«Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,վ → ն, վ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական(Uruguayan national football team) Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկն է։ Ուրուգվայի հավաքականը 15 անգամ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, վերջին անգամ 2011թ.,ինչպես նաև 2 անգամ՝1930 և 1950թթ. դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։
 
Պատմություն
1916թ. սկսած Ուրուգվայի հավաքականը սկսել է հանդիպումներ անց կացնել։1919թ. նրանք կրեցին առաջին պարտությունը, պարտվելով Բրազիլիայի հավաքականին։1924թ. Ուրուգվայի հավաքականը մեկնեց
Փարիզ, դառնալով առաջին Հարավամերիկական ֆուտբոլի հավաքականը, որ մասնակցել է օլիմպիական խաղերին, և դարձել չեմպիոն։ Նրանք 1928թ. կրկին դարձան օլիմպիական խաղերի չեմպիոն, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին 2-1 հաշվով։ 1930թ. Ուրուգվայում առաջին անգամ անց կացվեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բոլոր խաղերում հաղթեց և չեմպիոն դարձավ Ուրուգվայի հավաքականը, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին։1950թ. Աշխարհի առաջնությանը Ուրուգվայը երկրորդ անգամ դարձավ չեմպիոն, եզրափակչում հաղթելով Բրազիլիայի հավաքականին։
 
Նոր ժամանակներ
2010թ. Ուրուգվայի նոր սերնդի ֆուտբոլիստները ստեղծեցին ամուր թիմ, որը համարվում է Ուրուգվայի համար լավագույնը վերջին 4 տասնամյակների ընթացքում։2010թ. Աշխարհի առաջնությանը նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, պարտվելով Հոլանդիայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար պայքարում զիջեցին Գերմանիայի հավաքականին 2-3 հաշվով։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի առաջատար Դիեգո Ֆոռլանը։
2011թ. Ուրուգվայի հավաքականը դարձավ Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը։
 
[[Կատեգորիա:Ուրուգվայ]]