«Շղթա նամակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց՝շ → ց՝ շ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
Շղթա նամակի տիպիկ օրինակը բաղկացած է լինում մի հաղորդագրությունից, որ կոչված է ստացողին համոզել բազմացնել այդ նամակն ու վերաուղարկել այն հնարավորինս շատ այլ օգտագործողների։ Այսպիսի նամակներում սովորաբար օգտագործվող մեթոդներն ընդգրկում են էմոցիոնալ առումով մանիպուլյատիվ պատմություններ, արագորեն հարստանալու բրգաձև սխեմաներ, ինչպես նաև սնահավատությունների շահարկման և ստացողին ձախորդություններով կամ նույնիսկ ֆիզիկական բռնության կամ մահվան սպառնալիքով սարսափեցնելու ունակ հաղորդագրություններ, այն պարագայում, եթե ստացողը տվյալ նամակը չվերաուղարկի կամ դրանում նշված պահանջներին չենթարկվի և դրանով իսկ “ընդհատի շղթան”։
ԱՄՆ-ում, օրինակ, այնպիսի շղթա նամակները, որոնք փող կամ այլ արժեքային միավորներ են հայցում նամակը ստացողներից՝շղթայիստացողներից՝ շղթայի մասնակիցներին աստղաբաշխական հատուցում խոստանալով (ինչպես օրինակ հանրահայտ Մեյք Մանի Ֆաստ - Make Money Fast – Արագ Փող Սարքիր սխեմայում), այսպես կոչված “գեմբլինգ”-ի (gambling), այսինքն “ազարտային խաղերի սպեկուլյացիա”-ի տեսակ են համարվում, հետևապես հակաօրինական են։ Շղթա նամակների այլ տեսակները դիտարկվում են որպես ընդհանուր անհարմարության աղբյուր, քանի որ հաճախ կրկնվող նամակները դանդաղեցնում են փոստային համակարգն ու չեն գործում մատուցած ծանրաբեռնվածությանը համապատասխան, այլ ավելի շատ որպես խաղ։ Որոշ քոլեջներ և ռազմական բազաներ ընդունել են կանոնակարգեր, համաձայն որոնց՝ քոլեջի ուսանողների և ռազմական բազայի անձնակազմի անձնական փոստարկղեր ուղարկվող շղթա նամակների մուտքը վավերական չէ, հետևաբար դրանք դուրս կնետվեն։ Այնուամենայնիվ, ընդհանուր նամակագրության մեջ հաճախ այնքան էլ հեշտ չէ շղթա նամակները նորմալ նամակներից տարբերելը։
 
==Ուղիներ==
Տող 10.
 
Շղթա նամակի մեզ հայտնի ամենավաղ ուղին գրված է, կամ տպագրված է, տառերով՝ թղթի վրա։ Դրանք հնարավոր էր ձեռքից ձեռք փոխանցել կամ ուղարկել փոստով։ Մի տխրահռչակ վաղ օրինակ է “Բարեկեցության Ակումբ” կամ “Ուղարկիր-մի-տաս-ցենտանոց-մետաղադրամ” նամակը։ Այս նամակը սկսել էր իր գոյությունը Դենվերում, Կոլորադո նահանգ, 1935 թվականին, իրեն նախորդած մի բախտի նամակի հիման վրա։ Այն շուտով հեղեղեց Դենվերի փոստի բաժանմունքը հարյուր հազարավոր կրկնօրինակներով, մինչև Սենթ-Լյուիս և այլ քաղաքներ փոխադրվելը։
Աֆրիկայում շղթա նամակների մեծ մասը կրոնական բովանդակության են, հատկապես Քրիստոնեությանն ու Իսլամին վերաբերող։ Հաճախ այդ նամակները ծագում են պատճենահանման կենտրոններից, սակայն պնդում են, թե իբր Հռոմի Պապի ուղարկածն են՝դրանովեն՝ դրանով փորձելով մարդկանց համոզել, որպեսզի դրանք պատճենահանեն։
Բովանդակության մեջ սովորաբար նշվում է մարդկանց մեկ կամ երկու օրինակ, երբեմն հասարակական նշանակության, ովքեր ենթարկվել են նամակի բովանդակությանն ու համապատասխան հատուցում ստացել դրա դիմաց, և նրանց, ովքեր չեն ենթարկվել ու տուժել, սարսափելի տառապել են դրա դիմաց, ինչը նույնիսկ ինչ-որ մեկի մահվան և մեկ ուրիշի՝ մի գիշերվա ընթացքում միլիոնատեր դառնալու դեպքեր ներառեր։ Այս տեսակի նամակները սկզբում մի քանի օր ծաղկում են, այնուհետև բնականորեն անհետանում՝ մասամբ կախված այն բանից, թե ինչպիսին է տվյալ վայրում մարդկանց տնտեսական իրականությունը, և գուցե շատերը նաև կպատճառաբանեյին, թե եթե այդ նամակն իսկապես բնօրինակ է, ապա այն չի կարող պարունակել դեպքեր, երբ մարդիկ ընդհատել կամ շարունակել են շղթան։