«Կոնդենսատոր (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,ա → մ, ա oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Կոնդենսատոր ({{lang-lat|condenso}} —խտացնել),
 
1. [[Կոնդենսատոր (սարք)|Կոնդենսատոր]] ջերմատեխնիկայում, ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ բյուրեղային վիճակի։ Կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում, ջերմային և սառնարանային տեղակայանքներում՝ աշխատած նյութի կոնդենսացման համար և այլն։ Շոգետուրբինի տեղակայանքներում կոնդենսատորի շնորհիվ շարժիչի ելքում ստացվում է մթնոլորտայինից զգալի ցածր ճնշում՝ տուրբինում աշխատած շոգին ջրով հովացնելու միջոցով։ Հովացնող ջուրը շարժվում է կոնդենսատորի պողպատե իրանում տեղադրված արույրե խողովակներով (մակերեվութային կոնդենսատոր) կամ անմիջապես խառնվում է կոնդենսացվող գոլորշուն (խառնման տիպի կոնդենսատոր)։
 
2. [[Էլեկտրական կոնդենսատոր|Կոնդենսատոր]] էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։