«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Գաղափարներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի՝բ → ի՝ բ oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (→‎Գաղափարներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի՝բ → ի՝ բ oգտվելով ԱՎԲ)
== Գաղափարներ ==
 
Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝բարիանտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։
 
Նրանք յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/223 Բյուզանդացիների քաղաքականությունը։ Արաբական իշխանությունների դիրքորոշումը]</ref>։
167 013

edits