«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ,ո → վ, ո (34) oգտվելով ԱՎԲ
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ,ո → վ, ո (34) oգտվելով ԱՎԲ)
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
 
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։
 
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։
Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
 
Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով։ Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։ Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները)։ Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։ Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։
 
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցա[[հյուսվածք]]ը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։
== Կեցվածքի խանգարումների կանխարգելումը ==
 
Կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկական հասակում, երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը։ Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում։ Անհրաժեշտ է ծանրություն կրել ուժերի ներածի չափ և այն հավասարաչափ բաշխվի մարմնի վրա։ Փոքր երեխաների պայուսակը պետք է թեթև լինի.այն ավելի լավ է կրել մեջքին։ Եթե պայուսակը
ձեռքին են կրում, ապա չի կարելի անընդհատ մեկ ձեռքով տանել։ Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ նստել։ Դա ապահովում է կեցվածքի բնականոն զարգացումը, պահպանում առողջությունը, մարմնի գեղեցկությունը և մեծացնում աշխատունակությունը։ Անհրաժեշտ է նստել ուղիղ, մարմինը և գլուխը քիչ առաջ թեքած, սեղանի և [[աչք]]երի միջև հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ-ի սահմաններում, իսկ սեղանից կուրծքը հեռու պահել ափի լայնքի չափ։ Ոտքերը պետք է հենվեն հատակին, զբաղեցնել ամբողջ նստատեղը և արմունկները դնել սեղանին։ Կանգնելիս, շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա։ Ճիշտ կեցվածքը չի տրվում մարդուն ի ծնե, այլ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իսկ 18 տարեկանից հետո թերություններն ուղղելը շատ դժվար է։ Ամենօրյա ոչ ճիշտ դիրքով նստելը կամ աշխատելն աշակերտի ողնաշարում կարող է առաջացնել ծռվածքներ։ Մարմնի ուղղաձիգ դիրքում պահող [[մկաններ]]ի վարժեցումը նպաստում է լավ կեցվածքի զարգացմանը։
 
== Հարթաթաթությունը և դրա կանխարգելումը ==
 
Ոտնաթաթի միջին մասն ունի որոշակի կորություն (կամար),որը քայլքի, ցատկի և վազքի ժամանակ թուլացնում է ցնցումները։ Եթե մարդն օրվա մեծ մասը անց է կացնում ոտքի վրա, հագնում է նեղ և բարձր կրունկով [[կոշիկ]],մեծ ծանրություն է կրում, ապա հաճախ զարգանում է հարթաթաթություն՝ ոտնաթաթի կորությունը նվազում է, որի պատճառը կապանների և [[մկաններ]]ի թուլացման հետևանքով։ Այս դեպքում ներբանն ամբողջ մակերևույթով հպվում է գետնին։ Ուստի քայլելիս, կանգնելիս ոտնաթաթի կամարում առաջանում է ցավ և շուտ են հոգնում։ Կանխարգելման համար կան հատուկ վարժություններ, օգտակար է նաև ոտաբոբիկ, մատների ծայրին քայլելը, լողով զբաղվելը։ Ամենօրյա կոշիկը պետք է բարձրակրունկ չլինի (լավագույն բարձրությունը՝ 3-5 սմ)։ Հարթաթաթությունը նպաստում է նաև [[ճարպ]]ալակումը։
 
== Սակավաշարժության հետևանքները ==
 
Մարդու ընդունած սնունդը և կատարած աշխատանքը (այսինքն՝ ծախսված էներգիան) նորմայում պետք է հավասարակշռվեն։ Եթե մարդը սնվում է չափավոր, բայց քիչ է շարժվում, նրա մարմնում ավելցուկային էներգիան կուտակվում է [[ճարպ]]երի ձևով։ Երկարատև այսպիսի վիճակն առաջացնում է ճարպակալում, որն օրգանիզմի նյութափոխանակության լուրջ խանգարումներ է առաջացնում։ Խանգարումներ են առաջանում նաև հենաշարժիչ համակարգում՝ ոտքերի, հոդերի կառուցվածքի փոփոխություն, շարժումների սահմանափակում, ցավեր։ Անհրաժեշտ է հետևել օրվա ռեժիմին՝ սննդակարգին
և վարժություններին։[[Սնունդ]]ը պետք է համապատասխանի էներգետիկ ծախսին։ Առավոտյան լիցքային վարժությունները, զբոսանքները յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր ողջ կյանքի ընթացքում։
 
== Մկանների մարզման նշանակությունը==
 
Աշխատող մկանի արյան մատակարարումը ուժեղանում է։ Որքան շատ են աշխատանք են կատարում [[մկաններ]]ը,այնքան [[արյուն]]ը շատ սննդանյութեր է բերում, մկանաթելերն աճում և երկարում են։ Զարգանում են ոչ միայն մկանունքը, այլ նաև [[կմախք]]ը։ Ահա թե ինչու շատ կարևոր է փոքր հասակից զբաղվել ֆիզիկական վարժություններով,
մարզել մկանները, աշխատել [[դպրոց]]ի արհեստանոցներում, ուսումնափորձնական [[հող]]ամասերում,մաքրել, կարգի բերել
դասասենյակները, տանը կատարել անհրաժեշտ աշխատանք։ Այս բոլորը նպաստում է կմախքի և մկանների զարգացմանը, պահպանում և ամրապնդում առողջությունը։
 
== Տես նաև ==
167 013

edits