«Մանկավարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (115)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն , ի → ն, ի (11) oգտվելով ԱՎԲ
Տող 44.
Առաջին հատկությունն օբյեկտիվ է և բնութագրում է ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի իմացության աստիճանը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, այնուհետեև առարկայի [[Մեթոդաբանություն|մեթոդաբանության]] հետ, ընդհանուր դիդակտիկ սկզբունքների հետ ծանոթությունը, երեխայի բնույթի իմացությունը։ Երկրորդ հատկությունը սուբյեկտիվ է և արտացոլում է դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդն ու ստեղծագործականությունը։ Այն ներառում է մանկավարժական տակտը, ինքնուրույնությունն ու արվեստը։
 
Բացի «հատուկ ուսուցչական հատկություններից»՝ անհրաժեշտ է նշել նաև «բարոյական» հատկությունների մասին, որոնց դասվում են անկողմնակալությունը, բարեսրտությունը, [[ուշադրություն]]ը, արդարությունը, կայունությունը, նրբազգացութունը, իսկական [[սեր]]ը երեխաների հանդեպ։ Մանկավարժի համար շատ կարևոր է ինքնակատարելագործման , ինքնազարգացման ցանկությունը։
 
Նինա Կուզմինան մանկավարժի սուբյեկտային գործոնների կառուցվածքում ներառում է ուղղվածության տիպը, ընդունակությունների մակարդակը և կոմպետենտությունը, որի մեջ մտնում են հատուկ մանկավարժական, մեթոդական, հոգեբանական, դիֆֆերենցիալ-հոգեբանական, աուտո-հոգեբանական կոմպետենտությունը։ Ակնհայտ են այդ գործոնային կառուցվածքի երեք հիմնական բաղադրիչները՝ անձնային, անհատական և մասնագիտական-մանկավարժական՝ համապատասխան [[գիտելիք]]ներով և կարողություններով։ Աուտո-հոգեբանական կոմպետենտությունը հիմնվում է «[[սոցիալական ինտելեկտ]]» [[Հասկացություն|հասկացության]] վրա, որը ենթադրում է սոցիալական փորձի կուտակման առանձնահատկություն, ինքդ քեզ և ուրիշներին հասկանալու ընդունակություն, միջանձնային իրադարձությունների կանխատեսում։
Տող 50.
 
=== Մանկավարժական ընդունակություններ ===
Ըստ [[Սերգեյ Ռուբինշտեյն]]ի, որ մարդու [[ընդունակություններ]]ի զարգացման գործընթացը մարդու զարգացման գործընթաց է։ Տեպլովի կողմից ընդունակությունները մեկնաբանվում են որպես [[անձ]]ի անհատական հատկություններ, որոնք հանդիսանում են գործունեության հաջող իրականացման պայման։ Ընդ որում ընդունակությունները չեն հանգում հմտությունների և կարողություններին և տարբերում են մի մարդուն մյուսից [[գործունեություն|գործունեության]] իրականացման հաջողության հարաբերությամբ։Եթեհարաբերությամբ։ Եթե, ըստ Ռուբինշտեյնիի, մտավոր ընդունակությունների զարգացում հանդիսանում է գիտելիքների յուրացման նախադրյալ, ապա հենց ընդունակությունների զարգացման նախադրյալ, ըստ Տեպլովի, հանդես են գալիս բնածին անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Ընդունակությունները ձևավորվում են գործունեությունում և դրսևորվում են նրա այնպիսի դինամիկ բնութագրերում, ինչպիսիք են արագությունը, խորությունը, նրա միջոցների և եղանակների յուրացման կայունությունը։ Ըստ գործունեության տարբեր տեսակների հարաբերության, տարբերում են ընդհանուր ինտելեկտուալ և հատուկ ընդունակություններ։
Առանձնացվում է մի շարք մանկավարժական ընդունակություններ՝
* Դիդակտիկական ընդունակություններ, ուսումնական նյութը երեխաներին մատչելի, պարզ, հասկանալի ձևով մատուցելու, առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ինքնուրույն աշխատանքը խթանելու ընդունակությունը։Դիդակտիկընդունակությունը։ Դիդակտիկ ընդունակություններ ունեցող ուսուցիչը կարողանում է անհրաժեշտության դեպքում համապատասխան ձևով վերակառուցել, ադապտացնել ուսումնական նյութը։ Նա կարողանում է կազմակերպեսլ սովորողների ինքնուրույն աշխատանքը, ուղղորդել նրանց ճանաչողական ակտիվությունը համապատասխան ուղղությամբ։
* Ակադեմիական ընդունակություններ, մանկավարժը գիտի ավելին, քան ուղղակի ուսումնական ծրագիրը, հետևում է գիտության բացահայտումներին, ազատ տիրապետում է նյութին, որի հանդեպ դրսևորում է հետաքրքրություն, հետազոտական գոնե փոքրիկ աշխատանքների իրականացում։
* Պերցեպտիվ ընդունակություններ, աշակերտի ներքնաշխարհը թափանցելու կարողություն, հոգեբանական դիտողականություն։ Նա աննշան արտաքին դրսևորումներով նկատում է սովորողի ներաշխարհի ամենափոքր փոփոխությունները։
* Խոսքային ընդունակություններ, սեփական մտքերը և հույզերը խոսքի, դիմախաղի և մնջախաղի միջոցով պարզ և հստակ արտահայտելու ընդունակություն։ Դասի ժամանակ խոսքը միշտ ուղղված է սովորողներին։
* Կազմակերպչական ընդունակություններ, առաջին հերթին, աշակերտական կոլլեկտիվը կազմակերպելու, համախմբելու, համատեղ աշխատանքը խթանելու, երկրորդ հերթին, սեփական աշխատանքը կազմակերպելու ընդունակությունները։ Փորձառու ուսուցիչների մոտ ձևավորվում է ժամանակի յուրահատուկ զգացում՝ աշխատանքը ճիշտ բաշխելու, համապատասխան ժամկետներ տալու կարողություն։
* Ավտորիտար ընդունակություններ, ուսումնառողների վրա անմիջական հուզակամային ձևով ազդելու և դրա միջոցով հեղինակություն վայելելու ընդունակությունները։ Ավտորիտար ընդունակությունները կախված են ուսուցչի անձնային որակների մի ամբողջ կոմպլեքսից, մասնավորապես նրա կամային որակներից (պահանջկոտություն, կայունություն, դիմադրողականություն, վճռականություն), ինչպես նաև աշակերտների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացումից։
* Հաղորդակցական ընդունակություններ, երեխաների հետ շփվելու, նրանց հետ ճիշտ մոտեցում գտնելու, նրանց հետ մանկավարժական տեսանկյունից նպատակահարմար փոխհարաբերություններ ստեղծելու ընդունակությունները, մանկավարժական տակտի առկայությունը։
* Մանկավարժական երևակայություն կամ կանխատեսական ընդունակություններ— սեփական գործողությունների հետևանքների կանխատեսման ընդունակությունն է, աշակերտի անձի դաստիարակչական ծրագրավորումը, նրա այս կամ այն որակների զարգացման առանձնահատկությունները կանխատեսելու ընդունակությունը։
Տող 63.
Մանկավարժական ընդունակությունները իրենց բովանդական մեջ ներառում են շատ անձնային որակներ, բացահայտվում են որոշակի գործողությունների, հմտությունների միջոցով։ Ընդ որում կան հմտություններ, որոնք ներառվում են մի քանի ընդունակությունների բովանդակության մեջ։ Օրինակ, դիդակտիկ ընդունակությունների մեջ մտնող սովորողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու հմտությունը ըստ էության ուրիշների աշխատանքը կազմակերպելու հմտությունն է, որը մտնում է կազմակերպչական ընդունակությունների մեջ։
 
Կուզմինայի մոտեցման մեջ ընդգծվում է այն գաղափարը, որ մանկավարժական գործունեության սուբյեկտի ընդունակությունները, որոնք ձևավորվում և զարգանում են մանկավարժական գործունեության ընթացքում, մեծապես պայմանավորում են նրա իրականացման հաջողությունը։Կուզմինայիհաջողությունը։ Կուզմինայի մեկնաբանման մեջ մանկավարժական համակարգը ներառում է հինգ կառուցվածքային տարրեր՝ նպատակներ, ուսումնական ինֆորմացիա, հաղորդակցման միջոցներ, սովորողներ և մանկավարժներ, և հինգ ֆունկցիոնալ տարրեր՝ հետազոտական, պրոյեկտավորող, կոնստրուկտավորող, կոմունիկատիվ և կազմակերպչական։ Այդ տարրերը հանդիսանում են անհատական մանկավարժական գործունեության ֆունկցիոնալ տարրեր, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց հիմքում գտնվող ընդունակությունների 5 մեծ խմբի մասին։
Նա առանձնացնում է մանակվարժական ընդունակությունների երկու մակարդակ՝ պերցեպտիվ-ռեֆլեքսիվ և պրոյեկտիվ։ Առաջինը կապված է էմպատիայի հետ, տակտի և ներգրավվածության զգացման հետ։Մանկավարժականհետ։ Մանկավարժական ընդունակությունների երկրորդ մակարդակը՝ պրոյեկտիվ ընդունակությունները, հարաբերակցվում է ուսուցանման նոր, պրոյեկտիվ մեթոդների ստեղծման հետ և ընդգրկում է գնոստիկական, պրոյեկտավորող, կոնստրուկտիվ, կոմունիկատիվ և կազմակերպչական ընդունակությունները։
Գոնստիկական ընդունակությունները դրսևորովում են սովորողների ուսուցման մեթոդների արագ և ստեղծագործական յուրացման մեջ, մեթոդների ընտրողականության մեջ։ Այս ընդունակությունները ապահովում են սովորողների և սեփական անձի մասին ինֆորմացիայի կուտակում։ Պրոյեկտավորող ընդունակությունները դրսևորվում են սովորողների վերջնական արդյունքը առաջադրանք-խնդիրներում պատկերացնելու մեջ, որոնք ունեն իրենց ժամանակային տեղը ողջ ուսումնական գործունեության մեջ։ Սա նախապատրաստում է սովորողներին խնդիրների ինքնուրույն լուծմանը։ Կոնստրուկտիվ ընդունակությունները դրսևորվում են համատեղ գործունեության ստեղծագործական աշխատանքային մթնոլորտի ստեղծման մեջ։Կոմունիկատիվմեջ։ Կոմունիկատիվ ընդունակությունների դրսևորվում են կոնտակտի հաստատման, մանկավարժական հարաբերությունների ժամանակ։ Այս ընդունակություններն ապահովվում են հետևյալ գործոններով՝ նույնականացման ընդունակություն, սովորողների անհատական առանձնահատկությունները զգալու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա, սուգգեստիվ հատկություններ, խոսքային մշակույթ։ Կազմակերպչական ընդունակությունները դրսևորվում են խմբում սովորողների կազմակերպման մեթոդների ընտրողականության, նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման, սովորողների ինքնակազմակերպման, մանկավարժի սեթական գործունեության ինքնակազմակերպման մեջ։Մանկվարժականմեջ։ Մանկվարժական ընդունակությունների դիտարկման ժամանակ կարևոր պրոբլեմներից է հանդիսանում նրանց ձևավորումը և դիագնոստիկան։
== Մանկավարժի անձնային որակներ և անձնային ուղղվածություն ==
Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։
Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային արակներին։ Դրանց են դասվում՝ մանկավարժական էրուդիցիա, մանկավարժական նպատակադրում, մանկավարժական [[մտածողություն]],մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական [[ռեֆլեքսիա]]ն։
 
Անձնային ուղղվածությունը հանդիսանում է մասնագիտական-մանկավարժական գործունեությունում կատարելության ձեռքբերման կարևորագույն սուբյեկտիվ գործոններից մեկը։ Անձի ուղղվածությունը գործունեությունը կողմնորոշող կայուն [[դրդապատճառ]]ների համակցություն է, որոնք հարաբերականորեն անկախ են առկա իրադրություններից։ Անձնային ուղղվաությունը բնորոշվում է հետաքրքրություններով, հակումներով, համոզմունքներով և իդեալներով, որոնցում արտահայտվում է մարդու [[աշխարհայացք]]ը։ Մանկավարժական գործունեության ոլորտում այս հասկացության սահմանները ընդլայնելով նրանում կարելի է ներառել հետաքրքրությունը սովորողների նկատմամբ, մանկավարժական գործունեության նկատմամբ, ձգտում դրանով զբաղվելու, սեփական ընդունակությունների գիտակցում։ Գործունեության գլխավոր ռազմավարությունների ընտրությունը պայմանավորում է ուղղվածության երեք տիպ՝ ճշմարիտ մանկավարժական, ֆորմալ մանկավարժական, կեղծ մանկավարժական։ Միայն ուղղվածության առաջին տիպն է նպաստում մանկավարժական գործունեության մեջ բարձր արդյունքների ձեռքբերմանը։ Ճշմարիտ մանկավարժական ուղղվածությունը կայանում է կայուն մոտիվացիայում՝ ուղղված սովորողի անձի ձևավորմանը դասավանդվող առարկայի միջոցով, առարկայի վերակառուցմանը սովորողների գիտելիք ստանալու ելակետային պահանջմունքների հիման վրա։Մանկավարժականվրա։ Մանկավարժական ուղղվածության հիմնական դրդապատճառ է հանդիսանում մանկավարժական գործունեության հանդեպ հետաքրքրությունը։
 
== Մանկավարժական գործունեության արդյունավետության բնութագրեր ==
Տող 76.
* Մինիմալ, վերարտադրական, մանկավարժը կարողանում է ուրիշներին պատմել այն, ինչ գիտի։ Հանդիսանում է ոչ արդյունավետ։
* Ցածր-ադապտիվ, որի դեպքում մանկավարժը կարողանում է իր իմացածը հարմարեցնել լսարանի առանձնահատկություններին։ Քիչ պրոդուկտիվ է։
* Միջին-լոկալ մոդելավորող, մանկավարժը տիրապետում է ուսուցանման ռազմավարություններին, կարողանում է առարկայի որոշ բաժինների համար ձևակերպել մանկավարժական նպատակ, կազմակերպել սովորողների ուսումնաճանաչողական գործունեությունը։ Միջին արդյունավետություն ունեցող մակարդակ է։
* Բարձր-համակարգային մոդելավորող, մանկավարժն ունի գիտելիքների անհրաժեշտ համակարգի ձևավորման ռազմավարություններ։ Բնորոշվում է արդյունավետության բարձ մակարդակով։
* Բարձրագույն-սովորողների գործունեությունը և վարքը համակարգային մոդելավորող, մանկավարժը տիրապետում է իր առարկան սովորողի անձի ձևավորմանը նպաստող միջոցի վերափոխման ռազմավարություններն։ Այս դեպքում մանկավարժական գործընթացը ունենում է բարձր արդյունավետություն։