«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
 
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս։ Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ [[ֆոքստերիեր]]ը։ Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով։ Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը։ Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում։ Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։ Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»)։ Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները։ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է։ Նրա զանգվածը մինչև 3կգ է։ Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու։
[[Պատկեր:Dog.parts of body.jpg|250px|մինի|Շան մարմնի մասերը]]
== Կառուցվածքը և զգայարանները ==
Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է: Անկախ չափերից` դրանց կմախքը 256 ոսկոր ունի: Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը: Ըստ գանդգի ձևի` շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն): Կախված կազմվածքից` շները տարբեր նպատակներով են բուծվում:
Ի տարբերություն մարդու` շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում: Բոլոր շնազգիների` շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ: Երախները բաց, լեզուները դուրս գցած` դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը: Քթի, բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթը, որոնց վրա շատ գեղձեր կան, խոնավության բավարար քանակ են ապահովում: Սա անհրաժեշտ է նաև շան հոտառական հատկությունը պահպանելու համար և նպաստում է այն բանին, որ շան քիթը միչտ խոնավ է ու սառը:<ref>«Ինչու և ինչպես» Շներ : Պետեր Տայխման</ref>
 
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից