«Մագնեզիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և, : → ։ (57) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ։Մ → վ։ Մ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Մագմատիկ ապարներ''', հրային ապարներ, ապարներ, որոնք առաջացել են հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Մագման կարող է սառչել ինչպես Երկրի խոր հորիզոններում, այնպես էլ Երկրի մակերեվույթին՝ արտավիժելուց հետո։ Մ.ա., ըստ սառչելու պայմանների, լինում են ինտրուզիվ (խորքային) և է ֆուզիվ (հրաբխային, արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով և տեքստուրայով։ Ինտրա, զիվ ապարները ([[գրանիտ]], [[սիենիտ]], [[դիորիտ]]) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, շտոկներ, լակոլիթներ, երակներ և այլն։ էֆուզիվ ապարները (բազալտ, անդեզիտ, տուֆ) մագմայի արագ սառչելու հետևանքով ունենում են ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ։ Մ. ա. սովորաբար կազմված են սիլիկատներից։ Նրանց գլխավոր բաղադրամասը սիլիկահողն է (Si02), ըստ որի պարունակության Մ.ա. լինում են՝ գևրհի մքային (SiOa«40%), հիմքային (40-56%), միջին թթվության (56-65%), թթու (65-70%) և գ և րթթու (»75%)։ Սիլիկատներ չպարունակող Մ.ա. (օրինակ, կարբոնատիտները) խիստ սակավ են։ Համապատասխանաբար փոխվում է նաև միներալների կազմը Մ.ա-ի առանձնացված խմբերում։ Գերհիմքային ապարները (պիրոքսենիտներ, դունիտներ, օլիվիններ) բաղկացած են միայն օլիվինից և պիրոքսենից, հիմքայիններում (գաբբրո, բազալտ) առկա է նաև կալցիումային պլագիոկլազ։ Թթու ապարներում (գրանիտ, լիպարիտ, դացիտ) նվազում է մագնԱզիում-երկաթային ու կալցիումային սիլիկատների պարունակությունը, և հանդես են գալիս ալկալիական դաշտային սպաթներ4ու քվարց։ Կախված ալկալիների պարունակությունից՝ Մ. ա-ի յուրաքանչյուր խմբում առանձնացվում են նորմալ ևալկալիական շարքի ապարներ ([[ալկալիական գրանիտներ]], [[նեֆելինային սիենիտներ]], [[ֆոնոլիտներ]])։ Մ.ա-ի տարբեր տիպերի հևո կապված են լինում տարբեր օգտակար հանածոներ (օրինակ, թթու ապարների հետ՝ [[կապար]], [[վոլֆրամ]], [[ոսկի]], հիմքայինների հետ՝ [[տիտանամագնետիտ]], [[պղինձ]], գերհիմքային ապարների հետ՝ [[քրոմ]], [[պլատին]], [[նիկել]], ալկալխսկանների հետ՝ [[տիտան]], [[ֆոսֆոր]], [[ապատիտ]], [[ցիրկոնիում]], հազվագյուտ հողեր)։ Նշված բոլոր Մ.ա. լայնորեն տարածված են [[ՀԽՍՀ]]-ում։ Մ.ա. ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ ([[տուֆեր]], [[լաբրադորիտներ]] և այլն), հղկանյութ (պեմզա) և ջերմամեկուսիչներ ([[պեմզա]], [[պեռլիտ]]), ինչպես նաև հումք են արժեքավոր բաղադրիչների կորզման համար (օրինակ, ալյումինիում՝ նեֆելինային սիենիտներից)։
 
'''Մագմատոգեն հանքավայրեր''', հանքավայրեր, որոնց ծագումը կապված է մագմատիկ գործունեության հետ։ Առաջանում են երկու ճանապարհով։Միճանապարհով։ Մի դեպքում մագմայից հանքային տարրերը անջատվում են ապար կազմող սիլիկատների հետ միաժամանակ, կամ փոքր-ինչ ավելի, ուշ։ Հանքանյութերն առաջացնում են միներալների ցան կամ նրանց ավելի հոծ կուտակներ ինտրուզիվ զանգվածների տարբեր հատվածներում։ Հանքային միներալները՝ ինտրուզիաների սառչելու ժամանակ առաջացած ճեղքերում երբեմն գոյացնում են երականման, ոսպնյակաձև, հազվադեպ՝ սյունաձև հոծ մարմիններ։ Մյուս դեպքում մագման, նախքան սառչելն ու բյուրեղանալը, բաժանվում է սիլիկատային և սուլֆիդային մասերի։ Ջերմությունն իջնելու հետ միասին իջնում է սուլֆիդների լուծելիությունը, որոնք հաւռցքից կաթիլների ձևով անջատվում են, միանում իրար, կազմում ավելի խոշոր զանգվածներ և ծանրության ուժի տակ իջնում ինտրուզիվ զանգվածների հատակը։ Այդ եղանակով են առաջանում հատկապես պդինձ-նիկելային հանքավայրերը։ Մ.հ-ի ձևավորումը տեղի է ունենում մի քանի հարյուր աստիճան ջերմության և զգալի ճնշման պայմաններում։ Մ.հ. են առաջացնում քրոմը, պլատինը և նրա խմբի տարրերը՝ [[ալմաստը]], [[տիտանը]], [[երկաթը]], հազվագյուտ տարրերը, [[նիոբիումը]], [[տանտալը]], ինչպես նաև պղնձի ու նիկելի հանքանյութերը։
 
Մ.հ-ի խմբին են պատկանում նաև ետմագմատիկ հանքավայրերը, որոնք առաջանում են մագմայից անջատված գազաջրային լուծույթներից և կազմում բազմաթիվ հիդրոթերմալ, գրեյզենային ու սկառնային հանքավայրերի խումբը և մեծ դեր խաղում մի շարք օգտակար հանածոների համար ([[Cu]], [[Pb]]-[[Zn]], [[Ag]], [[Au]], [[Sb]], [[Hg]], [[բարիտ]], [[ֆլյուորիդ]] և այլն)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մագնեզիտ» էջից