«Շնչառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ,ո → վ, ո (240) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
Շնչառական վարժությունների շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, թթվածինը գտնում և բուժում է տարբեր հիվանդություններ, շատ ժամանակ մարդիկ դիմում են մի խնդրի համար, բայց միաժամանակ կարգավորվում են նաև այլ խնդիրներ։
 
Շնչառության օրգանների կառաուցվածքը։ Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ թոքեր։ Կոկորդը խոռոչավոր օրգան է, կազմված է մկաններով, ջլերով ու կապաններով իրար միացած մի քանի աճառներից։ Կոկորդը լորձաթաղանթով ծածկված խոռոչ է։
 
== Շնչառական օրգանների կառուցվածքը ==
Տող 45.
Ներշնչված օդը քթի խոռոչից անցնում է '''քթըմպան''', որն ըմպանի վերին մասն է, և ըմպանի շարունակությամբ մտնում կոկորդ։ '''Կոկորդը''' խոռոչավոր օրգան է, կազմված է [[մկաններ]]ով, ջլերով ու կապաններով իրար միացած մի քանի աճառներից։ Դրանցից ամենամեծը վահանաճառն է, որն առջևից վահանի նման պաշտպանում է նրան։ Այն հեշտությամբ շոշափվում է պարանոցի վրա։
 
Կոկորդը լորձաթաղանթով ծածկված խոռոչ է, որը նման է [[ավազ]]ի ժամացույցի ունի երկու լայն և մեկ նեղ մաս։ Նեղ
մասի եզրերին կան լորձաթաղանթի ծալքերմորոնց մեջ գտնվում են կոկորդի մկաններին ամրացած և ձգված '''ձայնալարեր''',յուրաքանչյուր կողմում երկուական։ Ձայնալարերի միջև եղած տարածություն կոչվում է '''ձայնախորշ'''։ Լուռ ժամանակ ձայնախորշը եռանկյունաձև է։ Խոսելիս, երգելիս ձայնալարերը ձգվում են և մոտենում
իրար։ Արտաշնչվող օդը կոկորդով դուրս գալու պահին շփվում է ձայնալարերին, դրանք տատանվում են, թրթռում են, և առաջանում է ձայն։ Հետևաբար դժվար չէ՝ կռահել, որ ձայնն առաջանում է արտաշնչելիս։ Հոդաբաշխ խոսքի առաջացմանը, բացի կոկորդից մասնակցում են նաև բերանի խոռոչի մասերն ու օրգանները՝ փափուկ ու կարծր քիմքը, այտերը, լեզուն, ատամները, շրթունքները, նաև քթի խոռոչը։
 
Ձայնի բարձրությունը կախված է ձայնալարերի երկարությունից և նրանց տատանման հաճախությունից։ Որքան կարճ են ձայնալարերը, այնքան մեծ է տատանման հաճախությունը։ Մեկ վայրկանում դրանք կարող են տատանվել 80-10000 անգամ։ Երեխաների ու կանանց կոկորդը փոքր է, ձայնալարերն ավելի կարճ են, ուստի նրանց ձայնը բարձր է։ Երեխաների հասունացման զուգընթաց նրանց կոկորդը մեծանում է, ձայնը դառնում է ցածր։ Չափազանց բարձր ձայնը, ճիչը, բղավոցը կարող են առաջացնել ձայնալարերի գերլարում, որի հետևանքով ձայնը դառնում է խուլ, խռպոտ, նույնիսկ կարող է անհետանալ։ Ահա թե ինչու պետք է պահպանել ձայնալարերը։ Նրանց վրա բացասաբար են
ազդում նաև ծխելը, ալկոհոլը, խիստ տաք և սառը սնունդը, մրսածությունը, երկարատև խոսելը։
 
Սնունդը կուլ տալիս կոկորդի մուտքը փակվում է '''մակկոկորդի''' աճառով, և կերակրագնդիկը ըմպանով հանգիստ սահում է կոկորդի հետևում գտնվող կերակրափողի մեջ։ Կոկորդն ունի նաև պաշտպանական նշանակություն։ Նրա մեջ ընկած օտար մարմինների, սննդի մասնիկների, փոշեհատիկների, գազերի ազդեցությունից գրգռվում են լորձաթաղանթում
գտնվող ընկալիչները, առաջանում է հազ, և արտադրված լորձով դրանք հեռացվում են։
 
'''Շնչափողը''' անմիջապես կոկորդի շարունակությունն է։ Այն 10-15 սմ երկարությամբ խողովակավոր օրգան է։ Կազմված է 16-20 աճառային կիսաօղակներից, որոնց հետևի՝ աճառից ազատ մասը ծածկված է մկանային հյուսվածքով։ Շնչափողի այդպիսի կառուցվածքի շնորհիվ տարբեր դիրքում նրա լուսանցքը չի փոխվում, և օդն անարգել անցնում է։ Նրա խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելով, թարթիչների դեպի դուրս շարժման շնորհիվ լորձին կպված օտար մարմինները հեռանում են։
 
Շնչափողը ստորին մասում բաժանվում է երկու խոշոր '''բրոնխների''',որոնք կառուցվածքով նման են շնչափողին։ Նրանց ներքին մակերեսը նույնպես պատված է թարթչավոր էպիթելով։ Մեկ օրում օդատար ուղիների մակերեսից գոլորշիանում է 0,5 լ հեղուկ։ Շնչուղիների բորբոքման ժամանակ ավելի շատ լորձ է արտադրվում և հեռացվում հազի միջոցով։ Բրոնխները մտնում են '''թոքերի''' մեջ, որոնք շնչառական համակարգի վերջին բաժինն են։
 
== Թոքեր ==
 
Թոքերը երկուսն են, տեղավորված կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը։ Թոքերը նման են հատած
կոնի։ Գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն։ Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի։ Աջ թոքը մեծ է և կազմված երեք բլթերից, ձախը՝ երկու բլթերից (երրորդ բլթի տեղը կրծքավանդակում զբաղեցնում է [[սիրտ]]ը)։ Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն ու կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում [[խաղող]]ի ողկույզի։
 
'''Թոքաբշտիկները''' կազմված են միաշերտ բջիջներից, արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով
և լցված են մթնոլորտային [[օդ]]ով։ Առողջ չափահաս մարդու յուրաքանչյուր թոքում կա մոտավորապես 400 միլիոն թոքաբշտիկ, որոնց ընդհանուր մակերեսը 150 մ<sup>2</sup></tt> է։ Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70-100 անգամ մեծ է մարդու [[մաշկ]]ի մակերեսից։
 
Թոքերը ծածկված են շարակցական [[հյուսվածք]]ի ամուր թաղանթով՝ '''թոքամզով'''։ Այն ունի երկու թերթիկ՝ '''ընդերային''',որը բոլոր կողմերով ծածկում է թոքերը, և նրա շարունակությունը կազմող '''առպատային''' թերթիկ, որը ծածկում է կրծքավանդակի պատերը։ Երկու թերթիկների միջև գոյանում է '''թոքամզային խոռոչ''',լցված թոքամզային հեղուկով, որով օծվում է նրանց մակերեսը և շնչառական շարժումների ժամանակ փոքրացնում շփումը։
 
== Շնչառական շարժումներ ==
 
Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում, գրավելով նրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում [[ճնշում]]ը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է '''ներշնչման''' և '''արտաշնչման''' փուլերից։ Ընդ որում, արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 միլիոն շնչառական շարժում։
 
Շնչառությունն իրականանում է շնչառական [[մկաններ]]ի՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ, կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Միջկողային մկանների կծկումից, կողոսկրերը բարձրանում են, կրծքավանդակի ծավալը մեծանում են դեպի կողքեր և առաջ ուղղությամբ։ Ստոծանու մկանների կծկումից նրա գմբերթները հարթվում են, իջնում ներքև, որից որովայնի [[օրգան]]ները հրվում են ցած, և կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի ներքև ուղղությամբ։ Այս պահին թոքամզային ճնշումն ավելի է փոքրանում մթնոլորտային ճնշման համեմատ։ Դրա հետևանքով թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի
մեծացմանը ձգվում են, և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ.կատարվում է
'''ներշնչում'''։ Դրանից հետո միջկողային մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրությունից իջնում են ցած, իսկ ստոծանու մկանների թուլացումից ու որովայնի օրգանների [[ճնշում]]ից ստոծանին բարձրանում
է վեր, և կրծքավանդակի, հետևաբար նաև թոքերի ծավալները փոքրանում են։ Թոքաբշտիկներից [[օդ]]ը դուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից.կատարվում է '''արտաշնչում'''։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։
 
== Թոքերի կենսական տարողությունը ==
 
Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող [[օդ]]ի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ<sup>3</sup></tt> մթնոլորտային օդ։ Դա կոչվում է '''շնչառական ծավալ'''։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ<sup>3</sup></tt>-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ<sup>3</sup></tt>-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։'''Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն'''։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ (3500 սմ<sup>3</sup></tt>) է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված մարմնաչափից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը՝ 3-3,5 լ (3500 սմ<sup>3</sup></tt>) է,6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ<sup>3</sup></tt> է, տղամարդկանցը՝ 4,5-5 լ (4500 սմ<sup>3</sup></tt>),մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկները՝ մինչև 9 լ (9000 սմ<sup>3</sup></tt>)։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է '''շնչաչափով'''։
 
Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ<sup>3</sup></tt>,այսպես կոչված,'''մնացորդային օդ''',որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։
 
== Շնչառության կարգավորումը ==
 
Շնչառության կարգավորվումէ երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և [[նյարդային համակարգ]]ի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով։ Շնչառական կենտրոնում տեղադրված են նեյրոններ, որոնք դրդում են ներշնչման փուլում և կոչվում են '''ներշնչական նեյրոններ''',իսկ արտաշնչվող փուլում դրդվողներինը՝ '''արտաշնչական նեյրոններ'''։ Շնչառական կենտրոնից յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են ողնուղեղ, ապա կրծքավանդակի միջկողային [[մկաններ]]ին և ստոծանուն։ Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, և տեղի է ունենում ներշնչում։ Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում։
 
Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում [[մեծ կիսագնդեր]]ի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները։ Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախությունը փոխվում է խոսելու ընթացքում։
 
Շնչառության կարգավորմանը մասնակցում են '''պաշտպանական [[ռեֆլեքս]]ները'''՝ հազը և փռշտոցը։ Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և [[մանրէ]]ները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչից, իսկ փռշտոցի դեպքում՝ քթի խոռոչից։ Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում։ Շնչառության հաճախականությունը
փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու '''հուզական վիճակի փոփոխության դեպքում'''։ Հուզմունքի
պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ՝ աղմկոտ և հաճախ։ Դրական
զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է։
 
Արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ՝ 12։
 
Շնչառության հումորալ կարգավորումն իրականանում է արյան մեջ լուծված զանազան քիմիական նյութերով։ Մարմնի տարբեր [[օրգան]]ներում և արյունատար անոթներում տեղադրված են զանազան '''քիմիաընկալիչներ''',որոնց գրգռումից
Տող 102.
Թոքերի օդամատակարարման մասին շնչառական կենտրոնին տեղեկացնում են օդատար ուղիներում և թոքաբշտիկներում տեղադրված ընկալիչները։ Օդում թթվածնի պակասը ռեֆլեքսային հաճախացնում է շնչառական շարժումները։
 
Ձայնը, հետևաբար խոսելը, երգելը առաջանում են արտաշնչելիս, սակայն այդ պահերին շնչառությունը չի փոխվում՝ շնչառությունը կարգավորող համակարգերի և շնչառական օրգանների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ։
 
== Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը ==
 
Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն։
 
Ներշնչվող [[օդ]]ը պարունակում է մոտ 79 % [[ազոտ]],21 % [[թթվածին]] և 0,03 % [[ածխաթթու գազ]] (ածխածնի երկօքսիդ)։ Նրանում կան նաև քիչ քանակությամբ գոլորշիներ, իներտ գազեր։ Արտաշնչվող օդում թթվածինը կազմում է 16 %,ածխածնի երկօքսիդի [[խտություն]]ը աճում է մինչև 4 %,ավելանում է նաև ջրային գոլորշիների քանակը։ Ազոտի և բոլոր մնացած գազերի պարունակությունը չի փոխվում։
 
== Գազափոխանակությունը թոքերում ==
 
Թոքաբշտիկների [[օդ]]ի և մազանոթների արյան միջև գազափոխանակությունը կատարվում է բացառապես [[գազ]]երի դիֆուզիայի օրենքով, որին նպաստում է թթվածնի և [[ածխաթթու գազ]]ի լարվածության տարբերությունը։ Թոքաբշտիկներում թթվածնի լարվածությունն ավելի մեծ է, քան երակային մազանոթների արյան մեջ, ուստի թոքաբշտիկներից [[թթվածին]]ը թափանցում է արյան մեջ։ Ածխաթթու գազի լարվածությունը մեծ է երակային
մազանոթների արյան մեջ, որտեղից էլ այդ գազն անցնում է թոքաբշտիկների մեջ և արտաշնչելիս հեռանում օրգանիզմից։ Հետևաբար երակային [[արյուն]]ը վերածվում է զարկերակային արյան։
 
Թոքաբշտիկներից արյան մեջ թափանցած թթվածնի միայն չնչին մասն է (2 %) լուծվում արյան պլազմայում։ Մեծ մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ, կապվում հեմոգլոբինի հետ և առաջացնում '''[[օքսիհեմոգլոբին]]''' անկայուն նյութ։ Հանգիստ ժամանակ թոքերից հեռացող մեկ լիտր զարկերակային արյունը պարունակում է մոտավորապես 200 մլ թթվածին, իսկ թոքեր մտնող մեկ լիտր երակային արյունը՝ մոտավորապես 120 մլ թթվածին։ Տարբերությունը վկայում է, որ արյունից ամբողջ թթվածինը չի անցնում [[հյուսվածք]]ների մեջ։
 
== Գազափոխանակությունը հյուսվածքներում ==
 
Զարկերակային [[արյուն]]ն ավելի հարուստ է թթվածնով, քան [[հյուսվածք]]ների [[բջիջ]]ները։ Հետևապես հյուսվածքներում օքսիհեմոգլոբինը քայքայվում է, անջատված [[թթվածին]]ը դիֆուզիայի օրենքով թափանցում է բջիջների մեջ և օգտագործվում օքսիդացման գործընթացներում։
 
Հյուսվածքներում մշտապես իրականացնող նյութափոխանակության ընթացքում որպես վերջնական արգասիք առաջանում է [[ածխաթթու գազ]],որի պարունակությունը բջիջներում ավելի շատ է, քան զարկերակային արյան մեջ։ Ուստի այն դիֆուզվում է արյան մեջ և միանում թթվածնից ազատված հեմոգլոբինին, առաջացնելով '''[[կարբոհեմոգլոբին]]''' ([[կարբամինոհեմոգլոբին]]) անկայուն միացություն։ Ածխաթթու գազի մի մասն էլ մտնում է հեշտ տարրալուծվող որոշ աղերի բաղադրության մեջ։
Այսպիսով, հյուսվածքներում զարկերակային արյունը վերածվում է երակայինի։ Թոքերի մազանոթներում կարբոհեմոգլոբինը քայքայվում է, նրանից անջատվում է ածխաթթու գազը և անցնում թոքաբշտիկների մեջ։ Միաժամանակ
երակային արյան մեջ առաջացած անկայուն աղերը տարրալուծվում են, և անջատված ածխաթթու գազը նույնպես հեռանում է։
 
== Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը ==
 
Միջավայրի վնասակար [[գազ]]երը,ընկնելով [[թոք]]եր,հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում [[հյուսվածք]]ներում։ Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասական նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից։ Մթնոլորտի [[օդ]]ում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը։ Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը՝ CO-ն կամ '''շմոլ գազը''',որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց։ Երկարատև թթվածնային քաղցը կարող է [[մահ]]վան պատճառ դառնալ։
 
== Արտաքին միջավայրի ազդեցությունը շնչառության վրա ==
 
Մարդու և [[կենդանիներ]]ի կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի մթնոլորտային [[օդ]]ի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։ Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է [[բույսեր]]ի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։
 
[[Լեռ]]ներ բարձրանալիս օրգանիզմի [[օրգան]]ների համակարգերի բնականոն ֆունկցիաները փոխվում են։ Օրինակ, ծովի մակերևույթից մոտավորապես 4-6 կմ բարձրությունում թթվածնի լարվածությունը փոքրանում է, առաջանում է հևոց, կենտրոնական [[նյարդային համակարգ]]ի ֆունկցիայի խանգարում, գլխացավ, սրտխառնոց, անքնություն։ Սա մի վիճակ է, որը հայտնի է '''լեռնային''' կամ '''բարձրության հիվանդություն''' անվանումով։ Առավել մեծ բարձրություններում խախտվում է մարդու հոգեկան ոլորտը՝ առաջանում է ինքնահսկման և գիտակցության կորուստ։ Առանց թթվածնասարքի այս պայմաններում գտնվելը և աշխատելը անհնար է։
 
Լեռնային չափավոր բարձրություններում որոշ ժամանակ մնալուց առաջացնում են փոխհատուցողական գործընթացներ՝
[[թոք]]երի գազափոխանակության ուժեղացում, սրտի աշխատանքի հաճախացում, թթվածնով [[հյուսվածք]]ների մատակարարման մեծացում, արյունաստեղծման ուժեղացում, որի հետևանքով արյան մեջ ավելանում է էրիթրոցիտների քանակը, հեմոգլոբինի պարունակությունը։ Տեղի է ունենում օրգանիզմի աստիճանական '''կլիմայահարմարում'''։ Լեռնային հիվանդությունից խուսափելու համար առաջարկվում է բարձրությունները նվաճել աստիճանաբար՝ ճանապարհն անցնել ընդհատումներով։
 
Բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում՝ ծովերի, օվկիանոսների, լճերի խորքում, հանքահորերում մեծանում է թթվածնի և [[ազոտ]]ի լուծելիությունը արյան մեջ և ուրիշ հեղուկներում։ Ազոտն արյան մեջ գտնվում է լուծված վիճակում։ Ի տարբերությունում թթվածնի և [[ածխաթթու գազ]]ի,այն չի մասնակցում նյութափոխանակության գործընթացին։ Նրա դերը թթվածնի նոսրացումն է, այլապես գերթթվածնությունից օրգանիզմում կառաջանա թթվածնային թունավորում, շնչառությունը կդժվարանա։
 
Ջրի խորքից արագորեն մակերես բարձրանալիս արյան մեջ գերլուծված արտազատվում է պղպջակների ձևով, խցանում արյան անոթները և վտանգ սպառնում մարդու կյանքին։ Այս վիճակը հայտնի է '''կեսոնային հիվանդություն''' անվանումով, որից խուսափելու համար 60-85 մ և ավելի խորություններում աշխատելիս օգտագործում են հատուկ սարք, որի մեջ գազային խառնում ազոտի մի մասը կամ ամբողջը փոխարինվում է [[հելիում]] իներտ գազով։
 
== Շնչառական օրգանների հիվանդություններ և դրանց կանխարգելումը==
 
Հիվանդ մարդու քթի և բերանի խոռոչից հազալիս, փռշտալիս, խոսելիս և նույնիսկ արտաշնչման պահին դուրս են թափվում բազմաթիվ ջրային կաթիլներ, որոնք պարունակում են հիվանդաբեր [[մանրէ]]ներ։ Այդ մանրէները կարող են թափանցել առողջ մարդու օրգանիզմ օդակաթիլային ճանապարհով և առաջացնել շնչառական օրգանների բազմաթիվ հիվանդություններ, որոնցից են հատկապես գրիպը, տուբերկուլյոզը, անգինան, դիֆթերիան և այլն։
 
'''Գրիպ'''։ Վիրուսային սուր վարակիչ հիվանդություն է։ Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է օդակաթիլային եղանակով։ Հիվանդի հազալու, փռշտալու, խոսելու ժամանակ արտաշնչված օդի և ցայտած թքի, լորձի կաթիլների մեջ գտնվող հարուցիչներն անցնում են առողջ մարդու շնչուղիները, վարակում նրան։ Վարակը փոխանցվում է նաև հիվանդի իրերի հետ շփվելիս։ Գրիպի հարուցիչները տեղակայվում են մարդու վերին շնչուղիների լորձաթաղանթում, որոնք բորբոքվում են, արտադրվում է մեծ քանակով լորձ, դժվարացնում շնչառությունը։ Հիվանդի ջերմությունը բարձրանում է, զգում է սարսուռ, թուլություն, գլխացավ, հազ, առատ արտադրությամբ փռշտոց, փսխում։
 
Գրիպը համարվում է «կայծակնային արագությամբ» տարածվող հիվանդություն, շատ հաճախ առաջացնում է համաճարակ։ Այն կանխելու նպատակով անհրաժեշտ է հիվանդին մեկուսացնել, պահպանել հիգիենայի կանոնները։
 
'''Կարմրուկ'''։ Վիրուսային սուր վարակիչ հիվանդություն է, վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, վերին
շնչուղիների լորձաթաղանթով, որին բնորոշ են գրիպանման երևույթների առաջացում, ջերմաստիճանի բարձրացում, և [[մաշկ]]ի վրա ի հայտ է գալիս մանր կարմիր ցան։ Հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել համապատասխան բուժում ստանալու համար։ Շատ կարևոր է հիվանդի խնամքը,[[վիտամին]]ներով հարուստ սնունդը, մաքուր [[օդ]]ը։ Հիվանդացած օրգանիզմում մշակվում է հարուստ [[իմունիտետ]]։ Կարմրուկի դեմ արհեստական անընկալություն ստեղծվում է հակակարմրուկային պատվաստանյութով։
 
'''Թոքերի տուբերկուլյոզ'''։ Հարուցիչները հիվանդից առողջ մարդու օրգանիզմ են թափանցում օդակաթիլային եղանակով և տեղակայվում [[թոք]]երի մեջ, այդտեղ ստեղծում բորբոթային օջախ։ Աստիճանաբար ախտահարվում են մեծ թվով թոքաբշտիկներ, և [[հյուսվածք]]ը կարող է մահանալ։ Հիվանդի ջերմաստիճանը թեթև բարձրանում է, առաջանում է մշտական հազ, աշխատունակության նվազում։ Հիվանդին անպայման անհրաժեշտ է հիվանդանոցային, առողջարանային դեղամիջոցներով բուժում, բարձր կալորիականությամբ վիտամիններով հարուստ սնունդ, չոր, արևոտ կացարան, մաքուր օդ, հանգիստ։ Հիվանդությունը կանխելու նպատակով նորածնի կյանքի առաջին շաբաթում նախապաշտպանական պատվաստումներ են կատարում։
 
'''Թոքի քաղցկեղ'''։ Հաճախ է հանդիպում ծխող մարդկանց շրջանում։ Որոշ բրոնխների էպիթելային [[հյուսվածք]]ը կազմափոխվում է և աճում դեպի հարևան հյուսվածքներ։ Հիվանդի մոտ հաճախ է դիտվում չոր հազ, հյուծվածություն։ Հիվանդության ախտանիշներից է ավշային [[գեղձ]]երի մեծացումը։ Հիվանդության ախտորոշումը
կատարվում է [[ռենտգեն]] նկարահանման միջոցով։
 
== Շնչառության հիգիենան ==
 
Ներշնչման պահին [[օդ]]ի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր [[բակտերիաներ]],փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին և վնասազերծվում լորձունքի կողմից։ Սակայն որոշ [[մանրէ]]ներ կարող են անցնել [[թոք]]եր և առաջացնել թոքաբորբ և այլն։ Կանխելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։
Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում է [[ածխաթթու գազ]]ը,ջրային գոլորշիները։ Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից։ Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։ Կարևոր է նաև շնչառության ճիշտ ռիթմը, որը հեշտացնում է ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Կրծքավանդակի նորմալ ձևավորման համար կարևոր պայման է գրասեղանի առջև ճիշտ նստելը, շնչառական մարզումներ կատարելը։ Անհրաժեշտ է զբաղվել սպորտով, քայլելիս ընդունել ուղղաձիգ կեցվածք, որը նպաստում է կրծքավանդակի լայնացմանը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը։ Շնչառության հիգիենայի կարևոր պայման է նաև քթով շնչելը։ Պետք է պահպանել ձայնալարերը, խուսափել բարձր գոռալուց, որի հետևանքով կարող է ձայնը դառնալ խռպոտ և նույնիսկ խզվել։
 
Միջավայրի մաքուր օդն ապահովում է բնականոն [[գազափոխանակություն]]ը։ Կանաչ բուսականությունն օդը մաքրում է փոշուց և վնասակար գազերից։ Ուստի անհրաժեշտ է մաքուր օդում հաճախ զբոսնել։
 
'''Ծխելը համարվում է ռիսկի գործոն'''։ Ծխող մարդիկ հաճախ են հիվանդանում բրոնխիտով, թոքերի բորբոքումով, ասթմայով և տուբերկուլյոզով։ Նիկոտինի ազդեցության տակ քայքայվում են էպիթելային [[բջիջ]]ները,վնասվում ձայնալարերը։ Ծխախոտի ծուխը վտանգավոր է նաև շրջապատի մարդկանց համար, որոնք համարվում
են '''պասիվ ծխողներ'''։ Ծխելը վտանգավոր է երիտասարդների, հատկապես դեռահասների համար։
 
== Առաջին օգնությունը շնչառական օրգանների ախտահարման դեպքում ==
 
Ուտելու, խոսելու, հատկապես ծիծաղելու պահին, նաև երեխաների որոշ վտանգավոր խաղերի դեպքերում հնարավոր է շնչուղիների մեջ օտար մարմինների՝ [[ոսկոր]],[[լոբի]],[[ոլոռ]],քար և այլ մանր իրերի հայտնվելը։ Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում է որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։ Շնչափող ընկած օտար մարմինը նախ փորձում են հեռացնել արհեստական հազի միջոցով։ Անհաջող փորձերից հետո կարելի է տուժածին երկտակել ծնկի վրա՝ փորով հենված դեպի ծունկը դիրքով, գլուխը ինչքան հնարավոր է դեպի ներքև, ապա մի քանի անգամ կտրուկ հարվածել մեջքին։ Եթե այդ ձևով նույնպես օտար մարմինը չի հեռացվում շնչափողից, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի։ Որոշ հիվանդությունների՝ գրիպի, բրոնխիտի ժամանակ բորբոքվում է շնչուղիների լորձաթաղանթը, այտուցվում, նեղանում է նրանց լուսանցքը, իսկ մեծ քանակով արտադրված ու կուտակված լորձով խցանվում, որի հետևանքով շնչառությունը դժվարանում է, կարող է նաև դադարել։ Շնչադադար կարող է առաջանալ նաև զանազան թունավորումներից, էլեկտրահարումից, երբ շնչառական կենտրոնը «հրաժարվում է աշխատել» կամ էլ նրա «հրամանները» չեն հասնում շնչառական [[մկաններ]]ին։
 
Կողոսկրերի կոտրվածքի դեպքում ցավից դժվարանում է կրծքավանդակի շարժումների իրականացումը։ Որոշ պատահարներից թոքամիզը վնասվելիս նրա խոռոչի հերմետիկությունը, հետևաբար նաև բացասական [[ճնշում]]ը վերանում է։ Թոքամզի ամբողջականությունը վերականգնելու նպատակով վնասված դաշտը [[յոդ]]ով վարակազերծվում է և փակվում [[բամբակ]] պարունակող թանզիֆե անձեռոցիկով, ապա առաձգական կտորով, որի վրայով կրծքավանդակը բինտով
կապվում է։ Տուժածին վնասված կողմի վրա կիսապառկած կամ պառկած դիրքով տեղափոխում են բուժհիմնարկություն։
 
'''Առաջին օգնությունը ջրահեղձության, շնչահեղձության և էլեկտրահարության դեպքերում'''։ Նշված բոլոր դեպքերում դժվարանում է մթնոլորտային [[օդ]]ի ներթափանցումը [[թոք]]եր։ Թթվածնի անբավարարության դեպքում ուղեղում կարող են տեղի ունենալ անդարձելի փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է ցուցաբերել արագ և հստակ օգնություն։
 
'''Ջրահեղձին''' ջրից հանելուց հետո անմիջապես անհրաժեշտ է բերանը և քիթը մաքրել, հեռացնել [[ջուր]]ը [[թոք]]երից և [[ստամոքս]]ից։ Այդ նպատակով տուժածին երկտակում են ծնկի վրա և կտրուկ շարժումներով սեղմում փորը և կրծքավանդակը կամ թափահարում (երեխային կարելի է կախել գլխիվայր, բռնել ոտքերից և թափահարել)։ Եթե շնչառությունը և սրտի աշխատանքը դադարել են, չպետք է սպասել մինչև շնչառական [[օրգան]]ներից ջրի ամբողջ քանակի հեռացմանը։ Անհրաժեշտ է կատարել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում։
 
'''Շնչահեղձություն''' կարող է առաջանալ նաև կոկորդի և շնչափողի սեղմման դեպքում կամ լեզուն կուլ գալու հետևանքով։ Հաճախ դա ուղեկցվում է գիտակցության կարճատև կորստով։ Նման դեպքում պետք է արձակել օձիքը, լեզուն
առաջ քաշել, իսկ գլուխը հետ թեքել։ Օգտակար է քթին մոտեցնել անուշադրի [[սպիրտ]] կամ այլ սուր հոտով նյութեր։ Վերջիններս գրգռում են շնչառական կենտրոնը, և շնչառությունը վերականգնվում է։ Տուժածին պետք է տալ տաք [[թեյ]] և ծածկել տաք շորով։
 
'''Շնչափողի այտուցման''' դեպքում շնչառությունը լինում է աղմկոտ և դժվար,[[մաշկ]]ը կապտում է։ Այդպիսի դեպքերում հիվանդի պարանոցին պետք է դնել սառը թրջոց, ոտքերը դնել տաք ջրի մեջ, ապա արագ տեղափոխել հիվանդանոց։
 
'''Էլեկտրահարումն''' առաջանում է [[կայծակ]]ի հարվածից կամ էլեկտրական բարձր հոսանքից։ Այս դեպքում տուժածին նախ պետք է հեռացնել էլեկտրական հաղորդչից (ռետինե ձեռնոցներով,[[կոշիկ]]ներով կամ չոր փայտե ձողով) և անջատել էլեկտրական հոսանքը։ Եթե էլեկտրական հոսանքը թույլ է, և մարդը ինքնուրույն գիտակցության է եկել, անհրաժեշտ է վնասված մասը վիրակապել և տեղափոխել հիվանդանոց, որովհետև սրտի անբավարար աշխատանքի պատճառով հիվանդը նորից կարող է կորցնել գիտակցությունը։ Ծանր վնասվածքի դեպքում պետք է կատարել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում։
 
== Արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում ==
 
Դժբախտ պատահարների դեպքում (շնչահեղձություն, կայծակի հարված, այրվածքներ, թունավորում) մարդը կարող է կորցնել գիտակցությունը։ Նրա [[սիրտ]]ը կանգ է առնում, ընդտահվում է շնչառությունը, և վրա է հասնում '''[[կլինիկական մահ]]'''։ Ի տարբերություն կենսաբանական մահվան՝ այդ դեպքում հնարավոր է վերականգնել օրգանիզմի կենսական գործառույթները։ Կլինիկական [[մահ]]ը տևում է 5-7 րոպե, որի ընթացքում [[գլխուղեղ]]ի [[բջիջ]]ները դեռ պահպանում են իրենց կենսունակությունը թթվածնի և արյան մատակարարման պայմաններում։ Կլինիկական մահին հաջորդում է '''կենսաբանական մահը''',որի ընթացքում նյարդային, ապա նաև բոլոր բջիջներում տեղի են ունենում անվերադարձ փոփոխություններ, ուստի վերակենդանացումը (ռեանիմացիա) հնարավոր չէ։ Վերակենդանացման համար կիրառվող միջոցառումներից են '''արհեստական շնչառությունը և սրտի անուղղակի մերսումը'''։ Տուժածի պարանոցը, կրծքավանդակը և որովայնը ազատում են հագուստի ճնշող մասերից (բացում են օձիքը, հանում փողկապը, կաշեգոտին և այլն),պառկեցնում են մեջքի վրա հորիզոնական ամուր մակերևույթին։ Գլուխը պետք է պահել ետ թեքած վիճակու, իսկ ստորին ծնոտը՝ ուղղված առաջ։ Օգնություն ցույց տվողը պետք է բերանով ներփչի մաքուր թաշկինակով ծածկված տուժածի բերանի կամ քթի մեջ։ Ներփչումը կատարվում է 1 րոպեում 16 անգամ հաճախականությամբ։ Պետք է հետևել, որ յուրաքանչյուր արհեստական «ներշնչումից» հետո տուժածի կրծքավանդակը տեղաշարժվի դեպի ներքև։ Արտաշնչման տևողությունը երկու անգամ պետք է գերազանցի ներշնչմանը։ Դա պետք է զուգակցել սրտի անուղղակի մերսման հետ։[[Թոք]]ի մեջ [[օդ]] մղելուց հետո կրծոսկրի ստորին մասի վրա կատարում են 4-5 անգամ արագ, հարվածանման սեղմումներ (մեծահասակների կրծոսկրն այդ ընթացքում տեղաշարժվում է 4-5 սմ, իսկ երեխաներինը՝ 1,5-2 սմ) մեկ րոպեում, իրականացնելով 60-90 սեղմում։ Յուրաքանչյուր 5-6 սեղմումից հետո անհրաժեշտ է նորից օդ փչել տուժածի բերանի կամ քթի խոռոչ։ Անընդհատ ստուգվում է անոթազարկի առկայությունը, որը սրտի աշխատանքի վերականգնման նշան է։ Առաջին օգնությունն ավարտվում է, երբ շնչառությունը և սրտի աշխատանքը վերականգնվում են։
 
== Բույսերի շնչառություն ==