«Բրենդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ա → է, ա (4) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
=Ընդհանուր բնութագիր=
Բրենդ տերմինը, որը հայերեն է մուտք գործել [[անգլերեն]]ից ունի մի շարք իմաստներ։ Տառացի թարգմանությամբ բրենդը գործարանային նշանն է, արտադրողի դրոշմանիշը։ Իրավաբանական գրականության մեջ բրենդ հասկացության բնորոշման հարցում գիտնականները միակարծիք չեն, իսկ [[ՀՀ քաղաքացիական օրենսգիրք]]ը ընդհանրապես չի օգտագործում այն։ Գրականության մեջ գոյություն ունեցող բնորոշումներից առավել ընդունելի է հետևյալը.
«Բրենդը նյութական և ոչ նյութական ակտիվների համակցություն է, որը սպառողների մոտ ձևավորում է ընկերության իմիջը, առաջացնում է դրական վերաբերմունք և հայտնի է սպառողների մեծ քանակի, անգամ նրանց ովքեր չեն օգտվում ապրանքից/ ծառայությունից»։ Ըստ էության բրենդը ավելի շատ մարքետինգային հասկացություն է քան իրավաբանական, և վերջինիս իմաստը կայանում է նրանում, որ այն նյութականացված չէ, այն գոյություն ունի մարդկանց կամ հասարակության գիտակցության մեջ։
Դեռևս [[Հին Հռոմ]]ում արտադրողները արտադրանքի վրա դնում էին սեփական դրոշմանիշը։ Այս երևույթը հատուկ նշանակություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ առևտուրն ընդգրկեց ողջ [[Եվրոպա]]ն և տարածվեց դեպի [[Մերձավոր Արևելք]]։ Դրոշմանիշը վկայում էր ապրանքի ինքնությունը, բացի այդ այն օգնում էր առավելապես անգրագետ մարդկանց տարբերել անհրաժեշտ ապրանքները։
Տող 14.
Բրենդի անվանումը բրենդի ստեղծման հիմնաքարերց մեկն է։ Որպես կանոն անվանումը ֆիրմայի երկրի լեզվով է, և այլ լեզուներով կարող է այլ իմաստ ունենալ կամ ընդհանրապես չունենալ։ Մարքեթինգի պատասխանատուները միշտ ձգտում են գտնել այնպիսի անվանումներ, որ ամբողջ աշխարհի սպառողների մեջ առաջացնեն նույն զգացումներն ու պատկերացումները։ Իհարկե,[[Mercedes-Benz]], [[Coca-cola]] [[Xerox]], [[Minolta]] և բազմաթիվ այլ անվանումներ այնքան հայտնի են աշխարհում, որ մարդիկ արդեն լավ գիտեն, թե ինչ կարելի է ակնկալել այդ անվանումները կրող ապրանքներց։ Սակայն միջազգային շուկա նոր մուտք գործողները մեծ դժվարությունների են հանդիպում իրենց ապրանքները ճանաչելի դարձնելու խնդրում, եթե դրանց անվանումները որևէ իմաստ չեն կրում այլ լեզուներում։ Նաև հարց է առաջանում. արդյոք ընտրված անվանումը բարեհունչ և հեշտ արտասանելի է տվյալ լեզվում, թե այն ինքնաբերաբար խեղաթյուրվելու է։ Օրինակ` Ճապոնիայում չկա «լ» հնչյունը, որոշ ասիական լեզուներում` «ր» , իսկ արաբականում` «օ» ։ Այսպիսով նույն [[Marlboro]] անվանումը այդ լեզուներում արտասանվում է «Մարբորո». «Մալբորո» ,«Մալբուրու» ։
Առևտրային բրենդի արժեքը, դրա հայտնիությամբ պայմանավորված, այն դրական ազդեցությունն է, որը [[մակնիշ]]ը թողնում է ապրանքի կամ ծառայության նկատմամբ սպառողի վերաբերմունքի վրա։ Բրենդի արժեքի ամենաարդյունավետ չափիչը տվյալ ապրանքի համար մյուսներից ավելի բարձր գին վճարելու պատրաստակամության աստիճանն է։ Այս ուղությամբ իրականացված մարքեթինգային հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների մինչև 70%-ը պատրաստ են իրենց սիրելի բրենդի համար վճարել 20%-ով բարձր գին, քան մրցակիցների առաջարկաց մակնիշների համար, իսկ մոտ 40%.-ը պատրաստ է անգամ մինչև 40 % բարձր գին վճարել։
Սովորաբար բրենդի արժեքի գնահատումը դրա համախառն ֆինանսական արժեքի որոշումն է, սակայն բրենդի իրական գինը հաշվարկելը բավականին բարդ է, և վարկանիշային տարբեր կազմակերպություններ կիրառում են բրենդի արժեքի կամ մակնիշային կապիտալի գնահատման տարբեր մեթոդաբանություններ։ Մասնավորապես [[Forbes]] ամսագիրը գնահատում է աշխարհի ամենաազդեցիկ մակնիշները, ելնելով սպառողների հավատարմությամ աստիճանից և նրանից, թե ընկերությունը որքան զուտ շահույթ է ստացել վաճառքներից։ Բրենդերի վարկանիշների հրապարակման մեջ մասնագիտացված Interbrand ընկերությունը, հակառակը, բրենդերի արժեքի որոշման հիմքում դնում է սպառողական նախապատվությունները, դրանց տրենդերը և ընկերությունների վաճառքի ծավալները։
 
=Վիճակագրություն=
Տող 68.
|}
=Արտաքին հղումներ=
"Միջազգային մարքեթինգ" -Արտավազդ Թադևոսյան, Աղասի Մանուկյան, Վահե Օդաբաշյան , Արթուր Լալայան
 
[[Կատեգորիա:Գովազդ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրենդ» էջից