«Բերանի խոռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Թուք: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր՝հ → ր՝ հ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Վերևից այդ խոռոչը սահմանափակվում է [[քիմք]]ով, որը կազմված է 2 մասից, առաջայինը կազմավորված է [[վերին ծնոտ]]ի և [[քմոսկր]]ի ելուստներով և կոչվում է [[կարծր քիմք]], իսկ հետինը՝ փափուկ քիմքը՝ մկաններով և պինդ թելքավոր (ֆիբրոզ) հյուսվածքով։ Քիմքն ամբողջությամբ պատված է լորձաթաղանթով։ Փափուկ քիմքի հետին եզրն ազատ կախված է դեպի ցած և միջին մասում ունի ցցվածք՝ լեզվակ։ Քիմքը բերանի խոռոչը բաժանում է քթի խոռոչից։ Կողքերից փափուկ քիմքը վերածվում է աղեղների, որոնցից առաջայինն անցնում է դեպի լեզվի կողմնային մակերևույթը, իսկ հետինը շարունակվում է ըմպանի կողմնային մակերևույթով։ Աղեղների միջև՝ 2 կողմում, գտնվում են քմային նշագեղձերը։ Կողքերից բերանի խոռոչը սահմանափակված է այտերի ներսային մակերևույթով, որտեղ աջ և ձախ կողմերում գտնվում են ոչ մեծ պտկիկներ, որոնց վրա էլ բացվում են հարականջային [[թքագեղձեր]]ի արտատար ծորանները։
== Բերանի հատակ ==
Բերանի հատակը (կամ բերանի [[ստոծանի]]ն) կազմված է մկաններից, որոնք մասնակցում են ստորին ծնոտի շարժումներին։ Հատակում գտնվում է [[լեզու]]ն, որը մկանային օրգան է՝ պատված լորձաթաղանթով։ Լեզվի թիկնային հատվածի լորձաթաղանթն առաջացնում է տարբեր ձևի ցցվածքներ կամ լեզվի պտկիկներ, որոնց մեջ տեղադրված են հատուկ գոյացություններ՝համայինգոյացություններ՝ համային կոճղեզները (համի օրգանները)։ Լեզվի շարժումները կարևոր են ծամելու և խոսելու համար։ Լեզվի տակ առջևի ստորին ատամների հետևում գտնվող պտկիկների վրա, բացվում են ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերի ծորանները։
== Բերանի մուտք ==
Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։ Բերանի խոռոչում կատարվում սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։
Տող 37.
Կլլումը բարդ ռեֆլեքսային գործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին, լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին, գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն, որը տեղադրված է [[երկարավուն ուղեղ]]ում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի մկաններին, որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը, ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ, որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը, իսկ [[մակկոկորդ]]ը՝ կոկորդի մուտքը։
 
Կուլ տալիս [[շնչառություն]]ը կասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են, որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի [[ստամոքս]]։
 
== Հիվանդություններ ==