«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (175) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
===Արդավիրաֆ նամե===
Արդավիրաֆ նամեն [[Զրադաշտականություն|զրադաշտական]] կրոնական գրականությանը պատկանող հուշարձան է, որը գրվել է [[Պահլավերեն|պահլավերենով]]: Գրվել է [[Սասանյաններ|Սասանյանների շրջանում]]: Պատմում է Արդավիրաֆի հոգևոր ճամփորդությունը [[Հանդերձյալ աշխարհ|հանդերձյալ աշխարհում]]: Պահլավերենից հայերեն է թարգմանվել Ռ. Թ. Աբրահամյանի կողմից:կողմից։
 
==Սյուժե==
Երկը սկսվում է զրադաշտականության դրության մասին պատմելով:պատմելով։ [[Զրադաշտ|Զրադաշտ մարգարեն]] երկար ժամանակ քարոզել էր այս նոր կրոնը, և դա մինչև [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]] անխափան էր մնացել:մնացել։ Չար ոգին ([[Ահրիման|Ահրիմանը]]) դրդեց նրան [[Եգիպտոս|Եգիպտոսից]] հարձակվել [[Իրան|Էրանշահրի]] վրա` ավերելով ամեն ինչ, կործանելով Դուռն ու թագավորությունը, վառելով զարդարուն կաշիների վրա գրված [[Ավեստա|Ավեստան]] և Զանդը, սպանելով մեծ թվով դաստուրների (զրադաշտական կրոնի սպասավոր): Ալ. Մակեդոնացին ինքն էլ փախավ [[Դժոխք]]: Երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, և մարդիկ որոշում են հավաքվել` որոշելու համար այդ ամենի ելքը:ելքը։ Նրանք որոշում են իրենցից մեկին ուղարկել հոգիների մոտ, որպեսզի տեղեկություն բերի իրենց, թե այն ամեն լվացումները, օրհներգությունները, մաքրումներն ու աղոթքները, որ իրենք անում են, արդյոք հասնում են աստվածներին, թե հասնում են դևերին:դևերին։ Բոլոր մարդիկ հավաքվում են մի մեծ և կարևոր [[Ատրուշան|ատրուշանի]] դռան մոտ և որոշում են, որ այդ մարդն Արտավիրաֆը լինի (Արտավիրաֆ. «Արտա»` սուրբ, «վիրաֆ (վիրապ)»` հոգի, իմացականություն», Արտավիրաֆ` «սուրբ իմացականություն ունեցող»):Արտավիրաֆին կոչում էին նաև նիշապուրցի:նիշապուրցի։
Արտավիրաֆը բարեպաշտ անձնավորություն էր:էր։ Նա ընտրվում է յոթ թեկնածուներից:թեկնածուներից։ Ժողովը երեք անգամ վիճակ է գցում. Առաջին անգամ «բարի մտքով», երկրորդ անգամ` «բարի խոսքով», իսկ երրորդ անգամ` «բարի գործով»: Երեք անգամն էլ վիճակը ցույց է տալիս Արտավիրաֆին:Արտավիրաֆին։ Ուներ նա յոթ քույր, որոնք իր կանայք էին:էին։ Երբ նրանք իմանում են, որ հենց Արտավիրաֆն է ընտրվել, խնդրում են իրենց միայնակ չթողնել, սակայն նրանց հանգստացնում են` ասելով, որ նրան անվտանգ կերպով ետ կբերեն:կբերեն։
Արտավիրաֆի մարմինը երեսուն քայլ հեռու է դրվում մաքուր տեղերից (քանի որ դիակ էր): Նա խմում է մանգ` զրադաշտական ծիսական հեղուկ ըմպելիք, և գինի և պառկում է քնելու:քնելու։ Դրանից հետո յոթ օր նրա մարմինը հսկվում էր, և սպասավորներն անընդհատ Ավեստա և Զանդ էին ընթերցում:ընթերցում։ Վիրապի հոգին թողնում է մարմինը և գնում ճամփորդության:ճամփորդության։ Յոթ օր հետո վերադառնում է և սկսում է պատմել իր տեսածները:տեսածները։
Նրան դիմավորում են զրադաշտական աստվածներ Ատրը (Ազար) և Սրոշը (Սրաոշա): Նրանք լինում են իր ուղեկիցները ամբողջ այդ ճամփորդության ժամանակ:ժամանակ։
Նրանք տեսնում են մի հոգու, որն արտասանում էր. «Երջանիկ է նա, որի բարիքը կդառնա որևէ ուրիշի բարիք»` Ushti ahmai, yahmai ushta kahmaichid: Շուտով հարավից գալիս է մի դուրեկան և անուշ բույր:բույր։ Նրան գալիս է իր գործերի և կրոնի պատկերը` մի գեղեցիկ կին` լի կրծքով և բարեկազմ մարմնով:մարմնով։
Շուտով նրանք հասնում են Չինվաթ կամրջին, որն այդ ժամանակ ինը նիզակը լայնությամբ էր:էր։ Այս կամրջով նրանք հասնում են Համեսթեգան, որտեղ հոգիները մինչև մարմին ընդունելը մնում էին:էին։ Նրանք այն մարդկանցից էին, որոնց բարիքն ու չարիքը հավասար էին:էին։ Նրանց պատիժը միայն ցուրտն ու տաքն էին. Ուրիշ պատիժ նրանք չունեին:չունեին։
Արտավիրաֆը ոտք է դնում աստղերի կայանը` Հումաթը (բարի միտք), որտեղ այն մարդիկ էին, որոնք գաթա չէին երգել, յաշտ չէին արել, բայց մյուս այլ բարի գործերով առաքինի էին դարձել:դարձել։
Հետո նրանք մտնում էն Հուխտ (բարի խոսք)` լուսնի (2-րդ) կայանը, որտեղ դարձյալ գաթա չերգած, յաշտ չարած մարդիկ էին, ովքեր բարի գործեր էին արել, և իրենց փայլը լուսնի փայլի պես էր:էր։
Երրորդ կայանը Հուվարեշտն էր (բարի գործ): Այստեղ էին բարձրագույնների բարձրագույնները` նման արևի փայլին:փայլին։ Սրանք երկրի վրա լավ թագավորություն, իշխանություն արածներն էին:էին։
Չորրորդ երկինքը Գարութմանն է` Ահուրամազդայի և համշասպանդների գահույքը:գահույքը։ Այդտեղ տիրում էր հավիտենական հաճույքը:հաճույքը։ [[Ահուրամազդա|Ահուրամազդան]] նրանց ցույց է տալիս մի կապույտ ջուր, որը Արտավիրաֆի` Ահուրամազդայի վրա փայտ դնելու արդյունքն էր:էր։ Այստեղ նրանց Ոհումանը (Բահմանը) ասում է, որ ցույց տան Դժոխքն ու Դրախտը:Դրախտը։ Արտավիրաֆը տեսնում է նաև Զրադաշտ մարգարեին, Քեյ Վշտասպին, յազատներին և Գայոմարտին:Գայոմարտին։
Սկզբում նա Դրախտում տեսնում է առատաձեռն մարդկանց, թագավորների, բարի կանանց, ովքեր հարգել էին իրենց ամուսիններին, անասունների մասին հոգ էին տարել:տարել։ Զոհ մատուցողների հոգիները բարձր, լուսավոր տեղում էին:էին։ Նա տեսնում է խրաֆստար կոտորողների, զորականների, երկրագործների, արհեստավորների հոգիները:հոգիները։ Նա տեսնում է մեծ գահեր, հովիվների, դատավորների, հավատացյալների, ուսուցիչների, հարցաքննողների հոգիները, որոնք հավերժ երանության մեջ էին:էին։ Շուտով նրանք տեսնում են մի գետ, որը խավար էր. դա այն գետն էր, արն առաջացել էր այն մարդկանց պատճառով, ովքեր մահացածների ետևից լացել էին, արցունք թափել:թափել։
Շուտով նա իջնում է Դրախտից՝ աստիճանաբար ճանապարհ ընկնելով Դժոխք:Դժոխք։ Նա տեսնում է նաև մի մարդու, ում համար իր գործերի արգասիքն է գալիս հյուսիսային մի զզվելի, սառը քամիով:քամիով։ Քանի որ այդ մարդը չար էր, իր գործերի արդյունքը զզվելի մի կին էր՝ սմքած կերպարանքով, անսահման արատավորված:արատավորված։
Շուտով նա գալիս է Դժոխք, որտեղ տանջվում էին չարագործները:չարագործները։ Օդն այդտեղ հեղձուկ էր:էր։ Մարդկանց միջև հեռավորությունը ավելի նեղ էր, քան մարդու մազերի միջև եղած հեռավորությունը, բայց ամեն տանջվողին թվում էր, թե ինքը մենակ էր այդտեղ տանջվում:տանջվում։ Այդտեղ գտնվող խրաֆստարները մեկ սարի բարձրության էին հասնում:հասնում։
Դժոխքի բոլոր տանջանքները տեսնելուց հետո Արտավիրաֆը տեսնում է Գաննակ Մենոկին՝ Ահրիմանին, ով չարագործներին ծաղրում էր ու հեգնում՝ ասելով. «Ինչու եք ուտում Ահուրամազդայի հացն ու իմ գործն եք անում. ձեր ստեղծողին չեք հիշում և իմ կամքն եք կատարում»:
Դժոխքից հետո նրան ևս մեկ անգամ տանում են Դրախտ՝ Ահուրամազդայի մոտ, ով ասում է, որ Արտավիրաֆը կատարյալ է:է։ Նա լսեց Ահուրամազդայի միայն ձայնը, բայց տեսավ մի գեղեցիկ լույս և ապշած մնաց:մնաց։ Ահուրամազդան Արտավիրաֆին հրամայում է մարդկությանը պատմել իր տեսածների մասին:մասին։ Թող մարդիկ կիրառեն բարեմտություն, բարեխոսություն և բարեգործություն:բարեգործություն։ Թող նրանք պահեն պատշաճ օրենքը:օրենքը։ Թող մնան այն համոզմունքին, որ Զրադաշտն էր տվել:տվել։ Նախնական կրոնից այլ ուղի չկա. թող մարդիկ այդ ուղուց չշեղվեն:չշեղվեն։ Ամեն ինչ փոշի է դառնալու (ոսկին, արծաթը, մարդկային մարմինը): Բայց միայն չի խառնվի փոշու հետ այն մարդը, ով դրվատում է առաքինությունը և իր պարտքն ու բարեգործությունն է կատարում:կատարում։ Հաղթական լինի մազդեզն դենի վեհ փառքը:փառքը։
 
==Տանջանքների տեսակները==
Տանջանքները բազմատեսակ են և նպատակ ունեն գլխավորապես 1) ջլատել մարմնի անդամները կամ մարմինն ամբողջապես ոչնչացնել և 2) վերին աստիճանի անախորժ զգացումներ առաջացնել հանցավորների մեջ:մեջ։
1. Սոդոմականության պատճառով մի տղամարդու նստատեղից օձը ներս էր մտել և բերանից դուրս եկել, և այլ օձեր բռնել էին նրա մարմնի այլ անդամներ:անդամներ։ (Գլ. 19)
2. Դաշտանի ժամանակ իրեն չզսպած և ջրին և կրակին մոտեցած կանանց ապականություն և մարդկային արտաթորանք էին տալիս, որ ուտեն:ուտեն։ (Գլ. 20)
3. Առաքինի մի մարդու սպանողի գլխի կաշին լայնացնում էին:էին։ (Գլ. 21)
4. Նա, ով Հորվադադ և Ամերեդադ համշասպանդների ջուրն ու բույսերն ուտում էր խոսելով և աղոթք չէր կարդում, քաղցից և ծարավից աղաղակում էր, թե մեռնում է՝ փիտելով մորուքը և խմելով արյունը:արյունը։ (Գլ. 23)
5. Մարմինն ուրիշներին տված կնոջը ստինքներից կախել էին, և խրաֆստարները պատել էին նրա ամբողջ մարմինը:մարմինը։ (Գլ. 24)
6. Բոբիկ քայլողների, կանգնած միզողների ոտքերն ու պարանոցները մի խրաֆստար կրծում էր և բաժանում իրարից:իրարից։ (Գլ. 25)
7. Մարդկանց հետ անողորմաբար վարվածին, նրանց ծեծածին շուրջ հիսուն դևեր նետանման օձերով հարվածում էին:էին։ (Գլ. 28)
8. Ով կովերին, ոչխարներին և այլ չորքոտանիներին սպանում էր, նրա մարմնի անդամները մեկը մյուսից կտրված բաժանված էին:էին։ (Գլ. 30)
9. Այն մարդուն, ով մեծ կարողություն էր պահել և չէր կիսել, գելարանի (որի վրա ճմլում են, պտտում են) վրա ոտնահարում էին և հարվածում:հարվածում։ (Գլ. 31)
10. Մի ծույլ մարդու մարմինը խրաֆստարները կրծոտել էին՝ թողնելով միայն աջ ոտքը, քանի որ դրանով նա եզանը մեկ տրցակ խոտ էր տվել:տվել։ (Գլ. 32)
11. Սուտ ասողին, անիրավություն պատճառողի լեզուն որդերը կրծում էին:էին։ (Գլ. 33)
12. Այն կնոջը, ով մազերի թեփը ու մազերը լցրել էր կրակի վրա, խրաֆստարները ամբողջ մարմինը կրծել էին:էին։ (Գլ. 34)
13. Երկրի վրա կախարդություն արած կինը իր դիակն էր ծամում և ուտում:ուտում։ (Գլ. 35)
14. Ուխտադրժություն կատարածը Դժոխքում մարդու գլխով էր, բայց մարմինն օձի նման էր:էր։ (Գլ. 36)
15. Աղտոտությունները ջրի և կրակի մեջ գցած և իրենց չար հայացքով կրակը հանգցրած մարդկանց գլխիվայր կախել էին, և նրանց մարմինները կրծում էին խրաֆստարները:խրաֆստարները։ (Գլ. 37)
16. Նա, ով եղել է տաք բաղնիքում (ուր մարդիկ են հաճախել), և այդ մարդկանց աղտեղություններն ու դիակները ջրի, կրակի, հողի վրա է դրել, պատժվում էր աղտեղություններ ուտելով և դևերի հարվածներից:հարվածներից։ (Գլ. 41)
17. Նա, ով չի ճանաչել երկրի վրա իր երեխաներին, նրա մոտ ընկած էին երեխաներ, և նա շարունակ ողբում էր:էր։ (Գլ. 43)
18. Այն կինը, որ իր երեխային սպանել էր (ոչնչացրել) և դիակը դեն էր շպրտել, տանջվում էր ստինքներով մի սար փորելով և իր գլխին գլխարկի նման մի ջաղացի քար ունենալով:ունենալով։ (Գլ. 44)
19. Մարդկանցից գողացածն ընդմիշտ և մենակ գանգերը բռնած ուտում էր նրանց ուղեղները:ուղեղները։ (Գլ. 46)
20. Երկրի վրա հովվի ու տանտիրոջ շների կերակուրը ետ պահածը հոշոտվում էր շների կողմից:կողմից։ (Գլ. 48)
21. Երկրի վրա մարդկանց սահմանագծի քարերը շարժածին և իրեն սեփականացրածին վիճակված էր մատ ու եղունգով մի սար փորել. դևերը նրան ետևից հարվածում և սարսափեցնում էին:էին։ (Գլ. 50)
22. Մարդկանց հետ կեղծ պայման կապողների մաշկը պատառաքով քաշում էին և տալիս նրանց ուտելու:ուտելու։ (Գլ. 51)
23. Ուտադրուժներին ածում էին որպես նետ, քար, կացին նետանման խթան:խթան։ (Գլ. 52)
24. Վռամյան կրակը հանգցնողները, սրընթաց գետի վրայի կամուրջները քանդողները և այլ արարքներ անողները տանջվում էին ձյան տարափից, թեժ վառվող կրակի տոթից, քարից, մոխրից, ժանտահոտությունից, կարկուտից, անձրևից, ուժեղ սառնամանիքից:սառնամանիքից։ (Գլ. 55)
25. Այն չարագործները, ովքեր խարդավանել էին աստվածներին և կրոնը, օձերը կծում էին շարունակ:շարունակ։ (Գլ. 56)
26. Երկրի վրա լաց ու շիվան արած և գլխին և երեսին խփած կանանց գլուխները կտրված էին և մարմնից բաժանված, իսկ լեզուներն էլ շարունակ աղաղակ էին բարձրացնում:բարձրացնում։ (Գլ. 57)
27. Այն մարդուն, ով գլուխը, կեղտոտ ձեռքերը, այլ անդամների աղտոտությունները լվացել էր կանգնած մեծ ջրում, ավազանում, նեղացրել էր Հորվատատ համշասպանդին, քարշ էր տրվում Դժոխք և շարունակ հարվածվում էր:էր։ (Գլ. 58)
28. Այն չարագործ կինը, ով սեփական զավակին իր թողել էր, որ կարիքից և սովից լաց լինի, շարունակ ողբում էր և իր ստիքների միսն ու կաշին պոկում էր և ուտում:ուտում։ (Գլ. 59)
29. Մի մարդ, ով հաճախել էր մի ամուսնացած կնոջ և ուներ ամբողջությամբ մեղսալից մարմին, սակայն սպանել էր աջ ոտքով խրաֆստարների, եփվում էր արույրյա կաթսայի մեջ, իսկ աջ ոտքը կաթսայից դուրս էր մնացել:մնացել։ (Գլ. 60)
30. Ովքեր ապերախտ էին եղել Ահուրամազդայի կրոնի հանդեպ, կասկած էին ունեցել արքայության, վայելքների, Դժոխքի չարիքների, ապագա մարմնի հանդեպ, ետ էին տալիս և լափում և անընդհատ կատարում էին նույնը:նույնը։ (Գլ. 61)
31. Այն կինը, ով ամուսնուն և տիրոջը պատասխաններ էր տվել և շան լեզու էր գործածել, լիզում էր մի տաք հնոց և իր ձեռքն այդ հնոցի տակ էր այրում, քանի որ գողացել էր իր ամուսնու ունեցվածքը և ծածկաբար իր համար սարքել մթերանոց:մթերանոց։ (Գլ. 63)
32. Այն կինը, ով անզգայաբար հղիացել էր ուրիշ տղամարդկանցից և փչացրել էր իր երեխային, տանջվում էր ձյունախառն կարկուտից, ոտքերի տակ հոսում էր տաք, հալված արույր և իր գլուխն ու երեսը դանակով շարունակ խոցոտում էր:էր։ Նրան ցավից և պատուհասից թվում էր, որ լսում էր երեխայի աղմուկը:աղմուկը։ Եվ նա չի տեսնի երեխային մինչև հրաշակերտ հարությունը:հարությունը։ (Գլ. 64)
33. Նրանք, ովքեր վշտացրել էին իրենց հորն ու մորը, երկրի վրա հոր ու մորից ներողություն չէին խնդրել, խրված էին ցեխի և ժանտահոտության մեջ, և մի սուր մանգաղ շարժվում էր շարունակ նրանց ոտքերի և անդամների միջով:միջով։ (Գլ. 65)
34. Այն կանայք, որոնք իրենց ամուսիններից հեռացել էին, չէին կենակցել նրանց հետ, ունեին իրենց մարմնի մեջ ոզնու տիպի մի բան և նրանց վրա կաթում էր դևերի և դրուջների ժանտահոտ և աղտոտ սերմը՝ շարժվելով մինչև քիթն ու բերանը:բերանը։ (Գլ. 70)
35. Այն կանայք, որոնք դեմքն իրենց գեղեցկացրել էին և ուրիշների մազերով զարդարել էին իրենց, նրանց մատներից արյուն և կեղտոտություն էր հոսում և միզում էին և խմում, և երկու աչքերից էլ շարունակ որդեր էին թափվում:թափվում։ (Գլ. 73)
36. Այն կանայք, ովքեր սպանել և մորթոտել էին անասուններին և կովերին, կախված էին գլիվայր, և մի-մի դանակ էր խրված նրանց սրտերի մեջ:մեջ։ (Գլ.74):
37. Անասունների բերանները կապած և շոգ ժամանակ դրանց ջուր չտված և աշխատացրած (սոված և ծարավ) կանանց գցել էին եզների ոտքերի տակ, և նրանք պատռում էին որովայնները, ոսկորները ջարդում:ջարդում։ (Գլ. 75)
38. Այն կինը, ով օտար մարդուց հղիացել էր և ոչնչացրել երեխային, ստիքներով լեռ էր փորում, և մի երեխա լեռան այն կողմից աղաղակում էր:էր։ Բայց ոչ երեխան էր մորը հասնում, և ոչ մայրը երեխային:երեխային։ (Գլ. 78)
39. Այն մարդը, ով երկրի վրա խաբեբայական էր եղել և վերցրել էր կաշառք և կեղծ դատաստան էր տեսել, փորված էին նրա երկու աչքերը և մի ոտքից կախված էր դժոխքում, և մի եղջերու մարմինը նրա քերում էր եղջյուրներով, և նա երկաթե բևեռը մխում էր կառափի կամ սրտի մեջ:մեջ։ (Գլ. 79)
40. Այն տղամարդը, ով կավատություն էր արել և ունեցել էր անվայել սեռական հարաբերություններ, կախված էր գլխիվայր և սեռական հարաբերություններ ուներ, և սերմը կաթում էր նրա բերանի, ականջների, քթի մեջ:մեջ։ (Գլ. 88)
41. Կանայք, ովքեր կաթ չեն տվել իրենց երեխաներին, իրենց ատինքները մտցնում էին տապակի մեջ:մեջ։ (Գլ. 94)
42. Նրանք, ովքեր հանցավորությամբ դիակ էին կերել, սպանել են ջրի մեջ եղած կուղբին և սպանել Ահուրամազդայի այլ արարածներին, դուրս էին գնում և ուտում իրենց արտաթորանքը:արտաթորանքը։ (Գլ. 98)
43. Ով անհնազանդ էր եղել իր տիրոջը, դևերը երկաթե սանրով մարմինը նրա քանդում էին. նրանց լեզուները ճեղքված էին երկաթե բևեռներով:բևեռներով։
 
Գրքում ներկայացված բոլոր պատիժները՝ գլխի կաշին լայնացնելը (21), միրուք փետելը և արյուն խմելը (23), ստինքներից կախելը (24), խրաֆստարների, մասնավորապես օձերի, կռծելը (24, 24, 29, 32, 33, 34, 36, 37, 45, 47, 56, 66, 69, 71, 73, 81, 86, 89, 90), մեջքով սուր քաշելը (40), ստիքներով լեռ փորելը (44, 78 87, 95), գլխին ջրաղացի քար դնելը (44), մատ-եղունգով սար փորելը (50), միսը երկաթե պատառաքաղով ուտեցնելը (51, 62), նետի, քարի, կացնի հարվածներ (52, 77), գլուխը մարմնից բաժանելը (57), դեպի Դժոխք քարշ տալը (58), ստինքներն ուտեցնելը (59), տաք հնոց լիզելը (63), աչքում բևեռ (67, 69, 92), երկաթե ոզնին մարմնի մեջ (70), դանակը սրտում (74), փորոտիքը պատառոտելը (76), ոտքերը տաք արույրի վրա դնելը (76), ստինքները կտրելը, փորը պատռելը (84), երկաթե պարանով պատելը (85), երեսն ի վայր ընկած՝ ներքևից ծուխ և տոթ, վերևից սառը քամի (93), ստինքները շիկացրած տապակների վրա դնելը (94), դաշտան, արտաթորանք, դիակ ուտելը (20, 22, 38, 44, 72, 80, 98), հող ու մոխիր ուտելը (27), իր դիակն ուտելը (35, 83):
Տող 72.
==Հանցանքները, որոնց համար մարդիկ ընկնում էին Դժոխք==
Սոդոմականություն (19, 71), դաշտանի ժամանակ ջրին և կրակին մոտենալը (20, 72), առաքինի մարդ սպանելը (21), դաշտանով կնոջ հետ հարաբերություն ունենալը (22), ուտելու ժամանակ խոսելը (23), կնոջ կողմից ամուսնուն թողնելն ու անբարոյականություն անելը (24, 26, 62, 69, 70, 81, 85), առանց կոշիկի և առանց գոտի ման գալը, կանգնած միզելը (25), կապիճ, դուլակ և այլ չափերի փոքր բռնելը (27, 80), իշխանավորների անողորմ վերաբերմունքը (28), զրպարտելը (29, 66), չորքոտանիներին առանց որոշ ծիսակատարության սպանելը (30, 74), անհոգութություն, ագահություն (31), 32-րդ գլխում պատմվում է ծույլ Դավանոսի մասին, որ հանցագործ էր և միայն աջ ոտքով խոտ էր գցել լծկան եզան առաջը, սուտ ու խաբեություն և պարսավանք (40, 90, 97), մազերը և գլխի թեփը կրակի մեջ ածելը (34), կանանց կախարդությունը (35), ուխտադրժությունը (36, 47, 52), աղտոտությունները և դիակը կրակի մեջ գցելը (37,38), մշակների օրավարձը կտրելը (39), բաղնիքում աղտոտությունները և դիակները ջրի մեջ և հողի վրա դնելը (41), անհարազատ զավակներ (42), երեխաներին չճանաչելը (43), մոր կողմից զավակին սպանելը (44), սուտ երդում ուտելը (45), անազնիվ ճանապարհով հարստություն դիզելը (46), շներին չկերակրելը (48), խաբեբայորեն գետին չափելը (49), սահմանագծերի քարերը փոխելը (50), կեղծ պայմաններ կապելը (51), Վռամյան կրակը հանգցնելը և սրընթաց գետի կամուրջը քանդելը (55), խարդավանքներ աստվածների և կրոնի (56), լաց ու շիվան անելը մեռելների հետևից (57), կանգնած ջրում, ավազանում և գետում աղտոտություններ գցելը (58), երեխային կարիքից և քաղցից լացացնելը (59), ուրիշի կնոջ մոտ գնալը (60), <<կնոջ համար սուր լեզու>> կամ <<շան լեզու>> ունենալը (63, 82), ուրիշից հղիանալն ու երեխային փչացնելը (64, 78), հորն ու մորը վշտացնելը (65), հանձնված քաղաքը վատ կառավարելը (67), կանանց դեմքերը գեղեցկացնելը և ուրիշի մազեր գործածելը (73), անասունների բերանը կապելը (75), դաշտանի ժամանակ կանանց կերակուր եփելը (76), անասուններին վատ պահելը (77), սուտ արդարադատություն և կաշառք (79, 91), կնոջ գաղտնի միս ուտելը (83), թույն ու աֆիոն պատրաստելը(84), խեթուկդաս ժխտելը (86), երեխային մոր կաթով չկերակրելը (87, 94, 95), անվայել սեռական հարաբերություններ (88), եսասիրություն (89), ուրիշներին բարիքից զրկելը (92), ճանապարհորդներին ասպնջականությունից զրկելը (93), սերմը չցանելը և ուտելը (96), դիակ ուտելը (98), տերերին անհնազանդ լինելը (99):
Այս հանցանքներից շատերը հանցանք են համարվում այլ կրոնների բարոյագիտության մեջ. սակայն բավական շատ են և ավելի հետաքրքիր զուտ զրադաշտական հանցանքները, օրինակ՝ դաշտանով հողը, ջուրը, կրակը անպատվելը (20, 72), անասուններին ապօրինի և անտեղի սպանելը (30, 74), ջուրը, կրակը և հողը կեղտոտելը՝ աղտոտություններ գցելով մեջը (34, 37, 38, 58), կրակը և մասնավորապես Վռամյան կրակը դիտմամբ հանգցնելը (37, 55), բարի կենդանիներին չարչարելը և մորթելը (48, 75, 77, 98), խեթուկդասը դրժելը (86), ուրիշի երեխաներին ծիծ տալը (87, 94), և իր երեխային ծծից զրկելը (59, 95), դիակ ուտելը (98) և այլն:այլն։
 
==Մեջբերումներ գրքից==
1.Երրորդ լուսաբացին այն առաքինի հոգին փայլում էր բուսականության բույրի մեջ, և այդ բույրը ավելի հաճելի էր երևում նրան, քան ամեն հաճելի բույր, որ նրա կենդանի ժամանակ հաճելի էր նրա հոտոտելիքին:հոտոտելիքին։ Եվ այն բույրի հովը հեռու հարավային կողմից, աստվածների գավառից էր գալիս:գալիս։ Նրա աչքին երևացին նրա սեփական կրոնը և սեփական գործերը գեղեցկատեսիլ կնոջ կերպարանքով, վայելչակազմ, այսինքն՝ աճած առաքինության մեջ:մեջ։ Լիքը կրծքով, ստիքները հետ նստած սրտին և հոգուն սիրելի, որի կերպարն այնքան լուսավոր էր, որքան տեսքը գեղանի, որքան նայվածքը հաճելի:հաճելի։ Առաքինի մարդու հոգին հարցրեց այն կնոջից. <<Ով ես դու և ինչ անձն ես, որ ես երբեք կենդանի ժամանակ երկրի վրա ոչ մի կին չեմ տեսել ավելի շնորհալի և ավելի գեղատեսիլ, քան դու>>: Այն ժամանակ պատասխան տվեց այն կինը, որ նրա սեփական կրոնը և սեփական գործերն էին. <<Ես քո գործերն եմ, ով բարեմիտ, բարեբան, բարեգործ և բարեկրոն երիտասարդ:երիտասարդ։ Քո կամքի և արարքի համար է, որ ես այսպես վեհ և մեծ և անուշաբույր և հաղթական և անհոգ եմ, ինչպես քեզ թվում է:է։ Որովհետև դու երկրի վրա գաթաներ ես երգել և դու վեհ ջուրն ես նվիրագործել և կրակը խնամել:խնամել։ Եվ դու մեծարեցիր առաքինի մարդուն, հեռվից էր նա գալիս, թե մոտից:մոտից։ Թեպետ ես զորավոր էի, բայց քեզնով ավելի զորավոր դարձա:դարձա։ Եվ թեպետ ես վայելուչ էի, բայց քեզնով ավելի վայելուչ դարձա:դարձա։ Եվ թեպետ արժանի էի, բայց քեզնով ավելի արժանի դարձա:դարձա։ Եվ թեպետ ես նստած էի շողշողուն գահի վրա, քեզնով ավելի փայլուն գահի վրա նստեցի:նստեցի։ Եվ թեպետ ես վսեմ էի, քեզնով ավելի վսեմ դարձա այս բարի մտքի, բարի խոսքի, բարի գործի միջոցով, որ դու գործադրեցիր:գործադրեցիր։ Դու առաքինի մարդ ես, նրանք հարգեցին քեզ և քեզնից հետո առաքինի մարդուն:մարդուն։ Քո երկար պաշտամունքի և հաղորդակցության մեջ Ահուրամազդային նվիրագործում էիր և հաղորդակից էիր լինում:լինում։ Անդորրություն լինի սրանից:սրանից։
 
2. Ապա մի ժանտահոտ սառը քամի ընդառաջ եկավ նրան:նրան։ Հոգուն այնպես թվաց, որպես թե դա գալիս է հյուսիսային օթևանից, դևերի օթևանից. այդ ամենաժանտահոտ քամին, որի նմանը երկրի վրա չէր տեսել:տեսել։ Եվ այն քամու մեջ նա տեսավ իր կրոնը և արարքը, որպես մի լպիրշ կին՝ մերկ, քայքայված, բերանը բաց, հետ ծռված ծնկներով, վտիտ նստելատեղով, անսահման արատավորված, այնպես որ արատի բծին էր կպչում, ինչպես անզգամ զազրելի և ժանտահոտ խրաֆստարները:խրաֆստարները։ Եվ այն չարագործ հոգին ասաց. <<Դու ով ես, որ Ահուրամազդայի և Ահրիմանի արարածներից քեզնից ավելի անճոռնի, զազիր և ժանտահոտ չեմ տեսել>>: Կինը նրան պատասխանեց. <<Ես քա չար գործերն եմ, ով երիտասարդ չարամիտ, չարախոս և չարագործ, չարակրոն:չարակրոն։ Քո կամքի և գործերի պատճառով է, որ ես այսպես տգեղ եմ և վատ, մեղսապարտ, տանջված, արատավորված, ժանտահոտ, վատաբախտ, տառապյալ, ինչպես երևում եմ քեզ:քեզ։ Երբ դու տեսնում էիր մեկին, որ զոհ էր մատուցանում, օրհնություն, գովեստ, ողջույն կարդում և աստվածներին փառաբանում և պաշտպանում էր ու հովանավորում ջուրը, կրակը, ոչխարներին, բույսերը և այլ վեհ արարածներին, այդ ժամանակ դու Ահրիմանի դևերի կամքն էիր կատարում և մեղսալից արարքներ ցուցադրում:ցուցադրում։ Երբ դու տեսնում էիր մեկին, որ հայթայթում էր ընդունելություն և տալիս էր արժանիորեն որևէ տուրք և ողորմություն վեհերի և արժանիների օգտին, որոնք գալիս էին հեռվից կամ մոտից, այդ ժամանակ դու ընչաքաղցություն էիր անում և դուռդ փակում էիր:էիր։ Եվ թեպետ ես պիղծ էի և վատ էի համարվում, քեզնով ավելի պիղծ դարձա:դարձա։ Եվ թեպետ ես սարսափելի էի, բայց քեզնով ավելի սարսափելի դարձա:դարձա։ Եվ թեպետ դողդոջուն էի, բայց քեզնով ավելի դողդոջուն դարձա:դարձա։ Եվ թեպետ ես նստւմ էի հյուսիսային վայրում՝ դևերի մոտ, քո շնորհիվ ավելիս հյուսիս նստեցի այս չարամտությունների, չարախոսությունների, չարագործությունների շնորհիվ, որ դու կատարում էիր:էիր։ Երկար ժամանակ ես անիծվում էի Չար ոգու երկար անեծքների և չար հաղորդակցության շնորհիվ:շնորհիվ։>> Ապա չարագործների հոգին առաջին քայլն արեց չար մտքի վրա, երկրորդ քայլը արեց չար խոսքի վրա և երրորդ քայլը արեց չար գործի վրա և չորրորդ քայլով անցավ Դժոխք:Դժոխք։
 
3. Այնուհետև Սրոշ առաքինին և Ատր յազատը բռնեիցն իմ ձեռքը և ես այնտեղից ավելի առաջ գնացի:գնացի։ Մի տեղ հասա և տեսա մի մեծ գետ՝ խավար, ահռելի Դժոխքի պես:պես։ Շատ հոգիներ և ֆրավաշիներ կային այդ գետի մեջ. կային այնպսիսիները, որ անցնել չէին կարողանում և կային այնպիսիսները, որոնք մեծ նեղությամբ էին անցնում և կային, որ հեշտությամբ անցնում էին:էին։ Եվ ես հարցրի. << Այս որ գետն է, և այս մարդիկ ովքեր են, որ կանգնած են այսպես տագնապի մեջ>>: Սրոշ առաքինին և Ատր յազատն ասացին. <<Այս գետը այն առատ արտասուքներն են, որ մարդիկ անցավորների հետևից թափում են և լաց ու շիվան ու աղաղակ են բարձրացնում. այդ արտասուքը ապօրինաբար են հեղում և այս գետը վարարեցնում:վարարեցնում։ Նրանք, որոնք չեն կարողանում անցնել, նրանք են, որոնց գնալուց հետո շատ լաց, շիվան ու աղաղակ են արել. իսկ հեշտ անցնողները նրանք են, որոնց հետևից քիչ են լացել:լացել։ Երկրավորներին ասա<<Դուք, որ երկրի վրա եք, լաց, շիվան, աղաղակ մի անեք ապօրինաբար, որովհետև սրանք են այն չարիքը և դժվարությունները, որ ձեր անցավորների հոգուն են հասնում>>:
 
4. Այն ժամանակ Սրոշ առաքինին և Ատր յազատը իմ ձեռքը բռնեցին այնպես, որ ես անվնաս տես հասա:հասա։ Այս ձևով ես զգացի ցուրտ և տաք, չորություն և ժանտահոտություն, որ երբեք երկրի վրա այդ աստիճան ոչ տեսել էի, ոչ լսել:լսել։ Եվ երբ ավելի առաջ գնացի, տեսա Դժոխքի ագահ խորքը որպես ամենասահմռկեցուցիչ փոս, ուր եղել էր մի շատ նեղ, սարսափելի տեղ, այնպես մութ ու խավար, որ անհրաժեշտ էր ձեռքը բռնել, և այնպես ժանտահոտ, որ ամեն ոք, որի քիթը մտնի այն քամին, ճիգեր կանի, կդողա և վայր կընկնի:կընկնի։ Եվ այսպիսի խիստ անձկության պատճառով ոչ մի մարդու գոյությունը հնարավոր չէ:չէ։ Եվ ամեն մարդ մտածում է, որ ինքը մենակ է:է։ Ամեն տեղ նույնիսկ ամենափոքր խրաֆստարը մեկ սարի չափ բարձր է. և չարագործների հոգիները այնպես են պատառոտում, բռնում և բզկտում, ինչպես վայել չէ անգամ շանը:շանը։ Եվ ես հեշտությամն ներս անցա գեղադեմ և հաղթական Սրոշ առաքինու և Ատր յազատի հետ:հետ։
 
5. Հետո Սրոշ առաքինին և Ատր յազատն իմ ձեռքը բռնեցին և տարան Չակաթ Դայիտի, Չինվաթ կամրջի տակը մի անապատ տեղ և այն անապատի մեջ, Չինվաթ կամրջի տակ, գետնի մեջ երևաց Դժոխքը:Դժոխքը։ Այնտեղից Ահրիմանի, դևերի, դրուջների և ուրիշ շատ չարագործների հառաչանքը և աղաղակն էր լսվում:լսվում։ Ինձ այնպես թվաց, թե յոթ պետությունների գետինը ցնցվեց և այդ աղաղակը և հառաչը լսվեցին, և ես վախեցա:վախեցա։ Եվ ես խնդրեցի Սրոշ առաքինուն և Ատր յազատին, որ ինձ այնտեղ չտանեն, այլ հետ դարձնեն:դարձնեն։ Այն ժամանակ Սրոշ առաքինին և Ատր յազատն ինձ ասացին. <<Մի վախենար, որովհետև այստեղից քեզ ոչ մի երկյուղ չկա>>: Եվ Սրոշ առաքինին և Ատր յազատը առջևից գնացին, և հետևից ես՝ Արդավիրաֆս, ներս գնացի Դժոխք:Դժոխք։
 
==Նմանություններ և զուգահեռներ==
Այս երկը շատ անգամ նմանեցնում են [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]] [[Աստվածային կատակերգություն|<<Աստվածային կատակերգության>>]] հետ:հետ։ Դանթեի ճամփորդությունը, իհարկե, վերաբերում է 1300թ.-ին, սակայն շատ քչերն են տեղյակ, որ նման մի ճամփորդություն գրվել է դրանից շատ դարեր առաջ:առաջ։ Դանթեի պոեմը երեք վայրերն է նկարագրում ՝ Դժոխք, Քավարան, Դրախտ:Դրախտ։ Արդավիրաֆ նամեում կա Դրախտը և Դժոխքը:Դժոխքը։ Սակայն բացի այս՝ անվանապես նշված վայրերից, կա նաև Համեսթեգան կոչվող մի վայր, որը նման է Դանթեի Քավարանին:Քավարանին։ Համեսթեգանը նման է նաև Դանթեի Դժոխքում գտնվող [[Լիմբոս|Լիմբոսին]]: Դանթեի ճամփորդությունը սկսվում է Դժոխքից՝ վերջանալով Դրախտում:Դրախտում։ Սա ցույց է տալիս մարդու պայքարը, ճանապարհը դեպի ազատություն՝ Դրախտ՝ այսպես ասած, լավ եզրափակելով գիրքը:գիրքը։ Արդավիրաֆ նամեում ճամփորդությունը սկսվում է Դրախտում, սակայն ավարտվում է նույնպես Դրախտում:Դրախտում։
Սակայն անհերքելի է այն փաստը, որ Դանթեի ստեղծագործությունն ավելի հաջող է և ավելի կատարյալ:կատարյալ։ Դանթեի ստեղծագործության մեջ կարելի է հանդիպել և քրիստոնեական և հեթանոսական (հունահռոմեական) և մուսուլմանական ([[Մուհամմադ մարգարե|Մուհամմեդ]]) կերպարների:կերպարների։ Իսկ Արտավիրաֆը բուն զրադաշտական թեմաներով է գրված:գրված։ Դանթեի ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք անունով նշված բազում կերպարների, իսկ Արդավիրաֆ նամեում համարյա անուն չկա նշված:նշված։ Որպես օրինակ կարելի է բերել Ալ. Մակեդոնացուն, ով երկու ստեղծագործություններում գտնվում էր Դժոխքում:Դժոխքում։ Երկուսի Դժոխքների ամենացածր վայրում կարելի է հանդիպել չարության գլխավոր մարմնացումներին՝ Ահրիմանին (Գաննակ Մենոկ) և Սատանային (Լուսիֆեր): Երկու գրքերում կարելի է հանդիպել երկու կրոնների մեջ առաջին մարդ համարվող Ադամին և Գայոմարթին:Գայոմարթին։ Եվ Արդավիրաֆը և Դանթեն ունեին ուղեկիցներ. Դանթեի դեպքում Վերգիլիոսն էր և ոչ ուղղակի կերպով Բեատրիչեն, իսկ Արդավիրաֆի դեպքում՝ Ատրն ու Սրոշը:Սրոշը։ Արդավիրաֆի Դրախտն ունի չորս շրջան, իսկ Դանթեինը՝ տաս:տաս։ Իսկ երկուսի մոտ էլ Դրախտներն անվանվում են ի պատիվ լուսատուների:լուսատուների։ Երկուսի մոտ էլ Դժոխքը մի խոր փոս է՝ 10 շրջանից բաղկացած Դանթեի մոտ և 4 շրջանից՝ Արդավիրաֆի:Արդավիրաֆի։
Արդավիրաֆ նամեն նմանեցնում են նաև Աստվածաշնչի Հայտնություն գրքի հետ:հետ։
Այս երկն իր գրական զուգահեռներն է ունեցել նաև ընդհանուր քրիստոնեական գրականության մեջ, ինչպես, օրինակ՝ <<Տեսիլ կամ Յայտնութիւն Աստուածածնի>>, <<Տեսիլ կամ Յայտնութիւն Պօղոսի առաքելոյն>>, որոնք հնում թարգմանվել են հայերեն:հայերեն։ ընդհանուր քրիստոնեական այս և նման ապոկրիֆիկ գրականության ազդեցության ներքո մեզ մոտ էլ զարգացել է տեսիլքային ժանրը:ժանրը։ Մեր ձեռքն են հասել հայ ճգնավորներին, սրբերին և եկեղեցական հայրերին վերագրվող մի շարք գրական հուշարձաններ, որոնց մեջ վառ երևակայությամբ նկարագրված են անդրշիրիմյան, հատկապես Դրախտի և Դժոխքի տեսարանները:տեսարանները։ Այս տեսակետից վերին աստիճանի հետաքրքրական է [[Լուսավորիչ Գրիգոր|Գր. Լուսավորչին]] վերաբերող <<Հարցմունք Լուսաւորչի>> կամ <<Հարցումն Լուսաւորչի և պատասխանի հրեշտակին>> երկը, որի մեջ Լուսավորիչը հարցումներ է ուղղում Միքայել հրեշտակապետին հոգիների անդրշիրիմյան կյանքի մասին, և վերջինից պատասխաններ ստանում յուրաքանչյուր հոգու երկրային կյանքի և սրա երկրային հատուցման համար:համար։ Գրական հուշարձանների այս շարքին է պատկանում նաև Վարդան Այգեկցու <<Վասն դժոխոցն և անքուն որդանցըն>> վառ քարոզը և [[Առաքել Սյունեցի|Առաքել Սյունեցու]] <<Ադամգիրք>> ու <<Դրախտագիրք>> պոեմները և այլն:այլն։
Բացի թվարկած զուգահեռներից և նմանություններից՝ <<Արդավիրաֆ նամեն>> մեծ արժեք է ներկայացնում ինչպես զրադաշտական Իրանի ժողովուրդների կրոնա-բարոյական հայացքների ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների ճանաչողության համար, այնպես էլ հեթանոս հայերի, հետագայում հայ ժողովրդական հավատալիքների և սնոտիապաշտության մեջ առկա մութ, ցարդ անբացատրելի մնացած հասկացությունների լուսաբանության գծով:գծով։ Այս տեսակետից ուսանելի են մեղքի ու պատժի պատկերացումները ըստ <<Արդավիրաֆ նամե>> և հայկական հավատալիքների, Չինվաթ կամրջի և հայկական Մազե կամրջի նկարագրությունը, չարի ու բարու ընկալումները, ասպնջականության, վանատրության, հյուրասիրության ըմբռնումները և այլն:այլն։
Որոշ նմանություններ կան նաև <<[[Սասնա ծռեր|Սասնա ծռերի]]>> մեջ:մեջ։ Երբ Արդավիրաֆը ետ է գալիս իր ճամփորդությունից, նրան խնդրում են պատմել իր տեսածները:տեսածները։ Նա պատասխանում է. <<Նախ և առաջ սովածներին ու ծարավներին ուտելիք տուր, ապա հաջողությամբ հարց ու փորձ արա>>: Սա համապատսխանում է զրադաշտականության հյուրընկալության պատգամին:պատգամին։
 
==Աղբյուրներ==