Difference between revisions of "Երուսաղեմի թագավորություն"

m
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ա → ը, ա (9) oգտվելով ԱՎԲ
m (կետադրական, փոխարինվեց: մ ։ → մ։, ։Ֆ → ։ Ֆ, ։Հ → ։ Հ (2), ։Խ → ։ Խ, ։Ե → ։ Ե, << → « (2), >> → » (2))
m (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ա → ը, ա (9) oգտվելով ԱՎԲ)
Պապի սուրհանդակները ուղղարկվում են քրիստոնեական բոլոր երկրները։ Խաչ ընդունելու կոչով Հռոմից Հռենոսի ափերն է ուղղվում Հակոբ դե Վիտրին, Ֆրանսիայի շրջանները` Պետրոս Կուրսոնցին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը համաձայնվում է խաչակրաց արշավանքին տրամադրել իր եկամուտների 1⁄40-ը։ Իրենց թագավորի օրինակին հետևում են Ֆրանսիայի կոմսերն ու դուքսերը։ Քենտերբերիայի արքեպիսկոպոսը Անգլիային կոչ է անում զենք վերցնել անհավատների դեմ։ Բարոնների և համայնքների դեմ պայքարի մեջ գտնվող Հովհան Անհողինը համաձայնում է խաչ ընդունել, հույս ունենալով դրանով շահել եկեղեցու համակրանքը։ Այս հույսով խաչ ընդունելու համաձայնություն է հայտնում Գերմանիայի կայսր և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը։ Վերջինիս նպատակն էր եկեղեցու օժանդակությունը ստանալ Օտտո Սաքսոնացու դեմ պայքարում։
 
Իննոկենտիոս 3-րդ պապի` ժողով գումարելու կոչին արձագանքում են նաև Արևելքի քրիստոնյաները։ Անտիոքի և Ալեքսանդրիայի ներկայացուցիչները, Կոստանդնապոլսի և Երուսաղեմի պատրիարքները, գերմանական, ֆրանսիական, անգլիական և հունգարական թագավորների պատվիրակությունները ժամանում են Հռոմ։ Պապի գլխավորած Լաթերանի ժողովին մասնակցում էին 500-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիկոպոսներ։ Իննոկենտիոս 3-րդը հանդես է գալիս ճառով։ Նա դիմում է բոլոր բարեպաշտ հավատացողներին` խղճահարություն առաջացնելով և հերոսության կոչելով։ Երուսաղեմը և Տիրոջ գերեզմանը ներկայացվում էին որպես դժբախտ լքված սրբավայրեր, որոնք ազատություն են խնդրում մարգարենների և առաքյալների անունից։ Ժողովում որոշվում է, որ հոգևորականությունը իր եկամուտների 1⁄20, իսկ պապն ու կարդինալները` 1⁄10 մասը։ Քրիստոնեական բոլոր երկրների միջև պետք է հաստատվեր 5-ամյա հաշտություն։ Բանադրանքի ենթարկվեցին ուխտավորների նավերի վրա հարձակվող ծովահենները, անհավատներին զենք վաճառողները։ Քրիստոնյաների մեջ կարծես կրկին ի հայտ է գալիս խաչակրաց առաջին արշավանքների ոգևորությունը։ Միմյանց դեմ դեռ նոր պայքարող քրիստոնյաները Կտակարանի վրա երդվում են միավորել ընդեմ թշնամիների։
 
Սակայն Իննոկենտիոս 3-րդը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում։ Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս 3-րդին (1216-1227թթ.), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր։ Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր։ Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը։
Խաչակիրները հաստատվեցին Նեղոս գետի ձախ ափին` անապատային տեղանքում։ Հարձակումներ են կատարվում աշտարակի վրա։ Խաչակիրները, մի քանի շաբաթ պաշարելով աշտարակը, քանդում են այն ամրոցին կապող փայտե կամուրջը։ Ի վերջո աշտարակը գրավվում է։ Դամիետտա են ժամանում իտալական և գերմանական նավերի նոր խմբեր, ավելի ուշ` ֆրանսիացիներ և անգլիացիներ։ Խաչակիրները տանում են մեծ հաղթանակ, բայց չեն կարողանում գրավել Դամիետտան։ Այն ժամանակ, երբ մուսուլմանները քանդում էին իրենց ամրոցները Սիրիայում, Պաղեստինում և Փյունիկիայում, խաչակիրները ծովից և ցամաքից շրջապատել էին Դամիետտան։ 1218թ. գարնանը և ամռանը տեղի ունեցած տևական ճակատամարտերի արդյունքում Դամիետտան իր արվարձաններով և շրջակայքով գրեթե ամբողջությամբ գրավվեց։ Եվրոպայից ժամանում են նոր խաչակիրներ են։
 
Սալահ ադ-Դին Այյուբիի եղբայր Մալիք ալ-Ադիլի որդին՝ Քամիլ Նասր ադ-Դինը (الملك الناصر ناصر الدين), 1218թ. դառնում է Եգիպտոսի սուլթան։ Հնագույն քաղաքակրթությունների բնօրրան Եգիպտոսը թե՛ քրիստոնյա ղպտիների, թե՛ մուսուլման արաբների հայրենիքն էր։ Նա ցանկանում էր խաղաղություն հաստատել Արևելքի և Արևմուտքի միջև։ Սուլթանը նույնիսկ մեկ անգամ չէ, որ հանդես էր եկել Երուսաղեմը քրիստոնյաներին հանձնելու առաջարկով։ Եգիպտացի սուլթան Մալիք ալ-Ադիլը, որը Դամիետտայի պաշարման ժամանակ գտնվում էր Դամասկոսում, ստանալով պաշարման մասին լուրը, մահացավ։ Այդ ժամանակ էլ իշխանությունը անցավ նրա որդուն։ Դամիետտան փրկելու համար նա խաչակիրներին առաջարկեց դադարեցնել պաշարումը, ինչի փոխարեն համաձայնեց նրանց հանձնել Երուսաղեմի թագավորությունը 1187թ. սահմաններով և 30 տարով խաղաղություն հաստատել։ Կահիրեի սուլթանը համաձայնվել էր խաչակիրներին վերադարձնել Երուսաղեմի թագավորությունը, բացի Կրակ և Մոնռեալ բերդերից։ Վերջիններիս համար նա պատրաստ էր հարկ վճարել։ Սա կարող էր փառավոր և ձեռնտու ելք լինել արշավանքի համար։ Խաչակիր բարոնների մեծ մասը հակված էր ընդունելու սուլթանի այս առաջարկը, սակայն ժամանեց Պելագիուսը և իրեն դրսևորեց որպես զորքի գլխավոր հրամանատար։ Նա կտրականապես բացառեց հաշտությունը «անհավատների» հետ։ Նա կարծում էր, որ պետք է նվաճել Դամիետտան, իսկ հետո նաև ողջ Եգիպտոսը, ուստի սուլթանի առաջարկը մերժվեց։
 
Արշավանքի պարտությունը։ Դամիետտայի գրավումը անխուսափելի էր։ Բերդաքաղաքը զրկվել էր մուսուլմանական բանակի հետ ունեցած կապից։ Նրա գրավումը ռազմավարական մեծ հաղթանակ կլիներ և կբացեր Նեղոս գետի ճանապարհը։ Դամիետտան ընկավ 1219 թ-ի նոյեմբերի 4-ից 5-ի գիշերը։ Քաղաքը վերածվել էր դիակների կույտի։ Նախքան ռազմական գործողությունները` 1,5 տարի առաջ, այն ուներ շուրջ 70000 բնակիչ։ Այժմ կենդանի էին մնացել 3000 հոգի։ Քաղաքը հայտնի էր իր մեծ մզկիթով, որն ուներ 6 մեծ պատկերասրահներ, 150 մարմարե սյուներ և հսկայական աշտարակ։ Առաջին օրը խաչակիրները այդտեղ նշում ենիրենց հաղթանակը և շնորհակալություն հայտնում աստծուն։ Հաջորդ օրը նույն տեղում հավաքած ուխտավորները և խաչակիրները իրենց առաջնորդների միաձայն փոխհամաձայնությամբ որոշում են քաղաքը հանձնել Երուսաղեմի թագավորին։
Դամիետտայի գրավումից հետո Կահիրեի ճանապարհը բաց էր։ Խաչակիրների ուժերն անընդհատ համալրվում են։ Ֆրիդրիխ 2-րդի հրամանով 400 բարոնների և ասպետների հետ Եգիպտոս է ժամանում Բավարիայի դուքսը։ Ֆրանսիական և իտալական իշխանությունները ևս ակտիվություն են ցուցաբերում։ Եգիպտոս ժամանած հոգևորականությունը պապական գանձարանից իրենց հետ է բերում զգալի նվիրատվություներ։ Դեռ արշավանքի սկզբում Հռոմի պապի կողմից լիազոտված և խաչակիրների հետ մեկնած Պիլագիուսը, ոգևորվելով Արևմուտքից եկած նոր ուժերով, որոշում է շարունակել արշավանքը և գրավել Կահիրեն։ Նա նույնիսկ օգնության խնդրանքով բանակցությունների մեջ է մտնում Չինգիզ Խանի հետ։ Սակայն Երուսաղեմի թագավորի` Պտղոմայիս մեկնելու պատճառով խաչակիր իշխանները հրաժարվում են առաջ շարժվել։ Մինչև Երուսաղեմի թագավորը հետ չվերադառնար, Կահիրեի սուլթանը նոր ուժեր է կատարում Դամիետտայի շրջակայքում։ Նրա դրոշի տակ հավաքվում են մուսուլմանական բազմաթիվ երկրների զորքեր։ Մյուս կողմից, վարարած Նեղոսը հետ է վերադառնում իր ափերը, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում։ Սուլթանի ճամբարը վերածվում է մի քաղաքի, որը ստանում է Մանսուր անունը։
 
Այդ ժամանակ Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆին օգնության համար դիմեց և՛ խալիֆա ալ-Նասիրը` մոնղոլների դեմ պայքարի համար, և՛ Եգիպտոսի սուլթան ալ-Քամիլը` խաչակիրների դեմ։ Ալ-Աշրաֆը որոշեց , որ զորք պետք է ուղարկել հենց խաչակիրների դեմ։ 1221թ. գարնանը նոր ուժեր սկսեցին ժամանել` հատկապես Գերմանիայի հարավից։ Այնուամենայնիվ, ալ-Քամիլը խաչակիրներին կրկին նույն պայմաններով հաշտություն առաջարկեց, որը կրկին մերժվեց Պիլագիուսի կողմից։ Ֆիլիպ 2-րդ Օգուստոսը, որը աչքի էր ընկնում քաղաքական հարցերի շուրջ սթափ եզրահանգումներ անելու ունակությամբ, երբ իմացավ, որ խաչակիրները քաղաքը թագավորության հետ փոխելու հնարավորություն են ունեցել, սակայն մերժել են, չկարողանալով իրեն զսպել նրանց անմիտներ և միամիտներ անվանեց։ Իսկապես, Պիլագիուսի այս քայլը ճակատագրական եղավ։ Երուսաղեմի թագավորը վերադառնում է։ Նեղոսի ձախ ափով Եգիպտոսի խորքն է շարժվում խաչակիրների միացյալ բանակը։ Նրան զուգահեռ սննդամթերքով ու զենքրվ բեռնված` գետով սլանում է խաչակրաց նավատորմը։ Խաչակիրները լսել անգամ չէին ուզում հաշտության մասին։ Մինչ մուսուլմանական բանակը համալրվում էր, խաչակիրների կապը Դամիետտայի հետ ավելի էր թուլանում։
 
1221 թ-ի հուլիսի կեսերին խաչակիրները շարժվեցին Մանսուրի ուղղությամբ։ Խաչակիրների գրոհի ժամանակ Նեղոսը վարարեց և խորտակեց նրանց ճամբարը։ Մուսուլմանները, որոնք նախապես պատրաստվել էին դիմավորել ջրային այս տարերքը, փակեցին նահանջելու ուղիները։ Սուլթան ալ-Քամիլին միացան Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆը և Դամասկոսի կառավորիչ ալ-Մուազզամը։ Մուսուլմանների միայն հեծելազորը 40000-անոց էր։ Խաչակիրները հաշտություն խնդրեցին։ Ալ-Քամիլը, հասկանալով մոտեցող վտանգի` մոնղոլների սպառնալիքի մասին, անմիջապես համաձայնեց հաշտություն կնքելուն։ 1221թ. օգոստոսի 30-ին կնքվեց հաշտություն` ութ տարի ժամկետով։ Նվաճողները պետք է հեռանային Դամիետտայից։ Խաչակրաց հինգերորդ արշավանքը ձախողվեց և դրա հետ վերացան Սուրբ հողը վերադարձնելու հետ կապված բոլոր հույսերը։ Արշավանքը թանկ նստեց Արևմուտքի վրա և դրա ձախողումը մեծ վնաս հասցրեց պապականության հեղինակությանը։ Մուսուլմանները ավերում են Նեղոսի հովտի քրիստոնեական բնակավայրերն ու եկեղեցիները։
=== Ֆրիդրիխը Երուսաղեմի թագավոր ===
Պաղեստինում քրիսոնյաները նրան չեն դիմավորում գոհունակությամբ։ Անվստահությունը և դժգոհությունը նրանց ստիպում էր չմիավորվել կայսեր բանակին։ Գալով Ակրա՝ Ֆրիդրիխ 2-րդը կրկին վերսկսեց բանակցությունները սուլթան ալ-Քամիլի հետ։ Նոյեմբերին Յաֆֆայում սկսված բանակցությունները տևում են մի ամբողջ ձմեռ։ Բանակցությունները վերաբերվում էին Երուսաղեմը Ֆրիդրիխ 2-րդին հանձնելու Եգիպտոսի սուլթանի առաջարկին։ Սուլթանը Երուսաղեմում ոչինչ չուներ բացի քարուքանդ եղած եկեղեցիներից ու տներից, իսկ կայսերին պետք էր Երուսաղեմը` քրիստոնեական աշխարհում իր պատիվը վերականգնելու համար։
1229թ. երկար բանակցություններից հետո նրան հաջողվեց Յաֆֆայում 10 տարով հաշտություն կնքել ալ-Քամիլի հետ։ Ըստ այս պայմանագրի Երուսաղեմը, Նազարեթը, Բեթղեհեմը, Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները, Սայդա և Տյուրոս շրջանների որոշ մասը անցան Ֆրիդրիխին։ Կնքվեցին նաև առևտրական պայմանագրեր Եգիպտոսի հետ։ Ֆրիդրիխը պարտավորվեց աջակցել ալ-Քամիլին ցանկացած թշնամու դեմ պայքարում, նա նաև հավաստացրեց սուլթանին, որ սիրիական այն ամրոցները, որոնք մնացել են խաչակիրների ձեռքում` Կռակ դե Շևալյեն, Շատել Բլանը և Տորտոզան ոչ մեկից օգնություն չեն ստանա։ Մեկ ամիս անց` 1229թ. մարտի 18-ին, Ֆրիդրիխ 2-րդը մտավ Երուսաղեմ և Տիրոջ գերեզմանի տաճարում ինքը իր գլխին դրեց թագը։ Սակայն ըստ համաձայնության` մուսուլմանները կարող էին անարգել ուխտի գնալ Օմարի մզկիթ։ Մուսուլմանները լքում են քաղաքը Ֆրիդրիխ 2-րդին Երուսաղեմում դիմավորում են միայն գերմանական բարոնները և Տևտոնական ասպետները։ Բոլոր եկեղեցիներում արգելեցին ծիսակատարությունները, քանի որ սուրբ քաղաքում էր գտնվում պապի կողմից մեկուսացված կայսրը։ Պտղամայիս վերադառնալով` նա հանդիպում է իր հաղթանակից զարմացած և ամոթահար քրիստոնյաների։
 
Միևնույն ժամանակ, Գրիգորիոս 9-րդը իր ուժերը շարժեց Ֆրիդրիխ 2-րդի Իտալիայի հարավում գտնվող տիրույթների վրա։ Վերջինս անմիջապես ուղղվեց դեպի Իտալիա, որտեղ հանդիպում է լոմբարդական հանրապետությունների՝ Ջենովայի և Վենետիկի ապստամությանը և պապական զորքերի ընդվզմանը։ Նա մարտի մեջ մտավ հռոմեական հոգևորականի հետ։ Գրիգորիուս 9-րդի ուժերը ջախջախվեցին և 1230թ., ըստ Սան Ջերմանական համաձայնության, պապը Ֆրիդրիխ 2-րդի վրայից հանեց մեղքերը, իսկ հաջորդ տարում հաստատեց նրա հաշտությունները մուսուլմանների հետ և հրամայեց տաճարականներին և խնամակալներին ալ-Քամիլի հետ հաշտություն պահպանել։ Այսպիսով, ամեն ինչ կարգավորվում է և պապը նրան ճանաչում է Երուսաղեմի թագավոր և ազատում նրան բանադրանքից։ Ավելի ուշ Ֆրիդրիխ 2-րդն իր որդուն՝ Կոնրադին, դարձնում է Երուսաղեմի թագավոր։
Խաչակրաց 6-րդ արշավանքի արդյունքը` Երուսաղեմի խաղաղ ճանապարհով նվաճումը, երկարատև չեղավ։ Ֆրիդրիխ 2-րդի` Եվրոպա գնալուց հետո, նրա արևելյան տիրույթներում խռավություններ ծագեցին սենյորների միջև։ Շատերը չէին ուզում ենթարկվել Հոհենշթաուֆենին, ուստի կայսրը կրկին երկարատև պայքարի մեջ մտավ հոգևորականության հետ։ Պապականությունը կրկին նրան մեկուսացրեց։
 
Գրիգորիոս 9-րդը վերսկսեց արշավանքների գաղափարախոսության քարոզչությունը։ Այս անգամ ևս արշավանքը պետք է ծառայեր պապականության համար որպես զենք` Ֆրիդրիխ 2-րդի դեմ պայքարում, ինչպես նաև պապերի գանձարանը լցնելու համար։ Ֆրիդրիխ 2-րդը հակադրվում էր պապին` նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հարցում։ 1239 թ-ին, երբ Եգիպտոսի հետ տասնամյա հաշտության ժամկետը լրացավ, որոշ ուժեր հավաքվեցին Լիոնում։ Գրիգորիոս 9-րդը հայտարարեց, որ արշավանքի նպատակը այլևս Երուսաղեմը չէ, այլ նրանք պետք է օգնության հասնեն Լատինական կայսրությանը։
Երուսաղեմի թագավորության անկումը։ Մի շարք անհաջաղությունները, ինչպես նաև նոր ձեռքբերումենրի ձգտումները ստիպեցին խաչակիրներին հետևել Տաճարականների խորհրդին և դաշինքի մեջ մտնել Սիրիայի հետ` ընդդեմ Եգիպտոսի։ Սակայն դաշնային բանակը Եգիպտոսի զորքի կողմից ջախջախվեց 1239 թ-ի նոյեմբերին Ասկալոնում։ Այս ամենից հետո հակասությունները ավելի սրվեցին խաչակիրների շրջանում, ինչից հնարավորինս օգտվեց Եգիպտոսը։ 1244 թ-ին սուլթան աս-Սալիհը 10000-անոց հեծելազորով մտավ Երուսաղեմ և վերջնականապես նվաճեց այն։
 
1245թ. Լիոնում եկեղեցական ժողովի ժամանակ Իննոկենտիոս 4-րդ պապը նոր խաչակրաց արշավանքի մասին հայտարարեց։ Նա առաջարկեց հակամարտել Ֆրիդրիխ 2-րդի դեմ։ Տիրոջ գերեզմանի համար պայքարելու երդումը հոգևորականները փոխարինեցին դավաճան կայսեր դեմ պայքարելու երդմամբ։ Գյուղացիները հեռացել էին այս շարժումից։ Մյուս կողմից, ասպետները նույնպես սկսեցին անիմաստ համարել այդ ապարդյուն պատերազմները արևելքի դեմ։ Անգլիական բարոնները, որոնք ներկա էին Լիոնի ժողովի ժամանակ, բացահայտ կերպով դեմ արտահայտվեցին նոր արշավանքներին։ Անգամ անգլիացի որոշ հոգևորականներ կասկածի տակ դրեցին արշավանքների անհրաժեշտությունը։
 
Խաչակրաց արշավանքի հանդեպ նման վերաբերմունք դրսևորվեց ոչ միայն Անգլիայում։ Հատկապես արշավանքի ծախսերի պատրվակով գումարների անդադար հավաքումը համատարած դժգոհություն էր առաջացրել։ Մեծ դեր խաղացին նաև արշավանքների անհաջողությունները ։անհաջողությունները։ Շատերը, ովքեր կարծում էին, որ դեպի Արևելք արշավանքները ուղղվում են «աստվածային կանչով» հիաստափություն էին ապրում։ Երբ Իննոկենտիոս 4-րդը հասավ իր ուզածին և 1248թ. ասպետներին դուրս բերեց նոր սրբազան պատերազմի` 7-րդ խաչակրաց արշավանքի կազմակերպմանը, դրան մասնակցեցին բավականին փոքրաքանակ սենյորներ։ Վերջիններս հիմնականում Ֆրանսիայից էին և մասամբ` Անգլիայից։ Ավելին, ֆրանսիացիները միացան արշավանքին իրենց թագավոր Լյուդովիկոս 9-րդի ճնշման տակ, որն էլ գլխավորեց նոր պատերազմը։
 
== Այլ արշավաանքներ ==
 
Խաչակրաց 7-րդ արշավանքը կրկնեց 5-րդի ուղղվածությունը` նրա անմիջական նպատակը Եգիպտոսն էր։ Լյուդովիկոս 9-րդի նրա արշավանքը նախորդների համեմատ բավականին կազմակերպված էր։ Նա ժամանակին լուծեց նավատորմի հարցերը, կարողացավ ստանալ բավականին գումար արշավանքի համար։ Լյուդովիկոսը և նրա շրջապատը արշավանքի ուղղությունը որոշեցին Կիպրոսում երկար մնալու ընթացքում։ Ֆրիդրիխ 2-րդը նոր արշավանքի մասին զգուշացրեց Եգիպտոսի սուլթան աս-Սալիհին։ Նրան կրկին մեղադրեցին քրիստոնեական եկեղեցուն դավաճանելու մեջ։ Սակայն հազարավոր առևտրականները, որոնք ամեն օր Ալեքսանդրիայից գալիս էին Ջենովա, տեսնում էին արշավանքի նախապատրաստությունները։ Սա ընդամենը դիվանագիտական քայլ էր Ֆրիդրիխի կողմից։ Հավանաբար, նա փորձում էր նաև Լյուդովիկոսին հասկացնել, որպեսզի վերջինս հետևողական լինի։ Այլ կերպ ասած, նա ֆրանսիական թագավորին փորձում էր հանգեցնել նրան, ինչ ինքը արեց և հարաբերություններ հաստատեց սուլթան աս-Սալիհի և ալ-Քամիլի հետ։ Լյուդովիկոս 9-րդը դարձել էր եկեղեցու ձեռքին զենք իրենց ունիվերսալիստական-թեոկրատական պլանների իրագործման ճանապարհին։ Այսպես թե այնպես, ֆրանսիացի թագավորը փորձեց բախումներ առաջացնել Եգիպտոսի և Սիրիայի միջև, անգամ նրանց դեմ գործելու համար փորձեց կապեր հաստատել մոնղոների հետ։ Այս եղանակով նա փորձում էր կոնսոլիդացնել խաչակրաց տիրույթների բեկորները։ Իր այս քայլերը, հավանաբար, համաձայնեցված էին պապի հետ։ Ձգտելով համոզել մոնղոլներին ընդունել քրիստոնեություն, Լյուդովիկոսը պապի պես փորձում էր դա ուղղել մուսուլմանների և Նիկեական կայսրության դեմ։
 
Սակայն ֆրանսիացի արքայի դիվանագիտությունը ավազի վրա էր կառուցված։ Դա պարզ դարձավ այն ժամանակ, երբ նրա մարդիկ հասան նշանակված վայրը`մոնղոլների հետ բանակցելու համար և տեսան, վերջիններս ոչ-միայն չեն պատրաստվում քրիստոնեություն ընդունել, այլև պահանջեցին հնազանդվել իրենց։ Այս պահանջների մասին թագավորը իմացավ բավականին ուշ` 1251 թ-ին, երբ խաչակրաց արշավանքը արդեն տեղի էր ունեցել և կատարյալ անհաջող ավարտ ունեցել։ Լյուդավիկոսը Պաղեստինում օգնական ուժեր էր սպասւմ, սակայն 1254թ. հեռացավ Ակրայից և վերադարձավ Ֆրանսիա։
== Թագավորության կործանումը ==
 
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների` սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև։ Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին։ Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան։ Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260թ. Այն Ջալուտի ճակատամարտում։ Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ։ Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին։ Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան։ Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ։ Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա։ Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում։ 1265թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը , 1268թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը, որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր։ 1291-1292թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին։
 
Այսպիսով, ավարտվեց Երուսաղեմի թագավորությունը կործանվեց։ Հետագայում Հռոմը խաչակիրների միջոցով Արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները՝ Լեհաստանը և Չեխիան ենթարկեց իր գերիշխանությանը։ Բայց խաչակրաց արշավանքներին մասնակցող երկրների թիվը հետզհետե կրճատվեց։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ամբողջ գաղափարախոսությամբ հեղիանակազրկվեց։ Այդ էր պատճառը, որ 15-րդ դարից սկսած՝ Եվրոպայում սկսվեց Վերածնունդը, Ռեֆորմացիան։ Բողոքական եկեղեցիների առաջացմանը Հռոմը փորձում էր հակադրել ինկվիզիցիայով ու նոր խաչակրաց արշավանքներով, սակայն ապարդյուն։ Ամերիկա աշխարհամասի հայտնագործումից հետո Եվրոպան վերջնականապես հեռացավ Պապերի ազդեցությունից։
144,973

edits