«Հայոց անձնանունների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ք,և → ք, և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
*Quicherat et Daveluy - Dictionnaire latin-francais, Paris
*Gesenius - Hebraisches und aramaisches Handworterbuch, Leipzig, 1921
*Կամուս, Համատարած անդունդք ծովու, Բ տպ, Պոլիս 1250 թրք, և արբ,
 
== Անձնանունների ստուգաբանումը ==
Տող 33.
*'''Ասորական''', օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են [[Հայաստան]]ում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և [[հայեր]]ի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
*'''Եբրայական''', անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, [[Հակոբ]], Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները [[հայեր]]ին անցել են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] թարգմանության միջոցով, որը կատարվել է [[հունարեն]]ից և այդ պատճառով [[հայերեն]] տառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
*'''Հունական''', այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական [[մշակույթ]]ի ազդեցության։ Առավել տարածված անուններից են ՝են՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
*'''Արաբական''', հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
*'''Լատինական''', այս անունները հայերի մոտ տարածում են գտել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] ժամանակշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի [[Օտոն|Օտոն Ա]]-ից), Ալիս, Զաբել և այլն։