«Ջրմուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: և: → և։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{կատեգորիա չկա}}'''Ջրմուղ''', ջրմուղ ցանց, ջրմուղ գծերի (խողովակաշարերի) համախումբ՝ ջուրը սպառողներին հասցնելու համար։ Ջրամատակարարման համակարգի հիմնական տարրերից է։ Ջրմուղի ցանցերի սարքավորման համար օգտագործում են ջրմուղի խողովակներ, որոնց տեսակը կախված է [[գրունտ]]ի բնույթից, տեղադրման եղանակից, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունից։ Ստորգետնյա տեղադրումների ժամանակ առավել շատ օգտագործվում են [[թուջ]]ե, ասբեստացեմենտային ու [[պողպատ]]ե, երբեմն նաև [[երկաթբետոն]]ե և [[պլաստմասսա]]յից պատրաստված խողովակներ։ Խողովակների տեղադրման խորությունը (1,5-3,0 մ) կախված է գետնի սառեցման մակարդակից, խողովակներով անցնող ջրի ջերմաստիճանից, աշխատանքի ռեժիմից, տեղադրման վայրից։ Ջրմուղ ցանցերը սարքավորված են փականներով (ցանցի առանձին հատվածների անջատման համար) և ջրառման հարմարանքներով՝ հրդեհային հիդրանտներով։ Եվ փականները, և հիդրանտները սովորաբար տեղադրվում են հատուկ հորերում և ծածկվում մետաղե կափարիչներով։ Տեխնիկակակն պայմանների համաձայն ջրմուղի ցանցերում ճնշումը չպետք է անցնի 6 [[մթնոլորտային ճնշում]]ից։ Եթե շենքերի հարկերի թիվը չի գերազանցում 6-ից, ապա սպառողներին ջուրը տրվում է անմիջապես ցանցից, իսկ 6-ից ավելիի դեպքում՝ նախատեսվում են պոմպակայաններ։ Ջրմուղի ցանցերը լինում են` փակուղային և օղակաձև:օղակաձև։ Քաղաքներում սովորաբար կառուցում են ջրմուղի օղակաձև ցանց։ Ջրմուղի ցանցերի (հատկապես օղակաձև) հաշվարկը բարդ է և աշխատատար։ Այդ պատճառով օգտագործում են [[ԷՀՄ]]-ներ։ Ջրմուղի ցանցերի աշխատանքն ավտոմատացված է։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրմուղ» էջից