«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն ՝Ն → ն՝ Ն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է [[Հովհաննես Տավուշեցի|Հովհաննես Տավուշեցուն]] և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ. Գոշը գնացել է [[Կիլիկիա]]։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է [[Գանձակ]]ում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են, և Մ. Գոշը տեղաթփոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ [[Խաչեն]], այստեղից էլ՝ [[Նոր Գետիկի վանք]]ը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ [[Ամիրսպասալար Զաքարե]] և [[Իվանե Զաքարյան]] իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել [[Նոր Գետիկ վանք]]ը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ [[1196]]-[[1198]] գնացել է [[Երուսաղեմ]] ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մ. Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել ՙայր իմաստուն ու հեզ՚, ՙվարդապետական ուսմամբ հռչակեալ՚, ՙմեծ վարդապետ՚, ՙհռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ՚ պատվանուններով։
Մահացել է 1213 թվականինթվականին՝ ՝ՆորՆոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում) ։
Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է [[Գոշավանք]] (Գոշի վանք)։ [[Վանաձոր]] քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։
 
Տող 38.
 
'''Մխիթար Գոշ'''
Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա։ Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ։ Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝Ռուբինյաններիպետություններ՝ Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ։ Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը։
 
Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Գոշը ծնվել է 12դ. մոտ 20-ական թվականներին հայաշատ Գանձակ քաղաքում։ Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան։ Բայց չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, կատարելագործվում տեղի մեծահամբավ վարդապետների մոտ։ Վերադառնալով Արևելյան Հայաստան՝ Գոշը որոշ ժամանակ մնում է Խաչենում, ապա հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական գործունեությանբ։ Երբ երկրաշարժից ավերվում են Գետիկն ու մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր։ Նա Զաքարյան իշխանների օգնությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ մի գեղատեսիլ վայրում, կառուցում է Նոր Գետիկ վանքը, իսկ մոտակայքում՝ երկու գյուղ։ վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք։