«Արշակ Ներսիսյան (Սեպուհ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (18) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
 
== Կենսագրություն==
Ծնվել է [[1872]] թվականին [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բաբերդ]] քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], հետագայում գործել է [[Արևմտյան Հայաստան]]ում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է [[Տրապիզոն]]ի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է [[Ղրիմ]] ([[Սևաստոպոլ]], Յալթա): 1895 թվականի սկզբին անցել է [[Կարս]]: Այստեղ մտել է Հրայր Դժոխքի /Արմենակ Ղազարյան/ խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոս վերջին անցել թուրքական Բասեն:Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է [[Տարոն]]: 1896 թ. վերադարձել է Կովկաս:Կովկաս։ 1899 թ. Խանի /Բարսեղ Թիրաքյան/ խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս:Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ ,,Քար՛՛-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին:աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է [[Սասուն (գավառ)|Սասուն]]։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ:մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել:վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Իշխանի /Նիկոլ Պողոսյան/ հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս:Կովկաս։
 
[[2014]] թվականի [[նոյեմբերի 20]]-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր [[Դեթրոյթ]]ում՝ ՀՀԴ կուսակցության ակումբում<ref>[http://www.haymard.am/index.php/persons/p1389268830#sthash.L0B91OtP.dpbs Սեպուհ (Արշակ) Ներսիսյան]</ref>, ամփոփվել է [[Եռաբլուր]] պանթեոնում` համաձայն իր վերջին կամքի<ref>[http://www.aravot.am/2014/11/20/517735/ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում]</ref>։
 
== Գործունեություն==
Մասնակցել է [[Սասուն]]ի [[1904]] թվականի ապստամբությանը։ Գործակցել է [[Հրայր Դժոխք|Հրայր]]ի, Վանա Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին ([[1907]], [[Վիեննա]]) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև [[1912]] թվականը գործել [[Տարոն]]ում, ապա՝ [[Կարին]]ում, [[Թիֆլիս]]ում, 1913 թվականից ապրել է Խարկովում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի [[Կովկասյան ճակատում|Կովկասյան ճակատում]] մղվող կռիվներին։ Այդ ընթացքում [[Սեբաստացի|Մուրադի /Խրիմյան/]] հետ հիմնադրել է ,,Մեկ հայը մեկ ոսկի՛՛ հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ [[Հայոց Ցեղասպանության]] հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։ 1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի /Սրվանձտյան/ հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար:համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան:Երևան։ Եղել է [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] պառլամենտի անդամ, ճնշել է [[1920]] թ-ի Մայիսյան ապստամբությունը։ 1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին:պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման:արտասահման։ Բնակվել է Ամերիկայի միացյալ նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը:տաղանդը։
 
== Վերջին տարիներ ==
Տող 38.
 
*Պատմագրութիւն Հայ յեղափոխական Դաշնակցութեան /քառահատոր շարք, նուիրւում է ՀՅԴ հիմնադրման 100 ամյակին/, հատ. Բ., Գ., Աթէնք, 1991:
*Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935, 448 էջ:էջ։
*Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ, Է, Երեւան, 1991:
*Վահան Փափազեան, Իմ յուշերը, հատ. Ա., Պոսթըն, 1950, 600 էջ:էջ։
*Սեպուհ, Դրուագներ Սասունի կռիւներէն. դէպի Սասուն /Աւօյի պատմութիւնը/, Կ. Պոլիս, 1910, 36 էջ:էջ։
*Սեպուհ, Իր կեանքը եւ յուշերը, գրի առաւ Ա. Միքայելեան, ,,Հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, 1943, թիւ 4, էջ 83-88, թիւ 5, էջ 93-98, 1944, թիւ 1, էջ 93-96, թիւ 2, էջ 97-99, թիւ 3, էջ 76-80, թիւ 5, էջ 91-93:
*Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, Երևան, 2006, 346 էջ:էջ։
*Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Պէյրութ, 2008, 400 էջ:էջ։
*Վրացեան Սիմօն, Հայաստանի Հանրապետութիւն, Պէյրութ, 1968, Երեւան, 1993:
*Սեպուհ, Էջեր իմ յուշերէն, հատ. Ա., Պոսթըն, 1925, հատ. Բ.., Պոսթըն, 1929:
*Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երեւան, 2014, 340 էջ:էջ։
 
==ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ==