«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է: Անկախ չափերից` դրանց կմախքը 256 ոսկոր ունի: Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը: Ըստ գանդգի ձևի` շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն): Կախված կազմվածքից` շները տարբեր նպատակներով են բուծվում:
Ի տարբերություն մարդու` շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում: Բոլոր շնազգիների` շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ: Երախները բաց, լեզուները դուրս գցած` դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը: Քթի, բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթը, որոնց վրա շատ գեղձեր կան, խոնավության բավարար քանակ են ապահովում: Սա անհրաժեշտ է նաև շան հոտառական հատկությունը պահպանելու համար և նպաստում է այն բանին, որ շան քիթը միչտ խոնավ է ու սառը:<ref>«Ինչու և ինչպես» Շներ : Պետեր Տայխման</ref>
Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման: Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները: Շան «աչքերն» իր քիթն է: Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ: Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտնքի տարածվելուց է գոյանում: Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում: Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը: Այն 220 մլն բջիջ ունի, իսկ մարդունը` ընդամենը 5 մլն բջիջ:
Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը: Շները հստակ տարբերում են ձայները և որոշում` ո՞ր կողմից են դրանք գալիս: Այդ ժամանակ շները սրում և շարժում են ականջները: Շները շատ բարձր հաճախականության ձայներ են ընկալում: Վայրկյանում 20000 տատանում հաճախականության ձայները մարդը չի լսում. դա անդրաձայնն է: Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 50000 տատանում հաճախականույան ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ:
շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը: Սա շների` գիշերային մսակեր նախնիներից ստացած ժառանգությունն է: Գայլը որսի է դուրս գալիս գիշերը` մութն ընկնելուց հետո: Այդ պատճառով էլ նրա աչքերը տեսնում են կատարվող շարժումները` օգտագործելով մնացորդային լույսը: Շան աչքի հատակի կառուցվածքը մի կարևոր առանձնահատկություն ունի. անոթային թաղանթում ձևավորվում է հյուսվածքի մի շերտ [[Tapetum lucidum|tapetum lucidum]], որը լույսն անդրադարձնելու հատկություն ունի: Այդ է պատճառը, որ շների, գայլերի, ինչպես նաև կատուների աչքերը վառվում են գիշերը, երբ դրանց վրա ընկնում է շարժվող մեքենայի լույսը:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից