«Լիպիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 75.
Արախիդոնաթթուն յուրահատուկ տեղ է գրավում այս խմբում,քանի որ հանդիսանում է բազմաթիվ կենսակարգավորիչների՝ պրոստագլանդինների,լեյկոտրիենների,տրոմբոքսանների,պրոստացիկլինների նախորդող միացությունը:
 
[[Պատկեր:Thromboxane A2 acsv.svg|thumb|Տրոմբոքսան A<sub>2</sub>(TXA<sub>2</sub>)]]
[[Պատկեր:Leukotriene A4.svg|thumb|Լեյկոտրիեն A<sub>4</sub>(LTA<sub>4</sub>)]]
[[Պատկեր:Prostaglandin E1.svg|thumb|Պրոստագլանդին E<sub>2</sub>]]
 
Հագեցած ճարպաթթուները 20°С պայմաններում պինդ,մոմանման նյութեր են,չհագեցածները նույն պայմաններում գտնվում են հեղուկ վիճակում:Բարձրագույն ճարպաթթուները,շնորհիվ իրենց կազմի մեջ գտնվող խոշոր ոչ բևեռային ածխաջրածնային ռադիկալի (մոլեկուլի հիդրոֆոբ հատված),չեն լուծվում ջրում:Սակայն ճարպաթթուներիր կալիումական,նատրիումական և ամիոնիումի աղերը,որոնք պարունակում են բարձր բևեռայնություն ունեցող կարբօքսիլ խմբի անիոն (օճառները),հիդրոլիզվում են ջրում և լավ լուծելի են:
 
CH<sub>3</sub>(CH<sub>2</sub>)<sub>14</sub>COO<sup>−</sup>Na<sup>+</sup>
 
Բարձրագույն ճարպաթթունները օժտված են կարբոնաթթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով,իսկ չհագեցած ճարպաթթուները տալիս են նաև ալկեններին բնորոշ ռեակցիաները (միացման,ճեղքման,օքսիդացման):
Տող 114 ⟶ 118՝
Չեզոք ճարպեր,գլիցերոլիպիդներ,եռացիլգլիցերիններ-այս բոլոր անվանումները վերաբերվում են ճարպերին և յուղերին,որոնք ըստ կառուցվածքի իրենցից ներկայացնում են գլիցերինի և բարձր ճարպաթթուների էսթերներ:
 
 
[[Պատկեր:Triglyceride.png|thumb|Եռացիլգլիցերին]]
 
Եռացիլգլիցերինները մարդու օրգանիզմում ծառայում են որպես պահեստային նյութ,գտնվում են հիմնականում ճարպային դեպոներում (ենթամաշկային թաղանթանյութ,ճարպոն),հանդես են գալիս որպես էներգիայի աղբյուր և կրում են կարևոր պաշտպանական դեր մեխանիկական (հարվածներ) և ֆիզիկական (ցածր ջերմաստիճան) գործոնների ազդեցության դեպքում:Բնական աղբյուրներից անջատվում են հիմնականում գլիցերինի լրիվ եթերներ՝ եռացիլգլիցերիններ:Պինդ եռացիլգլիցերինները անվանում են ճարպեր,իսկ հեղուկներն՝ յուղեր:Կենդանական ծագում ունեցող եռացիլգլիցերիններում գերակշռում են հագեցած ճարպաթթուները,իսկ բուսական ծագում ունեցողներում՝ չհագեցածները:Եռացիլգլիցերինները լինում են պարզ և բարդ:Պարզ եռացիլգլիցերինների բաղադրության մեջ մտնում են միևնույն ճարպաթթվի մնացորդներ,իսկ խառը եռացիլգլիցերիդի կազմության մեջ՝ երկու կամ երեք տարբեր ճարպաթթուների մնացորդներ:
 
[[Պատկեր:Triolein.PNG|thumb|Պարզ եռացիլգլիցերին,եռօլեինգլիցերին,եռօլեին]]
 
 
Բնական ծագում ունեցող ճարպերը իրենցից ներկայացնում են խառը եռացիլգլիցերինների խառնուրդ և բնութագրվում են առանձին ճարպաթթուների տոկոսային պարունակությամբ և չհագեցվածության աստիճանով՝ յոդային թվով:Եռացիլգլիցերինները անվանվում են սիստեմատիկ անվանակարգով,և ավելի հաճախ,գործածական անուններով:
 
Տարբեր հյուսվածքներից անջատված եռացիլգլիցերինները զգալիորեն տարբերվում են իրենց կազմով:Այսպես,ենթամաշկային թաղանթանյութը հարուստ է հագեցած,իսկ լյարդի ճարպերըէճարպերը` չհագեցած ճարպաթթուներով:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիպիդ» էջից