«Օսմոսային ճնշում»–ի խմբագրումների տարբերություն

չ
վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (3) oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (3) oգտվելով ԱՎԲ)
'''Օսմոսային ճնշում''' այն ուժն է, որով պայմանավորված է օսմոսը և որն ազդում է կիսաթափանցիկ թաղանթի միավոր [[մակերես]]ի վրա։ Օսմոսային ճնշումը (π)ˋ դա այն [[ճնշում]]ն է, որն անհրաժեշտ է գործարկել թաղանթի վրա, նրա միջոցով լուծիչի ինքնակամ հոսքը կանգնեցնելու և հիպոտոնիկ ու հիպերտոնիկ լուծույթներն իրար հետ հավասարակշության մեջ պահելու համար։ Հայտնաբերվել է [[1748]] թվականին։
 
Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճևշմամբ։ Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ խիտ լուծույթիվ առավել նոսրը:նոսրը։
 
Որպես կիսաթափանցիկ թաղանթ կարող են ծառայել կենդանական և բուսական շատ թաղանթներ, օրինակ, [[միզապարկ]]ը, աղիները, բջջաթաղանթը։ Կարելի է պատրաստել նաև արհեստական թաղանթներ կոլոիդումից, ժելատինից, ցելոֆանից և այլն։ Կախված թաղանթի բնույթից օսմոտիկ մեխանիզմը, կարող է լինել տարբեր. մի դեպքում թաղանթի միջով անցնում են այն նյութերը, որոնք նրա մեջ լուծված են, մյուս դեպքում լուծիչի մոլեկուլները փոխազդում են թաղանթի հետ, առաջացնելով միջանկյալ հեշտ քայքայվող միացություններ։ Հնարավոր է նաև, որ լուծված նյութի մոլեկուլների համար թաղանթը ուղղակի ծակոտկեն միջնորմ հանդիսանա։
<center><math> {I= 1 + \alpha (\nu - 1)}</math></center>
 
բանաձևով, որտեց <math>{ \alpha }</math>-ն [[դիսոցման աստիճան]]ն է, <math>{ \nu}</math>-ն դիսոցումից հետո ստացված մասնիկների թիվը:թիվը։
 
Իզոտոնիկ գործակցի և դիսոցումից ստացված մասնիկների թվի հարաբերությունը կոչվում է օսմոտիկական գործակից (g), որը հանդիսանում է տվյալ ռեալ լուծույթի իդիալական լուծույթից շեղման չափանիշ, երբ դիսոցումը կատարվում է լրիվ և իոններ իրար հետ չեն փոխազդում:փոխազդում։ Իրական լուծույթների օսմոտիկ ճնշումը (π′) ավելի մեծ է, քան իդեալական լուծույթինը (π″)։
<center><math>{\frac {\pi'} {\pi''} =g }</math></center>
Լուծույթի նոսրացման զուգընթաց օսմոտիկական գործակիցը ձգտում է մեկի։ Միևնույն օսմոտիկ ճնշում ունեցող լուծույթները կոչվում են իգոտոնիկ կամ իզոօսմոտիկ ([[արյուն|արյան]]ը փոխարինող և [[ֆիզիոլոգիական լուծույթ]]ները պետք է իգոտոնիկ լինեն [[օրգանիզմ]]ի ներքին հեղուկներին)։ Օսմոտիկ չափում են օսմոմետրերով՝ վիճակագրական և դինամիկական եղանակներով։
144 973

edits