«Փարիզի խաղաղության կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Փարիզի խաղաղության կոնֆերանս''' 1946, միջազգային կոնֆերանս, որ հրավիրվել է երկրորդ համաշխարհային...»:
 
No edit summary
Տող 1.
'''Փարիզի խաղաղության կոնֆերանս''' 1946, միջազգային կոնֆերանս, որ հրավիրվել է երկրորդ [[համաշխարհային պատերազմ]]ում ([[1939]]-[[1945]]) հաղթանակած հակահիտլերյան կոալիցիայի պետությունների և [[Եվրոպա]]յում ֆաշիստական [[Գերմանիա]]յի նախկին դաշնակիցների ([[Իտալիա]], [[Ռումինիա]], [[Բուլղարիա]], [[Հունգարիա]] և [[Ֆինլանդիա]]) միջև հաշտության պայմանագրերի նախագծերը քննարկելու համար։ Տեղի է ունեցել հուլիսի 29-ից հոկտեմբերի 15-ին, [[Փարիզ]]ում։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են [[ՍՍՀՄ]], [[ԱՄՆ]], [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Չինաստան]]ը, [[Ավստրալիա]]ն, [[Բելգիա]]ն, Բելոռուս ՍՍՀ, [[Բրազիլիա]]ն, [[Եթովպիա]]ն, [[Լեհաստան]]ը, [[Կանադա]]ն, [[Հարավսլավիա]]ն, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, [[Հնդկաստան]]ը, [[Հունաստան]]ը, [[Նիդերլանդներ]]ը, [[Նոր Զելանդիա]]ն, [[Նորվեգիա]]ն, [[Չեխոսլովակիա]]ն, Ուկրանիա ՍՍՀ։ Բանավեճերին մասնակցելու իրավունքով հրավիրվել են [[Ալբանիա]]յի, [[Ավստրիա]]յի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Կուբայի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Փարիզի խաղաղության կոնֆերանսում սովետական պատվիրակությունը պաշտպանեց բոլոր ժողովուրդների ազգային անկախությունը և վճռաբար մերժեց արևմտյան պետությունների (ամենից առաջ՝ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի) փորձերը՝ իրենց իրավունք վերապահելու միջամտել Գերմանիայի նախկին դաշնակիցների, մասնավորապես [[Բուլղարիա]]յի, Ռումինիայի և Հունգարիայի (որտեղ հաղթանակել էին ժողովրդադե– մոկրատական կարգերը) ներքին գործերին։ Սովետական պատվիրակության հաստատակամ դիրքորոշման շնորհիվ կոնֆերանսը հավանություն ավեց Արտաքին գործերի մինիստրների խորհրդի կողմից նախապես համաձայնեցված դրույթների գերակշիռ մեծամասնությանը։ Սակայն արևմտյան պետությունները (խախտելով հանձնարարականները ձայների 2/3-ով ընդունելու համաձայնեցված կարգը) ձայների պարզ մեծամասնությամբ անցկացրեցին իրենց ձեռնտու որոշ հանձնարարականներ (Դանուբի միջազգայնացման մասին են)։ Հաշտության պայմանագրերի չհամաձայնեցված հոդվածները կարգավորվեցին արտաքին գործերի մինիստրների խորհրդի [[Նյու ՅորքիՅորք]]ի նստաշրջանում (1946-ի նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 12-ը)։ Տես [[Փարիզ]]ի հաշտության պայմանագրեր [[1947]]։