«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,ո → մ, ո (25) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
== Շվաբիա - Բազել (1895-1904) ==
 
[[1895]] թվականի հոկտեմբերին Հեսսեն աշակերտում է Տյուբինգենում գրավաճառ Հեկենհաուերի մոտ։ Այստեղ վաճառողի օգնականի գործն է ստանձնում, հաշիվարկներ անում, գրքերը դասակարգում և պատվերներ ընդունում։ Երեկոները ու ազատ օրերը Հեսսեն նվիրում է ինքնակրթությանը. շատ է կարդում, վեպեր է գրում, որոնցից մի քանիսը հայտնվում են մի հայտնի գեղարվեստական թերթում։
 
[[1899]] թվականին խնայած գումարով Հեսսեն հրատարակում է մի փոքրիկ գիրք «Ռոմանտիկ երգեր» անունով։ Նույն թվականին հրատարակում է «Կեսգիշերից մեկ ժամ անց» պատմվածքների առաջին հավաքածուն։ Սակայն երկու գրքերն էլ վատ վաճառք են ունենում։
 
Հեսսեի առաջին ստեղծագործությունները գերմանական գրականության մեջ աստիճանաբար հայտնի են դառնում, նա նամակագրական կապ է հաստատում [[Ռայներ Մարիա Ռիլկե]]ի, [[Թոմաս Ման]]ի և [[Ստեֆան Ցվայգ]]ի հետ։ [[1903]] թվականի հունվարին Հեսսեն համագործակցության առաջարկ է ստանում հայտնի հրատարակչությունից։ Մի քանի ամսից Հեսսեն իր «Պետեր Կամենցինդ» ստեղծագործության ձեռագիրը ուղարկում է Բեռլին։ Գիրքը գերմանական երիտասարդության շրջանում լայն տարածում է ունենում, ինչն էլ Հեսսեին դարձնում է հայտնի և ֆինանսապես ապահովված, այժմ նա կարող է կենտրոնանալ միայն ստեղծագործելու վրա։<ref name="Freedman 1978"/>
 
Բազելում Հեսսեն ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մարիա Բեռնուլիի հետ։ Նրանք ամուսնանում են [[1904]] թվականին։
Տող 37.
[[Պատկեր:Heckenhauer Tuebingen.jpg|մինի|Հակենհաուերի գրախանութ, որտեղ աշխատել է Հեսսեն 1895-1899 թվականներին]]
 
[[1904]] թվականի աշնանը Հեսսեն կնոջ հետ տեղափոխվում է Հայենհոֆեն։ Երեք տարի անց գրողը այստեղ հողակտոր է գնում, նոր տուն կառուցում և այգի տնկում։ 1905 թվականին ծնվում է նրանց որդին՝ Բրունոն (1905-1999), մի քանի տարվա ընթացքում ևս երկու երեխա են ունենում՝ Հայներ (1909-2003) և Մարտին (1911-1968)։<ref name="Freedman 1978"/>
 
[[1906]] թվականին տպագրվում է Հեսսեի երերորդ վեպր՝«[[Անիվների տակ]]»։ 1907 թվականին Հեսսեն իր ընկեր Լյուդվիգ Թոմի և Ալբերտ Լանգենի հետ հիմնում են «Մարտ» թերթը, որը շոշափում էր արվեստի խնդիրները։ 1909 թվականին հրատարակվում է «[[Հերտրուդա]]» վեպը։
 
[[1911]] թվականի աշնանը Հեսսեն ճանապարհորդության է մեկնում Հնդկաստան, մի վայր, որտեղ երկար տարիներ ապրել էին իր պապն ու տատը, որտեղ հայրն էր աշխատել, և մայրն էր ծնվել։ Գրողը լինում է նաև [[Շրի Լանկա]]յում, [[Ինդոնեզիա]]յում և [[Սինգապուր]]ում։ [[1912]] թվականին Հեսսեն կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է Բեռն։ Այստեղ գրում է «Ռոսհալդեն», որում ինքնակենսագրականը շատ է, և որում արտացոլված է իր ընտանեկան ճգնաժամային վիճակը։
 
== Պատերազմի տարիներին (1914-1919) ==
Տող 49.
Պատերազմի ժամանակ Հեսսեն համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ ֆրանսիական դեսպանությունների հետ, միջոցներ է հավաքում զինվորների համար գրադարան ստեղծելու համար։ Գերմանիայում գրողներին այդքան էլ չէին սիրում, ոմանք էլ ակնհայտ քննադատում և նրանց դավաճան ու վախկոտ անվանում։ Ի պատասխան՝ Հեսսեն քննադատում էր դատարկախոս լիբերալներին, ովքեր միայն խոսքերով էին գործում։<ref>Galbreath (1974) Robert. "Hermann Hesse and the Politics of Detachment"</ref>
 
Պատերազմը, հոր մահը, կնոջ հիվանդությունը.այս ամենի արդյունքում Հեսսեի հոգեկան վիջակը վատթարանում է։ Հոգեկան ճգնաժամը հաղթահարելու հույսերով՝ գրողը ուղեվորվում է Լուցերն, որտեղ ծանոթանում է բժիշկ Յոսեֆ Լանգի հետ։ [[1916]] թվականին Հեսսեն նրա հետ 60 հանդիպում է ունենում։
[[1917]] -ին Հեսսեն Գերմանիայի դեսպանատան կողմից գործուղվում է Բեռն, որպես զինվորական նախարարության պաշտոնյա։ Այնտեղ կատարում է հումանիտար իր առաքելությունը արդեն սպայի կոչումով։ Այս տարիներին Հեսսեն թաքցնում է իր գրվածքները և հրատարակում երիտասարդ և հիվանդ գրողի անունից։
 
[[1919]] թվականին Հեսսեն և կինը որոշում են բաժանվել։<ref>Zeller, էջ 93</ref> Հեսսեն հեռանում է Բեռնից։
Տող 58.
Հեսսեն ուղեվորվում է Լուգանո։ Չորս սենյակ վարձում Casa Camuzzi ամրոցում։ Շրջակայքի գեղեցկությունը գրողին նոր ոգեշնչման աղբյուր էր։ Նա շատ նկարում և գրում է։1920 թվականին Բեռլինում գուրս է գալիս հեղինակի՝ երեք պատմավածքներից բաղկացած հավաքածուն .«[[Մանկան հոգին]]», «[[Քլայնը ու Վագները]]» և «[[Քլինգզորի վերջին ամառը]]»։
 
[[1921]] թվականի գարնանը հեղինակը իր «ես»-ի փնտրտուքներով ուղևորվում է Ցյուրիխ՝ մասնակցելու հոգեվերլւծության սեանսին, որը վարում էր Կարլ Գուստավ Յունգը։ Հուլիսին «Neue Rundschau» թերթում տպագրվում է «[[Սիդհարթա]]յի» առաջին մասը։ Երկրորդ մասը ավարտում է [[1922]] թվականի գարնանը։
 
[[1926]] թվականի առաջին օրերին Հեսսեն սկսում է աշխատել «[[Տափաստանի գայլը]]» վեպի վրա, որը հեղինակի ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է։
 
== Խաղերի վարպետ (1931-1962)==
Տող 68.
[[1931]] թվականի նոյեմբերի 14 ին Հեսսեն երրորդ անգամ ամուսնանում է։ Կնոջ հետ տեղափոխվում է նոր տուն։ Այստեղ Հեսսեն սկսում է աշխատել «[[ՈՒլունքախաղ]]»-ի վրա։
 
Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստականներիսոցիալիստականների՝ ՝իշխանությանիշխանության գալով՝ Շվեցիարիա էին գաղթում հյուսիսից։ Գաղթի ճանապարհին Հեսսեին էին հանդիպում Թոմաս Մանը և Բերտոլդ Բրեխտը։ Ինքը Հեսսեն որոշում է նոր իշխանությունը քննադատել, որը [[1935]] թվականին Հեսսեին նամակ է ուղարկում՝պահանջելովուղարկում՝ պահանջելով հաստատել իր արիական ծագումը, սակայն ինքը Շվեցարիայի քաղաքացի էր և դրա կարիքը չուներ։ [[1942]] թվականին Հեսսեի մի շարք ստեղծագութծություններ գերմանական թերթերում արգելում են տպագրել։
 
[[1942]] թվականի գարնանը Հեսսեն ավարտում է իր «ՈՒլունքախաղը»,որի վրա հեղինակը աշխատել է 11 տարի։<ref>Suhrkamp Verlag — Autoren / Hermann Hesse</ref>
Տող 74.
[[1946]] թվականին Հեսսեն ստանում է գրականության Նոբելյան մրցանակ։
 
«ՈՒլունքախաղ»-ից հետո Հեսսեն այլևս ծավալուն ստեղծագործություն չգրեց։ Կյանքի վերջին տարիների ակտիվ նամակագրություններ ունեցավ եվ պատմվածքներ գրեց։ Առողջությունը վատացավ, և [[1962]] թվականի ամռանը լեյկոզ տարածվեց։ Օգոստոսի 9-ին Հեսսեն մահացավ քնած ժամանակ ուղեղի ներքին արյունահոսությունից։ Օգոստոսի 11-ին Հեսսեն թաղվեց Ս.Աբոնդիա եկեզեցու գերեզմանատանը։
 
== Ստեղծագործություններ ==
 
Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են [[Գյոթե]]ն, [[Շիլլեր]]ը , Նովալիսը։ [[1927]] թվականին [[Հյուգո Բալլ]]ը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։<ref>А. Г. Березина. Герман Гессе. — Л., 1976. — С. 21</ref> Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝հակադրվածհերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ։<ref>Volker Michels ; Über Hermann Hesse</ref>
 
Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմանականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում։<ref>Freedman(1978)</ref>
 
Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, ինչը ևս մեծ ազդեցություն է թողել իր ստեղծագործությունների վրա։ Հավանաբար, ամենից վառ արտացոլվել է «Դիմինայում»,որտեղ գլխավոր հերոս Սինկլեռը ինքնության փնտրտուքի ճանապարհին է։ Այս վեպից սկսած, հոգեբանական հանգույցները բացվում են գրողի հետագա ստեղծագործություններում։ Ինքնության փնտրտուքի արդյունքում Սիդհարթան գալիս է գետի մոտ, իսկ Հարրի Հալլերը՝ «Մոգական թատրոն»։
Հեսսեի արվեստում նկատվում է նաև անհատի հակադրություն, ինչպես օրինակ Գալերայի և Աբրակսասի կերպարներում, որոնք իրենց մեջ համատեղում են բարին ու չարը։ Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ։ Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսին է արևելքն ու արևմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝մեծանալովէ՝ մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը իր մեջ ներառում է Հնդկական արվեստի մի մասը։
 
Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը։ «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել։ Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը։