«Ալիքատար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (28) oգտվելով ԱՎԲ
չ →‎Ալիքների տիպերը ալիքատարում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ո → է, ո (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Ցանկացած ձև ունեցող ալիքատարում կարող են երկու տիպի ալիքներ լինել.
# Լայնակի էլեկտրական ալիք- TE տիպի ալիքն է, որն իր տարածման, այսինքն` ալիքատարի առանցքի ուղղությամբ չունի [[էլեկտրական դաշտ]]ի բաղադրիչ։ Այդ տիպի ալիքի էլեկտրական դաշտի [[էլեկտրական դաշտի լարվածություն|լարվածության վեկտորը]] գտնվում է ալիքատարի առանցքին ուղղահայաց մակերևույթում, իսկ [[մագնիսական դաշտ]]ի [[մագնիսական դաշտի լարվածություն|լարվածության վեկտորն]] ունի երկայնակի բաղադրիչ։ Այդ պատճառով ալիքների այդ տիպը հաճախ անվանում են H տիպի։
#
# Լայնակի մագնիսական ալիք- TM տիպի ալիքն է, որը մագնիսական դաշտի բաղադրիչ չունի իր տարածման ուղղությամբ։ Այդ տիպի ալիքի մագնիսական դաշտի լարվածության վեկտորը գտնվում է ալիքատարի առանցքին ուղղահայաց գտնվող մակերևույթում, իսկ էլեկտրական դաշտի լարվածության վեկտորն ունի լայնակի բաղադրիչ։ Այդ պատճառով ալիքի այդ տիպը հաճախ կոչում են E տիպի ալիք։
 
Ալիքատարներում, ինչպես որոշակի պարամետրեր ունեցող համակարգերում, հնարավոր է դիսկրետ(ոչ շատ ուժեղ կլանման դեպքում) [[Տատանողական համակարգեր|տատանումների համակարգի]] գոյությունը։ Յուրաքանչյուր տեսակի ալիք տարածվում է ըստ իր [[փուլային արագություն|փուլային]] և [[խմբային արագություն|խմբային]] արագությունների։ Բոլոր տեսակի ալիքները ունեն կորուստներ, քանի որ նրանց փուլային արագությունը կախված է [[հաճախություն]]ից։ Պաշտպանված ալիքատարներում փուլային արագությունը սովորաբար գերազանցում է ազատ տարածությունում տարածվող նույնատիպ ալիքի արագությանը (լույսի, ձայնի արագություն): Այդպիսի ալիքները կոչվում են ''արագ'': Իսկ չպաշտպանված ալիքատարներում նրանք կարող են անցնել ալիքատարի պատերի միջով և դուրս գալ շրջակա միջավայր։ Այդպիսի ալիքները կոչվում են ''[[վազող ալիքներ|վազող]]'':
[[Պատկեր:Falowod linia pomiarowa.jpg|thumb|Ալիքատարային չափիչ սարք (չափիչ գիծ)՝ ԳԲՀ հաղորդման գծով էլեկտրական դաշտի տարածումն ուսումնասիրելու համար]]
Էլեկտրամագնիսական ալիքը կարելի է ուղղորդել տարածության մեջ անվերջ հաղորդիչ հարթության միջոցով։ Էլեկտրամագնիսական էներգիան տարածության մեջ ավելի լավ կարելի է սահմանափակել, եթե հաղորդիչ հարթությանը զուգահեռ, նրանից մի որոշակի տարածության վրա տեղադրվի երկրորդ հարթություն այնպես, որ ալիքները տարածվեն միայն այդ հարթությունների արանքում։ Այդպիսի ուղղորդող համակարգը կոչվում է ''երկհարթային ալիքատար'':
 
=== Ալիքի կրիտիկական երկարություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալիքատար» էջից