«Լյարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|cs}}
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է , ս → է, ս (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
'''Լյարդը''' (hepar) [[գեղձ]]ային [[օրգան]] է (մոտ 1500գ)։ Լյարդի մեջ մշակված [[լեղի]]ն [[ծորան]]ով լցվում է [[տասներկումատնյա աղիք]]ի մեջ։ Լյարդը տեղավորված է անմիջապես [[ստոծանի|ստոծանու տակ]], [[որովայնի խոռոչ]]ի վերին մասի աջ կողմում։ Չափահասի [[օրգանիզմ]]ում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի։
 
Լյարդն ունի երկու երես և երկու եզր։ Վերին կամ ավելի ճիշտ, վերին-առաջային կամ ստոծանիական երեսը(facies diaphragmatica, facies superator(BNA)), կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է , ստորին երեսը կամ ընդերային ( facies visceralis, inferior(BNA)) ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից։ Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով՝ margo inferior s. anterior։ Լյարդի մյուս՝ վերին-հետին եզրը, ընդհակառակը, այնքան բութ է, որ կարելի է դիտել իբրև լյարդի հետին երես(facies posterior hepatis)։
 
Լյարդը բաժանվում է երկու [[բիլթ|բլթերի]]՝ մեծ՝աջմեծ՝ աջ(lobus dexter) և փոքր՝ ձախ(lobus sinister)։ Բլթերը բաժանող սահմանագիծը լյարդի վերին կոր երեսի վրա՝ համապատասխանում է [[մանգաղաձև կապան]]ի կպման գծին։ Այս կապանի ազատ եզրի մեջ կան մի պինդ [[ներդակազմ շարակցական հյուսվածք|ներդակազմ]] կապան, որը գալիս է [[պորտ]]ից(umbilicus) և իրենից ներկայացնում է խցանված [[պորտային երակ]]ի (vena umbilicialis) մնացորդը։
Լյարդի աջ բլիթը ներքևի կողմից երկու ակոսներով կամ փոսություններով ենթաբաժանվում է երկրորդական բլթերի։ Ակոսներից մեկը զուգահեռ է ձախ սագիտալ փոսությանը և կոչվում է աջ ակոս կամ փոսություն(fossa sagittalis dextra)։ Այդ փոսի առաջային մասում տեղավորված է [[լեղապարկ]]ը(vesica biliaris), որի պատճառով փոսությունը կոչվում է լեղապարկի փոսություն (fossa vesicare biliaris)։ Այն խոր լայնաձիգ ակոսը, որը միացնում է պորտային երակի փոսի (fossa venae umbilicalis) ու լեղապարկի փոսության (fossa vesicae fellea) հետին ծայրերը, կոչվում է լյարդի [[դրունք]](porta hepatis)։ Լյարդի դրունքի միջով մտնում են [[լյարդային զարկերակ]]ը (a. hepatica) և [[դռներակ]]ը(v.portae)՝ իրենց ուղեկցող [[նյարդ]]երով ու անոթներով, և դուրս են գալիս [[ավշային անոթ]]ներն ու [[լյարդի ընդհանուր ծորան]]ը( ductus hepaticus communis), որը լյարդից արտազատում է [[լեղի]]ն։
Լյարդի մեծ մասը ծածկված է [[որովայնամիզ|որովայնամզ]]ով, բացառություն է կազմում անմիջապես ստոծանուն ուղղված հատվածը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյարդ» էջից