«Պաֆնուտի Չեբիշև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական
| բնագիր անուն ={{lang-ru|Пафнутий ЛьвовичПафнутий Чебышёв}}
}}
'''Չեբիշև Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև''' ({{lang-ru|Пафнутий Львович Чебышёв}}, {{Հուլյան տոմար|մայիսի 4}}, [[մայիսի 16]], [[1821]] - [[նոյեմբերի 26]], [[1884]]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ է, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1856)։
 
Ավարտել է [[Մոսկվայի համալսարան|Մոսկվայի համալսարանը]] (1841)։ 1847 թվականից դասավանդել է [[Պետերբուրգի համալսարան|Պետերբուրգի համալսարանում]]ում (1850— 1882 թվականներին՝ պրոֆեսոր)։ Երկար տարիներ եղել է ռազմագիտական կոմիտեի հրետանային բաժանմունքի և ժողովրդական լուսավորության մինիստրության գիտական կոմիտեի անդամ։ Չեբիշևը պետերբուրգյան մաթեմատիկական դպրոցի հիմնադիրն է․ այդ դպրոցի ականավոր ներկայացուցիչներից են Ե․ Ի․ [[Զոլոտարյով|Զոլոտարյովը]], Ա․ Մ․ [[Լյապունով|Լյապունովը]], Ա․ Ա․ [[Մարկով|Մարկովը]], Վ․ Ա․ [[Ստեկլով|Ստեկլովը]]։Ստեկլովը։ Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են [[Մաթեմատիկականմաթեմատիկական անալիզ|մաթեմատիկական անալիզին]]ին, [[Հավանականությունների տեսություն|հավանականությունների տեսությանըտեսության]]ը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է [[օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսություն]], ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը [[ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսություն|ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության]] հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և [[Քառակուսայինքառակուսային մոտարկումների տեսություն|քառակուսային մոտարկումների տեսությունը]]։ը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։ Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել [[Ռուսաստան|Ռուսաստանում]]ում և արտասահմանում։ Նա ընտրվել է [[Բեռլինի գիտությունների ակադեմիա|Բեռլինի գիտությունների ակադեմիայի]]յի (1871), [[Փարիզի գիտությունների ակադեմիա|Փարիզի գիտությունների ակադեմիայի]]յի (1874), [[Լոնդոնի թագավորական ընկերություն|Լոնդոնի թագավորական ընկերության]] (1877) և արտասահմանյան ուրիշ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Չեբիշև, Պաֆնուտի}}
 
[[Կատեգորիա:Ռուս մաթեմատիկոսներ]]