«Ընդդիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (3) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է , ո → է, ո (2) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
1. Քաղաքական ընդդիմությունը ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որոնք միավորվում են ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով և պայքարում են քաղաքական իշխող սուբյեկտների դեմ՝ պետական իշխանական համակարգում դոմինանատ դիրք զբաղեցնելու համար։[[Зеркин, Д.П. Политически конфликты и оппозиция, /Соц. Пол. жур/ n 5 , 1998]]
2. Ընդդիմությունը քաղաքական կյանքի սուբյեկտների (սոցիալական խմբեր, դասեր և այլն)դիմադրությունն է քաղաքական իշխանության դեմ, որը ներքին և արտաքին քաղաքականության մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները[[Василев В. А. Оппозиция как социальное явление /Соц. Пол. жур/ n 5 , 1996]]։
3. Ընդդիմությունը 1. մեկի քաղաքականանության հակադրումն է մյուսի քաղաքկանությանը, 2. օրենսդիր, կուսակցական կամ այլ կառույցներում մեծամասնության կարծիքին հակասող խումբն է , որը ցույց է տալիս իր կողմնակցությունը դեմոկրատիային [[Политология, энциклопедический словарь под, ред Аверьянова Ю.И, из-во Московского коммерческого института, 1993, стр 230]]։
Ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ։ Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է։
Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։ Եթե սա ընկալենք այսպես՝ այսինքն ցանկացած հակադրություն մեծամասնության կարծիքին համարենք ընդդիմություն, ապա կստացվի, որ իշխանական շրջանակներում առաջացած անհամաձայնությունները կդիտարկվեն որպես ընդդիմություն։ Հետևաբար, անհրաժեշտ է մեկ այլ, լրացուցիչ չափանիշ, որով ընդդիմությունը կբնութագրվի որպես այսպիին։ Այդ լրացուցիչ չափանիշը ձգտումն է ձեռք բերել քաղաքական իշխանություն։
Այսպիսով՝ քաղաքական ընդդիմությունը սուբյեկտների կազմակերպված խումբ է, որը պայքարում է համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար։ Դոմինանտ ռեսուրսը ըստ Ռոջերսի «բարիք է, պարագա, որը տնօրինողի համար ստեղծում է հնարավորություն ուժեղացնելու իր ազդեցությունը մյուսների վրա»[[Rogers M.F. Instrumental and infra-resources: The bases of power // Amer. J. Sociol. 1974, vol. 9 p. 1422 // ÑÕáõÙ Áëï. Власть. Очерки современной политической философии Запада. М. «Наука», 1989]] Ռոջերսը նաև ուշադրություն է դարձնում այն գործոններին, որոնց հիման վրա դասակարգվում են ռեսուրսները։ Դրանք են ատրիբուտները՝ սոցիալական կարգավիճակ, ֆիզիկական հմայք, հարիզմա, պարագաներ, որոնք պահովում են իշխանությունը՝ քաղաքական հիմնարկության տնօրինում, ազդեցիկ դեմքմերի և հեղինակություների մոտ մուտք ունենալու հնարավորություն, անդամություն կոմիտեներում, ճկուն քաղաքական գրաֆիկ, սեփականություն՝ հող, ԶԼՄ-ների տնօրինում և այլն։ Այս շարքը կարող ենք լրացնել նաև Վեբերի կողմից առաջարկվող բռնության կիարռման հնարավորություն, լեգիտիմության ձևավորման խորամանկ ձևեր՝ ֆինանսներ, հարիզմա, գաղափարախոսություն։