«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (8) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր՝ի → ր՝ ի oգտվելով ԱՎԲ
Տող 46.
Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բ. Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։
 
Ի վերջո, 1896 թվականի փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝իրենցերաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց այնուհանդերձ կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։
 
Զեյթունի հերոսական ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման պատմության մեջ՝ փորձելով հակադրվել սուլթանական ջարդարար քաղաքականությանը։