«Շահնամե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ →‎Սյուժե: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 86.
Հաջորդ երկու արքաները` Գոշտասպի որդին և թոռը, պատմությանը քիչ են հայտնի։ Սակայն նրանցից երկրորդը` Բահմանը, նույնացվում է [[Արտաքսերքս II]]-ի հետ և բանաքաղների կողմից մտցվել է փահլևանական «Հոդայ-նամե»-ի մեջ, այդ պատճառով էլ Ֆիրդուսին նրան դնում է ծագումնաբանական կապի մեջ իրական պատմական դեմքի հետ` [[Աքեմենյաններ|Աքեմենյան դինաստիա]]յի վերջին արքա [[Դարեհ III]]-ի, որի մասին փահլևանական տոհմի բանաքաղները լսել էին ավանդազրույցներ, որ նա սպանվել է չար Ալեքսանդրի կողմից։ Քանի որ, ըստ ավանդույթի, պարզ է եղել, որ մինչ այդ Դարեհը թագավորել է ևս մեկ արքա նույն անունով, ապա «Հոդայ-նամե»-ն, իսկ նրանից հետո նաև «Շահնամե»-ն, վերջին Դարեհից անմիջապես առաջ դնում են [[Դարեհ I Մեծ|Դարեհ I (Մեծ)]]-ին։ Տարբերակման համար նրանցից մեկը Ֆիրդուսիի մոտ անվանվում է Դարաբ, իսկ մյուսը` Դարա։ Ալեքսանդրի պատմությունը, որը տապալել է Դարեհին, հիմնված է կեղծ Կալիսֆենին։ [[Արշակունիների դինաստիա]]յի մասին խոսվում է շատ քիչ, և նրանք բոլորը 50 իրանյան արքաների հաշվարկում դիտարկվում են որպես մեկը։ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան դինաստիա]]յի հիմնադիր [[Արտաշիր I]]-ի մասին պատմվում է պատմականորեն, չնայած հանդիպում են նաև ռոմանտիկ և անեկդոտային դրվագներ, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ առասպելական։
 
Ֆիրդուսու սիրելի հերոսներից են հանդիսանում [[Վռամ Ե|Վռամ V]]-ը (Վահրամ Գուր, [[421]]-[[439]]) և [[Խոսրով I Անուշիրվան]]ը ([[531]]-[[579]])` արքայական իմաստության և արդարության իդեալը:իդեալը։ Հետաքրքիր ռոմանտիկ մանամասնություններով է հարուստ Վահրամ Չուբինի ([[590]]) ապստամբությունը և Կավադա Շիրուեի (Ֆարուհան Շահրվարազ, [[628]]) արյունալի գահակալումը:գահակալումը։ Իրանի գրավումը արաբների կողմից նկարագրվում է մեկ մարտով` Կադիսիի ճակատամարտով (մոտ [[636]])։ Այսպիսով, եթե անտեսենք որոշ արշավներ (օրինակ` դեպի Մազենդերան արքա Կավուսի արշավանքը), ամբողջ «Շահնամե»-ն պտտվում է Իրանի և Թուրանի միջև հավիտենական և անհաշտ պայքարի շուրջ` նախատիպը դառնալով [[Ահուրամազդա]]յի և [[Ահրիման]]ի միջև վաղնջական պայքարի` բարու և չարի։ Ահուրամազդան և նրա երկնային ուժերը հովանավորում են Իրանին, իսկ Ահրիմանը և դևերը` Թուրանին։ Այդ պայքարի մասին պատումը ընդհատվում է զգայաշունչ քնարական ներդիրներով և երկար ռոմանտիկական դրվագներով, ինչպես Զալի և Ռուդաբի, Բիժենի և Մենիժեի և այլոց սիրո պատմությունները։ Բազմաթիվ ձեռագրերում այդպիսի դրվագները տեղադրված են դպիրների կողմից, որոնք ցանկանում էին ունենալ 60000 երկտող` կլոր թիվ, չափազանցված նշված [[Ֆիրդուսի]]ի կողմից։
 
== Բովանդակություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շահնամե» էջից