«Կլոդ Դեբյուսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (4)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: թ,ա → թ, ա oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Կլոդ Արշիլ Դեբյուսի''' (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy; [[1862]]թ. [[օգոստոսի 22]], Սեն-Ժերմեն-ան-Լե, [[Փարիզ]]ի մոտ - [[1918]] թ. [[մարտի 25]], Փարիզ), [[ֆրանսիա]]ցի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ։ Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է [[իմպրեսիոնիզմ]]՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել։ Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «[[Պելեաս և Մելիզանդա (օպերա)|Պելեաս և Մելիզանդա]]» օպերան (բեմադրվել է 1902 թ, Փարիզ), «Բաքոսի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պռելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պռելյուդներ դաշնամուրի համար և այլն։
 
1872-1884 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Դեբյուսին գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների. Բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկակախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմպրեսիոնիստական մոտեցում։
 
[[1884]] թվականին «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի և մինչև [[1886]] թվականը ապրել [[Հռոմ]]ում։ Վերադառևալով Փարիզ՝ մերձեցել է սիմվոլիստ բանաստեղծների ն իմպրեսիոնիստ նկարիչների խմբակին։ Հանդես է եկել որպևս դաշնակահար ն դիրիժոր իր ստեղծագործությունների կատարումով ([[1913 թվական]]ին՝ Պետերբուրգում և Մոսկվայում), զբաղվել երաժշտական քննադատությամբ։ Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը և խոշորագույն ներկայացուցիչն է Դեբյուսին նորոգել և թարմացրել է երաժշտությաև (հատկապես նվագախմբային) երանգապնակը, հնչեղության գունեղության նպատակով օգտագործել բնական լադեր, պենտատոնիկա, բազմատոնայնական և ատոնալ տարրեր։ Նրա վրա զգալի ազդեցություև է գործել ֆրանսիական և Արևելքի ժողովրդական արվեստը, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը։ Դեբյուսին բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։ Մեծ տեղ է հատկացրել գործիքային ծրագրային երաժշտությանը։ Երկերից են՝ «Պելհաս և Մելիզաևդա» օպերան (իմպրեսիոնիստական օպերային արվեստի առաջին և չգերազաևցված ևմուշը, ըստ Մ․ Մետերլինկի, բեմադրվել է [[1902]]), «Խաղեր» (1912), «Կամմա» (1912), «Խաղալիքներով արկղը» (1913) բալետները, «Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը» միստերիան (ըստ Անունցիոյի, 1911), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը (ըստ Ս․ Մալարմեի, [[1892]]-[[1894]]), «Նոկտյուրններ» եռապատկևրը («Ամպեր», «Տոնախմբություններ», «Սիրեններ», [[1897]]-[[1899]]), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզը (1903-1905), «Ի բեր իա» սիմֆոնիկ սյուիտը (1908), դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ («Էստամպներ», 1903, «Ուրախության կղզին», 1904,1924 պրելյուդ, [[1910]]-[[1913]]), գործիքային անսամբլներ, 50-ից ավելի երգեր և ռոմանսներ (մի մասը՝ սիմվոլիստների տեքստերով)։