«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Քաղվածք|Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։|Մեսրոպ Թաղիադյան}}
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803թ-ի հունվարի 3-ին: Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության: Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ: 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա: Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց,այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու: Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում: Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական- հրապարակախոսական- մանկավարժական գործունեությունը:
== Տպագրված գործերից ==
* [[1846]] - «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց» , [[Կալկաթա]], 168 էջ,