«Ալիսա (նկար, Մոդիլյանի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''«Ալիսա»''' ({{lang-it|Alice}}), նկարել է [[իտալացիներ|իտալացի]] նկարիչ [[Ամեդեո Մոդիլիանի|Ամեդեո Մոդիլիանին]] մոտավորապես [[1918]] թվականին:
 
== Նկարագրություն ==
[[1915]] - [[1920]] թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար: «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին` երկնագույն զգեստ, կրծքին` ոսկեգույն [[Խաչ|խաչ]]: Իր մեծ, [[նուշ|նշաձև]] աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին: Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա: Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի: Գունային տեսանկյունից [[կտավ|կտավը]] պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը` ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը:
 
Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմը]] և Ալիսայի դիմանկարում: Աղջկա [[գլուխ|գլուխը]] նման է [[Ձու (սննդամթերք)|ձվի]], իսկ պարանոցը` [[գլան|գլանի]]: Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով: Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել [[մաներիզմ|մաներիստ]] [[Ֆրանչեսկո Պարմիջանինո|Ֆրանչեսկո Պարմիջանինոյի]] աշխատանքներից և իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] այնպիսի վարպետներից, ինչպիսին [[Բոտիչելլի Սանդրո|Բոտիչելլին]] է:
 
== Գտնվելու վայր ==
[[1928]] թվականին նկարը նվիրվել է [[Դանիա|Դանիայի]] Արվեստի պետական թանգարանին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Ինվենտարային համարն է KMSr145:
 
 
== Գրականություն ==
 
== Литература ==
* Wayne, Kenneth. Modigliani and the artists of Montparnasse. — New York: Abrams, 2002. — С. 109. {{ref-da}}
* Nørgaard Larsen, Peter. SMK highlights: Statens Museum for Kunst. — Kbh.: Statens Museum for Kunst, 2005. — ISBN 87-90096-43-6. {{ref-da}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://130.226.236.38/smkweb/Vark.asp?ObjectId=6578 «Ալիսա»-ն Արվեստի պետական թանգարանի կայքում {{ref-da}}{{ref-en}}
 
[[Կատեգորիա:Նկարներ այբբենական կարգով]]