«Մեղրահաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
==Մեղրահացերի ստեղծումը==
Առանց մեղրահացի մեղվաընտանիքների կյանքը հնարավոր չէ: Մեղրահացերի բջիջներում մեղուներն աճեցնում են իրենց թրթուրներն ու հարսնյակները, պահեստավորում, վերամշակում և պահպանում են կերի պաշարը: Մեղրահացերի մակերեսին տեղաբաշխվում է մեղուների ամբողջ սերունդը: Պատրաստի մեղրահացերի պակասի դեպքում մեղվանոցի եկամտաբերությունը խիստ ընկնում է: Եթե գարնանը բների լայնացման համար մեղրահացերը չեն բավարարում, ապա դա արգելակում է մայր մեղվի ձվադրումը, դանդաղեցնում է երիտասարդ մեղուների աճը:, ընտանիքի նորմալ զարգացումը, ընտանիքը քիչ մեղր է կուտակում: Մեղրահացերի խիստ կարիք է զգացվում հատկապես գլխավոր [[բերք]]ի ժամանակ: Եթե նույնիսկ մեղվապահը աճեցրել է շատ աշխատավոր [[մեղու]]ներ, բայց հոգ չի տարել անհրաժեշտ քանակությամբ [[մեղրահաց]]երի ստեցծմանստեղծման համար, ապա մեղուները չունենալով ազատ բջիջների [[նեկտար]]ը տեղավորելու համար, անգործության կմատնվեն և մեղրաբերքը կմնա անօգտագործելի: Որպեսզի մեղուների աճեցումը և մեղրաբերքի կուտակումը ընթանա առանց ընդմիջումների, մեղվանոցում պետք է նախօրոք հոգ տանել պատրաստի շրջանակների բավարար քանակություն ստեղծելու համար: Բազմակորպուս փեթակներում մեղուների պահվածքի դեպքում յուրաքանչյուր ընտանիքի համար հարկավոր է ունենալ 40-50 մեղվահաց, իսկ որոշ տեղերում, որտեղ մեղրաբերքը լինում է ուժեղ և կարճատև՝ 60-70 շրջանակ:<ref>Մեղվաբույծի դասագիրք Հայաստան հրատարակչություն Երևան-1974</ref> Երկկորպուսանի փեթակներում պահվածքի դեպքում յուրաքանչյուր ընտանիքի համար պահեստային մեղրահացերը պետք է լինեն 24 շրջանակից ոչ պակաս, բացի դրանից ցանկալի է ունենալ կիսամեղրահացերով կոմպլեկտավորված վերնահարկ:
===Մեղրահացերի հնանալը===
Նոր կառուցված [[մեղրահաց]]ը ունենում է սպիտակ կամ թույլ դեղին գույն: Այդպիսի մոմի փոքրիկ կտորը կրակի վրա հալվում է առանց մնացորդի: Բայց ժամանակի ընթացքում մեղրահացը հնանում է և դառնում ոչ պիտանի: Հնանում է ոչ թե մոմի փչանալուց, այլ մեղրահացերի բջիջներում կողմնակի նյութերի կուտակումից, թրթուրները հարսնյակ դառնալու ժամանակ բջիջներում մնում է արտաթրանքը, իսկ հարսնյակից մեղու դուրս գալիս՝ հարսնյակի բոժոժը: Այսպիսով մեղրահացում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները: 1.''Մեղրահացը աստիճանաբար մգանում է'', 2.''Մեղրահացի քաշը ավելանում է'', 3.''Բջջի ծավալը փոքրանում է'': Հին մեղրահացերի օգտագործումը նպաստում է մեղուների վարակիչ հիվանդությունների տարածմանը և մոմի ցեցի բազմացմանը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեղրահաց» էջից