«Մետրոդորոս Սկեպսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (18)
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: զ: → զ։ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Կենսագրություն ==
Հունական անունը հուշում է, որ նա ծնվել է Էգեյան ծովի փոքրասիական հատվածի ափամերձ գոտում գտնված անտիկ [[Սկեպսիս]] քաղաքում։ Երիտասարդ տարիքում հետաքրքրված է եղել փիլիսոփայությամբ ու դրա ուսուցմամբ, սակայն հետագայում սկսել է հետաքրքրվել [[հռետորություն|հռետորությամբ]]։ Անգամ սկսել է ուսուցանել դրա եղանակներ՝ օգտագործելով յուրահատուկ ոճային հնարքներ։ Եղել է ոչ հարուստ ընտանիքից. [[Ստրաբոն]]ն անգամ գրում է, որ Մետրոդորոսը եղել է աղքատ, սակայն իր հռետորական հնարքների շնորհիվ կարողացել հասնել շատ հաջող ամուսնության Բոսֆորի նեղուցի ափին գտնվող [[Քաղկեդոն]] քաղաքից սերող մի կնոջ հետ։
{{քաղվածք||Եվ (Սկեպսիսից էր) բացի նրանից [[Դեմետրիոս Սկեպսացի|Դեմետրիոսից]] Մետրոդորոսը, որը փիլիսոփա էր և անցել էր քաղաքական կյանքի ասպարեզ:ասպարեզ։ Լինելով իր գրվածքներում առավելապես ճարտասան՝ նա գործ էր ածում ինչ-որ անսովոր ոճ և զարմանք պատճառում շատերին:շատերին։ Չնայած աղքատությանը, շնորհիվ ճարասանության, կարողացել էր փայլուն ամուսնության հասնել Քաղկեդոնում և շատ հաճախ իրեն ներկայացնում են որպես քաղկեդոնացի:քաղկեդոնացի։ Ծառայության մտնելով Միհրդատ Եվպատորի մոտ՝ նա իր կնոջ հետ գնաց նրա մոտ [[Պոնտոս]]. առանձնապես հարգված էր այնտեղ և պաշտոն էր ստացել դատարանում, որի վճռի դեմ դատապարտյալն իրավունք չուներ վերաքննման գանգատով դիմելու թագավորին:թագավորին։ Սակայն նրա բախտավորությունը հարատև չեղավ, այլ նա՝ գրգռելով իր դեմ անարդար մարդկանց թշնամությունը՝ թագավորի մոտից հեռացավ ու իբրև դեսպան գնաց Տիգրան արմենի մոտ:մոտ։ Իսկ սա դժկամությամբ հետ ուղարկեց նրան Եվպատորի մոտ, որն արդեն փախչում էր հայրենի երկրից:երկրից։ Մետրոդորոսը ճանապարհին մահացել էր՝ կամ թագավորի հրամանով և կամ հիվանդությունից:հիվանդությունից։ Հաղորդում են թե այս և թե մյուս տեղեկությունը:տեղեկությունը։}}<ref>Ստրաբոն - «Աշխարհագրություն» Գիրք 13, Գլուխ 1, 55</ref>
 
=== Քաղաքական գործունեություն ===
Ըստ էության, Մետրոդորոսի քաղաքական՝ դիվանագիտական գործունեությունը հայտնի սկզբնաղբյուրների համեմատական քննությամբ, սկսվում և ավարտվում է շատ կարճ ժամանակահատվածում՝ [[մ.թ.ա. 72]] թվականից մինչև մ.թ.ա 70/69 թվականները։ Այն բանից հետո, երբ մ.թ.ա. 72 թվականին Պոնտոսի արևմտյան մասեր մտավ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական հանրապետության]] զորավոր, մ.թ.ա. 74 թվականին [[Կիլիկիա|Կիլիկիայի կոնսուլ]] նշանակված, [[Լուկուլլոս|Լուցիոս Լիցիլիուս Լուկուլլոսը]], Միհրդատը նախ կորցրեց ծովափնյա քաղաքները՝ Ամիսոսն ու Թեմիսկիրան, ապա սկսեց հավաքել նոր զորքեր ու ամրանալով իր երկերի լեռնային շրջաններում՝ աշխատեց նախապատրաստել նոր դիմադրություն։ Միևնույն ժամանակ նա օգնություն խնդրեց իր հիմնական դաշնակիցներից՝ այդ թվում որդուց՝ [[Մաքարես]]ից, ով Բոսփորի փոխարքան էր և Տիգրան Մեծից։ Նրա որդից ոչ միայն հրաժարվեց օգնել հորն, այլև հարմար առիթ էր փնտրում միանալու հռոմեացիներին՝ օգնելու վերջնականապես ջախջախելու Պոնտոսի թագավորությունը։ Հայոց թագավորի մոտ ուղարկված դեսպանությունը գլխավորում էր հենց Մետրոդորոսը՝ մ.թ.ա.72 թվականի վերջ, 71-ի սկիզբ։ Հենց այս ժամանալ էլ տեղի է ունեցել, ըստ Պլուտարքոսի, հայտնի զրույցը Մետրոդորոսի և Տիգրան Մեծի միջև, որտեղ առաջինը խնդրում է օգնել Պոնտոսի արքային՝ իր դաշնակցին՝ Միհրադատ Եվպատորին։
{{քաղվածք||Մետրոդորոսը Միհրատի կողմից ուղարկված էր Տիգրանի մոտ իբրև դեսպան խնդրելու օգնություն հռոմեացիների դեմ:դեմ։ Սրան հարցրել էր Տիգրանը՝ «իսկ դու ինքդ, ո՜վ Մետրոդորոս, ի՞նչ խորհուրդ կտաս այդ մասին»: Եվ նա՝ կամ Տիգրանին օգտակար լինելու համար և կամ չցանկանալով որ Միհրադատը փրկվի՝ ասում ՝,- «իբրև դեսպան խորհուրդ եմ տալիս, իսկ որպես խորհրդատու՝ ոչ»:}}<ref>Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս, 22, 4</ref>
Պատմագիտության մեջ այդպես էլ հարցական է մնում հարցը, թե արդյո՞ք Տիգրանն օգնում է իր կնոջ հորը՝ Պոնտոսի թագավորին, քանի որ այլ աղբյուրներում նաև պահպանվել են տեղեկություններ, որ Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի աղերսներին ընդառաջ գնալով՝ Տիգրանը խոստանում է օգնել։<ref>Մեմնոն - Գլ. 43, Lipsiae 1816, էջ 64</ref>
 
=== Մահը ===
Վերադառնալով Պոնտոս Մետրոդորոսը Միհրդատին գտնում է այն ժամանակ (եթե իհարկե նա վերադարձել է, քանի որ Ստրաբոնի վկայությամբ նա, ամենայն հավանականությամբ մահացել է հենց այդ ճանապարհին), երբ վերջինս արդեն սկսել էր վերջնական պարտություն կրել՝ մ.թ.ա. 71 թվականի ամառ։ Պոնտոսի արքան որոշում է կայացնում հեռանալ իր գլխավոր դաշնակցի՝ Հայոց թագավոր Տիգրան Մեծի մոտ՝ մ.թ.ա.71 աշուն։ Հստակ հիշատակումներ ու ուղղակի տեղեկություններ չկան, որ Միհրդատի հետ միասին Հայաստան է եկել նաև Մետրոդորոսը, սակայն Պլուտարքոսի հիշատակմամբ հայտնի է, որ տևական ժամանակ Հայաստանի հեռավոր գավառներից մեկում Տիգրանի հրամանով ապաստան ստացած Միհրդատը մ.թ.ա.69 թվականի սկզբում իր առաջին հանդիպման ժամանակ (ապաստան տալուց հետո՝ 1 տարի ութ ամիս անց համաձայն Մեմնոնի<ref>Տե՛ս Մեմնոն, գլ. 55</ref>) Տիգրանը երեք օր տևացած բանակցությունների ընթացքում պատմել է հենց իր և դեսպանությամբ Հայաստան եկած Մետրոդորոսի հետ վերոշարադրյալ երկխոսության մասին.
{{քաղվածք||...Տիգրանը այս պատմեց Միհրադատինև մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին:Մետրոդորոսին։ Եվ սա իսկույն ևեթ սպանվեց, իսկ Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որինքը չէ միայն պատճառ Մետրոդորոսի դժբախտության, այլ այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ:նկատմամբ։ ...Սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր:էր։}}<ref>Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս 22, 2-6</ref><br />
Այս ամենը ոչ միանշանակ է դարձնում Մետրոդորոսի մահվան ճշգրիտ թվագրությունը՝ մ.թ.ա. 71-69 թ.թ.ների միջև։