«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,մ → ը, մ (54) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Բաժիններ ==
Անատոմիան ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի։ Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով։ Այն ներառում է օրգանների ձևը, մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ, անոթավորումը և նյարդավորումը։ Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը` հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային,բջջային և հյուսվածքային մակարդակներում։Մարդու անատոմիան,ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները,որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին։
Մարդու մարմինը կազմված է հետևյալ մասերից.գլուխ,պարանոց,իրան(որը ներառում է կրծքավանդակը և որովայնը),վերին և ստորին վերջույթներ։Մարմնի ամեն մաս կազմված է մի քանի տեսակի բջիջներից։Հասուն տարիքում մարդու մարմնի բջիջների քանակը մոտ 37.2 տրիլիոն է։Այս թիվը ստացվել է բոլոր օրգանների բջիջների գումարման արդյունքում։
 
Տող 10.
== Հիմնական հասկացություններ ==
* Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է։Մարդու բջիջները,ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները,կազմված են բջջաթաղանթից,ցիտոպլազմայից և կորիզից։Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները։
* Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է,որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա։Հյուսվածքը,բջիջներից բացի,ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
* Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը` պարենխիման, որը կատարում է օրգանի գլխավոր գորշառույթը։ Օրինակ, սրտում մկանային հյուսվածը հանդիսանում է պարենխիմա։ Պարենխիմայից բացի առկա են նաև լրացուցիչ հյուսվածքներ` օրգանի ստրոման։
* Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է, որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ։
 
== Մարդու օրգան-համակարգեր ==
* Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից(գլխուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգից։ Գլխուղեղը մտածողության, զգացմունքների, հիշողության և զգայնության համար պատասխանատու օրգանն է։ Նրա միջոցով կատարվում են կամային մկանային շարժումները։ Այն կատարում է դիրիժորի դեր` վերահսկելով ու կարգավորելով մնացած օրգանների ու հյուսվածքների աշխատանքը։ Նյարդային համակարգի մեջ ներառվում են նաև զգայարանները` տեսողության, լսողության, համի և հոտի։ Աչքերը, ականջները, լեզուն և քիթը ստանում են տեղեկատվություն մարդուն շրջապատող միջավայրի վերաբերյալ։
* Հենաշարժիչ(ոսկրամկանային) համակարգը կազմում են մարդու կմախքը(ոսկրեր, կապաններ, ջլեր և աճառներ) և դրան ամրացած մկանները։ Այս համակարգը պայմանավորում է մարմնի հիմնական ձևը և շարժվելու կարողությունը։ Բացի դրանից, մեծ ոսկրերը պարունակում են ոսկրածուծ, որտեղ կատարվում է արյունաստեղծումը։ Բոլոր ոսկրերը հանդիսանում են կալցիումի և ֆոսֆատային աղերի պահեստ։ Այս համակարգը կարելի է ենթաբաժանել մկանային և ոսկրային համակարգերի։
* Արյունատար համակարգը կամ սրտանոթային համակարգը ներառում է սիրտը և արյունատար անոթները։ Սիրտը, կատարելով մղիչային ֆունկցիա, իրագործում է արյան անընդհատ շրջանառությանը։ Արյունը, որպես տրանսպորտային համակարգ, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ, իմուն համակարգի բջիջներ, հորմոններ մարմնի մի մասից դեպի մյուս մասը։
* Շնչառական համակարգը կազմում են քթի պոռոչը, քթըմպանը, շնչափողը, բրոնխները և թոքերը։ Նրա հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրի արտազատումը։
* Ստամոքսաղիքային համակարգը կազմում են բերանի խոռոչը, կերակրափողը (որկոր), ստամոքսը, բարակ և հաստ աղիները և ուղիղ աղին, ինչպես նաև լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։ Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող մոլեկուլների։
* Ծածկույթային համակարգը կազմում են մաշկի ծածկույթը(մաշկը),ներառյալ մազերը և եղունգները։,ինչպես նաև այնպիսի կարևոր կառուցվածքներ, ինչպիսին քրտնագեղձերն ու ճարպագեղձերը։ Այն պաշտպանում է ենթադիր հյուսվածքներն ու օրգանները, ինչես նաև հանդիսանում է զգայական մեծ ընկալչային դաշտ։
* Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։ Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութախոխանակության շլակները։
* Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։ Այն պատասխանատու է սեռական բջիջների առաջացման, նրանց միավորման ու նոր օրգանիզմի զարգացման համար։
* Իմուն համակարգը կազմում են լեյկոցիտները, թիմուսը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջներին օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել վերջիններին` օգտագործելով հակամարմիններ, ցիտոկիններ և այլն։
* Լիմֆատիկ(ավշային) համակարգի հիմնական ֆունկցիան ավշի նյութափոխանակությունը, տեղափոխումը և արտազատումն է։
* Էնդոկրին(Ներզատական) համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղ, վահանագեղձ, մակերիկամներ, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը, հարվահանագեղձեր և սեռական գեղձեր։ Սակայն գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում արտադրվում են սպեցիֆիկ ներզատական հորմոններ։ Էնդոկրին համակարգի ֆունկցիան հորմոնների միջոցով օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաների կարգավորումն է։
 
== Անատոմիայի զարգացումը ==
Անատոմիայի զարգացման առաջին փուլում՝ դիահերձման ժամանակ ուսումնասիրվում էին նկարագրական անատոմիայի մեթոդներով։ Հետո առաջացավ սիստեմային կամ համակարգային անատոմիան, հետո՝ տեղագրականը, որը անվանում են նաև վիրաբուժական։ Հաշվի առնելով կերպարվեստագետների պահանջները , առանձնացվեց պլաստիկ անատոմիան, որն ուսումնասիրում է մարմնի արտաքին ձևերը և համաչափությունները, կմախքի ումկանների կառուցվածքը, հետո՝ ֆունկցիոնալ անատոմիան։
 
Վերջին տարիներին զարգացել է նաև տարիքային անատոմիան, որն ուսումնասիրում է օրգանների փոփոխությունները տարիքի հետ կապված։