«Միտք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 24 բայտ ,  5 տարի առաջ
չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,լ → ը, լ (24) oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (14) oգտվելով ԱՎԲ)
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,լ → ը, լ (24) oգտվելով ԱՎԲ)
== Մտքի որակներ և հատկություններ ==
 
Մարդու [[մտածողություն|մտածողության]] (լայն առումով` [[Ակտիվություն (հոգեբանություն)|իմացական ակտիվության]]) կոմպլեքսային հատկությունները (ճկունությունը, լայնությունը, խորությունը, արագությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը և այլն),ըստ որոնց մարդկանց միջև դիտվում են անհատական մեծ տարբերություններ դեռևս վաղ տարիքից, հատկապես սկսած դեռահասության և պատանեկության տարիքային փուլերից։
 
== Մտքի արագություն ==
[[Դատողություն]]ներ կատարելու, խնդիրներ լուծելու, վճիռներ կայացնելու արագությունը, որով մարդիկ զգալի չափով տարբերվում են միմյանցից։Լավագույնմիմյանցից։ Լավագույն դեպքում մտքի արագությունը զուգորդվում է նրա խորության, լայնության և այլ դրական որակների հետ։:
 
== Մտքի լայնություն ==
Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու, դրանց միջև կապեր հաստատելու, մի շարք բնագավառներում իմացական ակտիվ [[գործունեություն]] կատարելու (լավագույն դեպքում` նաև ստեղծագործելու) [[ընդունակություններ|ընդունակություն]]ը,որը պայմանավորված է բնածին [[օժտվածություն|օժտվածությամբ]] և զարգանում է ուսման և դաստիարակության գործընթացներում։
 
== Մտքի խորություն ==
Մարդու [[մտածողություն|մտածողության]] և ընդհանրապես իմացական [[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվության]] այն որակը, որը նրան թույլ է տալիս թափանցել երևույթների և խնդիրների էության մեջ, բացահայտել նրանց իմաստն ու ծագման զարգացման օրինաչափությունները և պայմանները, պատճառական փոխկապակցությունները, կանխատեսել իրադրությունների ընթացքն ու հետևանքները։
 
== Մտքի հետևողականություն ==
Խնդիրներ լուծելիս տրամաբանական կարգ ու նպատակասլացություն հանդես բերելու, լուծումը մինչև վերջ հասցնելու և շեղումներից խուսափելու [[ընդունակություններ|ընդունակություն]]ը։Մտքի հետևողականությունը այն դրական առանձնահատկություններից մեկն է, առանց որի մարդու իմացական [[գործունեություն|գործունեություն]]ը չի կարող բավարար չափով արդյունավետ լինել։
 
== Մտքի ճկունություն ==
Մարդու [[մտածողություն|մտածողության]](և ընդհանրապես իմացական [[գործունեություն|գործունեության]])այն անհատական առանձնահատկությունը, որը նրան թույլ է տալիս խնդիրներ լուծելիս շեղվել ընդհանուր ճանաչման արժանացած մեթոդներից և որոնել նորերը, նոր մտահղացումներ ունենալ, անհրաժեշտության դեպում նոր վճիռներ կայացնել : Մտքի ճկունությունը ստեղծագործական [[ընդունակություններ]]ի առկայության դրսևորումներից մեկն է։
 
== Մտքի իներտություն ==
Մարդու [[մտածողություն|մտածողության]] բացասական գիծ, ճկունության հակադարձ որակը։ Այն կարող է կապված լինել [[բնավորություն|բնավորության]] իներտության ([[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվության]], նախաձեռնության բացակայության, անգործունեության և այլն) հետ։
 
== Մտքի քննադատականություն ==
[[Մտածողություն|Մտածողության]] և ընդհանրապես իմացական [[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվության]] այն որակը, որի առկայության դեպքում [[անձ]]ը ճիշտ և քննադատորեն է վերաբերվում ուրիշների մտքերին, չի ներշնչվում, կարողանում է տարբերել դրականը, օգտակարն ու ճիշտը` սխալներից ու թյուրիմացություններից։
Մտքի քննադատությունը հաճախ, բայց ոչ միշտ, զուգորդվում է ինքնաքննադատականության հետ։ Ինքնաքննադատականության բացակայությունը կարող է պայմանավորված լինել հոգեբանական ինքնապաշտպանության [[պահանջմունք]]ների առկայությամբ։ Մտքի քննադատությունը պետք է տարբերել այսպես կոչված քննադատությունից, որը կարելի է բնորոշել որպես միտումնավորության և մտքի աշխատանքում [[Ագրեսիա|ագրեսիվության]] դրսևորում, որի դեպքում ճշմարտության իմացության ցանկությունը մղվում է հետին պլան։
 
{{ՀՍՀ}}
144 973

edits