«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (3) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , վ → ը, վ (14) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
== Շրջակա միջավայրի պահպանություն ==
[[Պատկեր:Природа,дерева.JPG|մինի|ձախից]]
Շրջակա միջավայրի վրա [[մարդ]]ու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան [[բնակչություն|բնակչութ]]յան առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը , վերականգնումը , վնասազերծումը, [[բնական պաշար]]ների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական [[քաղաքականություն]]ն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը ։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են [[Սևանա լիճ|Սևանա լճ]]ի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը ։ [[1982]]-ին [[ՄԱԿ]]-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» ([[IUCN]]) և «Շրջակա միջավայրի ծրագիր» ([[UNEP]]) բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված [[1992]]-ին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը , որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույյթները ( [[մոլորակ]]ը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր [[պետություն]]ները, [[բնակչություն|բնակչությ]]ան բոլոր խավերը և անհատ անձինք )։ Գիտաժողովն ընդունել է նաև « Շրջակա միջավայրի պահպանության մասին » հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ [[ՀՀ]] շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։
 
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ==
Շրջակա միջավայրի վրա բնածին և մարդահարույց ներգործության [[էկոլոգիա]]կան հետևանքների վերլուծություն՝ շրջակա միջավայրի որակի պահպանման և [[բնակչություն|բնակչութ]]յան էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դեպքում իրականացվում է [[մթնոլորտ]]ային [[օդ]] և մակերևութային ջրերի մեջ արտանետվող աղտոտող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում ու չափումներ , մշակվում են դրանց կրճատման և կանխման միջոցառումներ։ Շրջակա միջավայրի վիճակի գնահատման համար սահմանվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, սահմանային թույլատրելի արտանետումներ և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ։
[[Պատկեր:Природа в Царичанском районе 08.JPG|մինի|աջից|Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը։]]
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ==
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|ձախից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։]]
Պետական պարտադիր գործունեություն, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտ. և սոցիալական բնականոն զարգացման վրա։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու [[իրավունք]]ից, [[բնական պաշար]]ների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից։ Այն հենվում է գիտական հիմնավորվածության , օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկըզբունքների վրա։ Փորձաքննության խնդիրներն են` նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը ( հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները ), շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը, շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանի , հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության , այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ , բնական պաշարների արդյունավետ , թույլատրելի օգտագործման ապահովումը , շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործողության արգելումը , հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում։ Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության իրավական , տնտեսական և կազմակերպչական հիմունքները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» [[ՀՀ]] [[օրենքո]]վ ( [[1995]] )։
 
== Շրջակա միջավայրի հիգենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ ==
[[Պատկեր:Дніпропетровська область,Царичанський район. природа навесні 03.jpg|մինի|ձախից]]
ՀՀ առողջապահության նախարարության (1971-92-ին՝ԽՍՀՄին՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաքիմիկատների, պոլիմերների, պլաստմասսաների և հանքային պարարտանյութերի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ մասնաճյուղ), կազմավորվել է ճառագայթակենսաբանության բաժանմունքի պեստիցիդների հիգիենայի ու թունաբանության լաբորատորիայի (1968) հիման վրա։ Հիմնական խնդիրներն են քիմ. նյութերով շրջակա միջավայրի աղտոտման և դրա հետ կապված ազգաբնակչության առողջական վիճակի բարելավման, առողջապահ, պետ. համալիր միջոցառումների կազմակերպումը, պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների օգտագործման հիգիենային գնահատումը։
Մշակվել են պեստիցիդների , [[բույս]]երի աճման խթանիչների , հանքային պարարտանյութերի և պոլիմերների հետ առնչվող անձանց թունավորումների կանխարգելման, սննդամթերքի
ու պոլիմերների մեջ թունավոր նյութերի և վնասակար խառնուրդների թույլատրելի քանակների փորձաքննության, չնչին քանակությամբ քիմիական նյութերի հայտնաբերման եղանակներ։
Ստեղծվել է նաև տարերային և զանգվածային [[աղետ]]ների ( մասնավորապես [[երկրաշարժ]]ի ) ժամանակ բնակչության հակահամաճարակային անվտանգության ապահովման համակարգ։