոր համաշխարհային պատերազմի ճակատագրական անխուսափելիությունը։ Պատերազմի միջոցների կործանարար ուժի աննախադեպ մեծացման հետևանքով Միջազգային խաղաղությունը դարձել է համամարդկային խնդիր։ Միջազգային խաղաղությյան կարևոր նախադրյալներ են սպառազինությունների մրցավազքի դադարեցումն ու պատերազմի օջախների վերացումը, միջազգային համագործակցության զարգացումը։ Սովետական պետության, խաղաղասեր մյուս ուժերի պայքարը լարվածության թուլացման համար [[1970]]-ական թթ․ հանգեցրին միջազգային իրադրության առողջացման։ Լարվածության թուլացման պրոցեսում ամրապնդվեց և սկսեց տնտեսական և քաղաքական կոնկրետ բովանդակությամբ հարստանալ տարբեր սոցիալական կարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցությունը։ Նշմարվեց «[[սառը պատերազմ]]ի» անկում, ավելի նպաստավոր օբյեկտիվ նախադրյալներ ստեղծվեցին վիճելի հարցերը և միջազգային կոնֆլիկտները արդարացի խաղաղ կարգավորման միջոցներով լուծելու համար։ Սակայն այդ պրոցեսը խաթարվել է 80-ական թթ․ սկզբին, երբ ագրեսիվ իմպերիալիստական շրջանները և, ամենից առաջ, ԱՄՆ-ի ղեկավարությունը նորից վերցրել են աշխարհում ստեղծված ռազմական հավասարակշռությունը [որը «սկզբունքային, պատմական նշանակություն ունեցող նվաճում է» (ՍՄԿԿ Կենտկոմի պլենումի [[1980]]-ի հունիսի 23-ի որոշումից)] իրենց օգտին՝ ի վնաս [[Սովետական Միություն|Սովետական Միության]], սոցիալիստական երկրների, ի վնաս միջազգային լարվածության թուլացման և ժողովուրդների անվտանգությունը խախտելու կուրս։
 
{{ՀՍՀ}}[[Միջազգային հարաբերություններ]]