«Տորֆ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Տորֆահանույթ: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ (8) oգտվելով ԱՎԲ |
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ա , ի → ա, ի (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 16.
Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120կկալ/կգ սահմաններում։
ՍՍՀՄ-ում տորֆաչահիչների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 միլիոն հա
Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՍՍՀ Վարդենիսի, Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում։
=== Տորֆաբուժություն ===
Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տրրֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն
=== Տորֆահանույթ ===
Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տ.-ի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը ,8-25մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային
Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ։ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով։Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ։Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով։ Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով։ 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը։ Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը։Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը։ Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.։ Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ։ Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում։ Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից՝ հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը։ Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ՝ կոմունալ- կենցաղային կարիքների համար։ Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ, տրորիչ և այլ տիպի բանող մասերով։
|