«Մոդեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Մշակույթ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Մոդեռնի ձգտումները: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Մոդեռնի ձգտումները ==
«Մոդեռն»-ը ձգտել է վերացնել [[19-րդ դար]]ի բուրժուական մշակույթին բնորոշ գեղարվեստական և ուտիլիտար սկզբունքների հակադրությունը, գեղագիտորեն իմաստավորել կառուցվածքային նոր համակարգերը, արվեստին հաղորդակցել կյանքի բոլոր ոլորտներն ու մարդուն դարձնել գեղարվեստական ամբողջության մասնիկը։ Կապիտալիստական հասարակության շրջանակներում արվեստի միջոցով աշխարհը վերափոխելու ձգտումը խորապես ուտոպիստական էր։ Եվ գործնականորեն այն դարձավ բուրժուական կենցաղը ձևավորող առաջին, համեմատաբար ամբողջական գեղարվեստական ոճը։ «Մոդեռն»-ը 19-րդ դարի [[էկլեկտիզմ]]ին հակադրել է ոճավորված, ընդհանրացված, ռիթմիկորեն կազմավորված ձևի միասնությունը, ամբողջականությունն ու զարգացման ազատությունը, որի խնդիրն էր շնչավորել նյութաառարկայական միջավայրը, արտահայտել բեկումնային դարաշրջանի տագնապն ու լարվածությունը։ «Մոդեռն»-ի կազմավորման շրջանին (19-20-րդ դարերի սահմանագիծ) բնորոշ են ազգային-ռոմանտիկական հովերը, միջնադարի և ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրությունները:հետաքրքրությունները։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոդեռն» էջից