Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը ,ո → ը, ո (7) oգտվելով ԱՎԲ
'''Պլազման''' ( [[հունարեն]] πλάσμα, "ձևավորված ամեն ինչ"<ref>[http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3Dpla%2Fsma πλάσμα], Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon'', on Perseus</ref>) [[նյութի չորս հիմնական վիճակներ]]ից մեկն է (մյուսները [[Պինդ մարմին|պինդ]], [[հեղուկ]] և [[գազ]])։ Գազի տաքացումը կարող է [[իոնիզացիա|իոնիզացնել]] նրա մոլեկուլները կամ ատոմները (փոքրացնել կամ մեծացնել նրանում [[էլեկտրոններ]]ի քանակը), այդպիսով ձևափոխել այն պլազմայի, որը [[լիցքավորված մասնիկներ]] է պարունակում` դրական [[իոններ]] և բացասական իոններ կամ էլեկտրոններ։<ref>{{cite journal |last1=Luo |first1=Q-Z|last2=D'Angelo|first2=N|last3=Merlino|first3=R. L.| year=1998|title=Shock formation in a negative ion plasma|journal= |volume=5|issue=8|publisher=Department of Physics and Astronomy|url=http://www.physics.uiowa.edu/~rmerlino/nishocks.pdf|accessdate=2011 թ․ նոյեմբերի 20–ին}}</ref>
 
Մասամբ կամ լրիվ իոնացված գազը , որում դրական և բացասական լիցքերի կոնցենտրացիաները գործնականորեն համընկնում են, կոչվում է պլազմա։ Այսպիսով` պլազման իոններից, էլէկտրոններից և չեզոք ատոմներից կազմված էլեկտրաչեզոք համակարգ է։ Պլազման կարելիէ ստանալ ոչ միայն գազի տաքացման, այլև տարբեր իոնարարների` գազանման ճառագայթումների, լիցքավորված մասնիկների, ազդեցությամբ։
Պլազման օժտված է մի շարք հատկություններով, որոնց շնորհիվ այն դիտվում է , որպես նյութի առանձին ագրեգատային վիճակ։ Պլազման, ի տարբերություն սովորական գազերի, օժտված է մեծ ջերմահաղորդականությամբ և էլեկտրահաղորդականությամբ։ Ի տարբերություն մետաղների ` ջերմաստիճանը բարձրացնելիս պլազմայի դիմադրությունը փոքրանում է։ Շատ բարձր ջերմաստիճաններում պլազմայի դիմադրությունը գրեքե հավասարվում է զրոյի.այն իրեն դրսեևորում է որպես գերհաղորդիչ։ Եթե երկրագնդի վրա պլազմայի նյութի համեմատաբար հազվադեպ հանդիպող վիճակ է և ստացվում է հիմնականում արհեստական ճանապարհեվ ,ապա Տիեզերում պլազմային վիճակում է գտնվում նյութի 99%-ը։
1000 ÷ 10000 Կ ջերմաստիճան ունեցող պլազման անվանում են ցածրջերմաստիճանային կամ սառը պլազմա։ Այդպիսի պլազմայի օրինակներ են գազային պարպման ժամանակ առաջացածիոնացած գազը,բոցը,երկրագունդը շրջապատող իոնոլորտը և այլն։ Գոյություն ունեն հատուկ սարեր` պլազմատրոններ։ Դրանք ստեղծում են ցածրջերմաստճանայինպլազմայի խիտ շիթեր, որոնք կիրառում են մետաղներ կտրելու և եռակցելու, պինդ ապարներում հորատանցքեր բացելու նպատակով։
 
Պլազման իոնացած [[գազ]] է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են։ Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը։ Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով։ Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում` էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից։ Լաբորատոր պայմաններում և արդյունաբերության մեջ պլազման ստացվում է էլեկտրական պարպումներով, այրման ու պայթյունի դեպքում, գազապարպումային լամպերում, պլազմային արագացուցիչներում, [[Գեներատորային գազ|գեներատորներ]]ում և այլուր։ Բոլոր նյութերը բարձր ջերմաստիճաններում անցնում են պլազմայի վիճակի։ Քանի որ նյութն ունի 3՝ պինդ, հեղուկ և գազային վիճակներ, որոնց այն փոխարկվում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, պլազման հաճախ համարում են նյութի չորրորդ վիճակ, սակայն իրականում այն նյութի նոր ագրեգատային վիճակ չէ։ Երբ պլազմայի ջերմաստիճանը T։105K է, պլազման ընդունված է համարել ցածրջերմաստիճանային կամ «սառը», իսկ Tա106K դեպքում՝ բարձրջերմաստիճանային կամ «տաք»։
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար։ Այդ նպատակով պատրաստված բազմաթիվ սարքերից են տոկամակը, ստելառատորը և պլազմային կիզակետը։ Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային [[լազերներ]]ում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր։ Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար։ Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը։
 
100000 Կ-ից բարձր ջերմաստիճան ունեցող պլազմային անվանում են բարձրջերմաստիչանային կամ տաք պլազմա։ Այդպիսի պլազմա գոյություն ունի Արեգակի և այլ աստղերի ընդերում, որտեղ ընդացող ջերմամիջուկային ռեակցիաների հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։<ref>Ռ.Գաբրիելյան Գ.Մելիքյան Ա.Կիրակոսյան ,10-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, Երևան "Լույս" 2005</ref>
 
== Ծանոթագրություններ ==
144 973

edits