«Պավել Միլյուկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:Pavel Milyukov 2.jpg|մինի|աջից]]
'''Պավել Նիկոլաևիչ Միլյուկով''', ([[1859]]-[[1943]]), ռուս քաղաքական գործիչ, պատմաբան և հրապարակախոս։ Կադետական կուսակցության հիմնադիրներից, կուսակցության ԿԿ նախագահը ([[1907]]-ից) և կուսակցության օրգան «Ռեչ» թերթի խմբագիրը։ 3-րդ և 4-րդ Պետական դումաների անդամ։ 1905-1907 թվականների հեղափոխության պարտությունից հետո ունեցել է հակահեղափոխական դիրքորոշում։ [[1917]] թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին պայքարել է հանուն միապետության պահպանման։ Բուրժուական ժամանակավոր կառավարության առաջին կաբինետի կազմում եղել է արտաքին գործերի մինիստր։ [[Պատերազմ]]ը շարունակելու նրա ծրագիրը առաջ է բերել ապրիլյան ճգնաժամը։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործակցել է սպիտակ գվարդիականների և օտարերկրյա ինտերվենտների հետ։ [[1920]] թվականից՝ վտարանդի ([[Լոնդոն]], [[Փարիզ]])։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ֆաշիստների հետ ռուս վտարանդիների համագործակցության դեմ, ողջունել կարմիր բանակի հաջողությունները։ Միլյուկովի պատմագիտական հայացքները արտահայտել են իմպերիալիզմի ժամանակաշրջանի ռուս, բուրժ․ պատմական գիտության ճգնաժամը։ Մերժելով պատմության զարգացման օրինաչափությունները՝ Միլյուկովը պատմության մեթոդաբանության հարցում մոտեցել է կանտական պոզիտիվիզմին։