«Ճարպաթթուներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  6 տարի առաջ
չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,պ → ն, պ (7) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Կիրառությունը: clean up, փոխարինվեց: ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ)
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,պ → ն, պ (7) oգտվելով ԱՎԲ)
{{վիքիֆիկացում}}
'''Ճարպաթթուները''' ալիֆատիկ կարբոնաթթուներ են, պարունակում են C2-C28 և կարող են լինել՝հագեցածլինել՝ հագեցած և չհագեցած։
 
== Չհագեցած ճարպաթթուներ ==
|}
 
Չհագեցած կապեր ունեցող մի շարք ճարպաթթուներ հանդիպում են բուսական և կենդանական օրգանիզմներում։ Օրինակ՝ լինոլաթթվով և լինոլենաթթվով հարուստ են ընկույզը, ցորենի, եգիպտացորենի, սոյայի հատիկները, արախիդոնաթթուն պարունակվում է գետնանուշի , ուղեղի ֆոսֆոլիպիդների, կլուպանոդոնաթթուն և ցերվոնաթթուն՝ ձկան յուղի, ուղեղի ֆոսֆոլիպիդների մեջ։ Չհագեցած ճարպաթթուների կարևոր խումբ են կազմում նաև ''էյկոզանոիդները'' և նրանց ածանցյալները։ Դրանք բաժանվում են պրոստանոիդների և լեյկոտրիենների, որոնք առաջանում են արախիդոնաթթվից։ Պրոստանոիդներին են պատկանում պրոստագլանդինները, պրոստացիկլինները և թրոմբոքսանները։ ''Պրոստագլանդիններն'' առաջին անգամ հայտնաբերվել են շականակագեղձի և սերմնահեղուկի մեջ։ Այստեղից ել ծագում է նրանց անվանումը, չնայած հետագայում պարզվել է, որ նրանք առկա են երկու սեռերի բոլոր բջիջներում և իրենցից ներկայացնում են ֆիզիոլոգիական ու դեղաբանական ակտիվ նյութեր։ ''Թրոմբոքսանները'' մասնակցում են արյան մակարդման, ընկերքի կրճատման մոլեկուլային մեխանիզմին։
 
== Կիրառությունը ==
Ճարպաթթուների կալիումական և նատրիումական աղերը իրենցից ներկայացնում են օճառներ։ Կալիումական օճառը հեղուկ է, իսկ նատրիումականը՝ պինդ։ Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ճարպաթթուները գրանցված են որպես սննդամթերքի հավելում E570։ ''Էսենցիալ ճարպաթթուներ'' Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում, որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով։ Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու։ Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն։ Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները։ Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝լինոլաթթուճարպաթթուներ՝ լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով։
 
== Գրականությաուն ==
164 906

edits