«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (17)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,ո → մ, ո (2) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։
 
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող [[ճնշում]]ը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
 
=== Ներքին ականջ ===
Տող 29.
Ներքին Ա գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է [[անդաստակ]]ից, [[խխունջ (ականջ)|խխունջ]]ից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից ([[հավասարակշռության օրգան]])։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային [[բջիջներ]], որոնց միջոցով [[ականջախեցի]]ն, [[լսողական անցուղի]]ն, [[թմբկաթաղանթ]]ը և [[լսողական ոսկրիկներ]]ը փոխանցում են [[ձայնային ալիք]]ները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են [[գլխուղեղի կեղև]], որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
 
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝չնայածտատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է [[ձայն]]ի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
 
Հավասարակշռության օրգանը ([[անդաստակային ապարատ]]) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան [[նյարդային բջիջներ]], որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ ԱՆդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում [[ավտոմեքենա]]յով երկարատև ճանապարհորդությունը կամ [[նավարկություն]]ը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է [[օդաչու]]ն [[ինքնաթիռ]]ում կամ [[տիեզերանավ]]ում։ Անդաստակային ապարատը կապված է [[աչք]]ի շարժումներ, [[սիրտ|սրտի]] կծկումներ, [[քրտնարտադրություն]] և այլ ֆունկցիաներ կատարող [[նյարդեր]]ի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, [[լաբիրինթաբորբ]]ի ժամանակ կարող են առաջանալ [[անոթազարկ]]ի փոփոխություն, քրտնոտություն, [[սրտխառնոց]], [[փսխում]], աչքերի յուրօրինակ շարժում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ականջ» էջից