«Մեղրահաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
1.1 մեղրահացերի ստեղծում
1.2 մեղրահացերի հնանալը
2.2 Անվանում (Title)
2.3 Optional content
2.4 Optional CSS styling
2.5 HTML classes
2.6 Microformats
2.7 Italic titles
'''Մեղրահաց''', մոմահաց, [[մեղու]]ների մոմից հյուսված բույնը, որտեղ նրանք կուտակում են [[մեղր]] ու [[ծաղկափոշի]] և աճեցնում սերունդներ։ Կազմված է ընդհանուր միջնորմի երկու կողմում դասավորված վեցանկյուն պրիզմայաձև [[բջիջ]]ներից։ Տարբերում են աշխատավոր ու մայր [[մեղու]]ների, անցողիկ ու բոռերի [[բջիջ]]ներ։ Մեղրահաց պատրաստում են միայն աշխատավոր [[մեղու]]ները, աշխատավոր մեղվի մեկ բջջի կառուցման համար ծախսում են 13 մգ բոռերի բջջի համար՝ 30 մգ, իսկ ամբողջ մեղրահացի համար՝ 140—150 գ մոմ։ Մեղրահացի չափերը համապատասխանում են [[փեթակ]]ի շրջանակի մեծությանն ու ձևին։ Ստանդարտ մեկ մեղրահաց կարող է պարունակել մինչև 4 կգ [[մեղր]]։ Մեղրահացւ միջատների բների առավել կատարելագործված ձևն է։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մեղվաբուծություն]]
 
==Մեղրահացերի ստեղծումը==
Առանց մեղրահացի մեղվաընտանիքների կյանքը հնարավոր չէ: Մեղրահացերի բջիջներում մեղուներն աճեցնում են իրենց թրթուրներն ու հարսնյակները, պահեստավորում, վերամշակում և պահպանում են կերի պաշարը: Մեղրահացերի մակերեսին տեղաբաշխվում է մեղուների ամբողջ սերունդը: Պատրաստի մեղրահացերի պակասի դեպքում մեղվանոցի եկամտաբերությունը խիստ ընկնում է: Եթե գարնանը բների լայնացման համար մեղրահացերը չեն բավարարում, ապա դա արգելակում է մայր մեղվի ձվադրումը, դանդաղեցնում է երիտասարդ մեղուների աճը:, ընտանիքի նորմալ զարգացումը, ընտանիքը քիչ մեղր է կուտակում: Մեղրահացերի խիստ կարիք է զգացվում հատկապես գլխավոր [[բերք]]ի ժամանակ: Եթե նույնիսկ մեղվապահը աճեցրել է շատ աշխատավոր [[մեղու]]ներ, բայց հոգ չի տարել անհրաժեշտ քանակությամբ [[մեղրահաց]]երի ստեցծման համար, ապա մեղուները չունենալով ազատ բջիջների [[նեկտար]]ը տեղավորելու համար, անգործության կմատնվեն և մեղրաբերքը կմնա անօգտագործելի:<ref>Մեղվաբույծի դասագիրք Հայաստան հրատարակչություն Երևան-1974</ref> Որպեսզի մեղուների աճեցումը և մեղրաբերքի կուտակումը ընթանա առանց ընդմիջումների, մեղվանոցում պետք է նախօրոք հոգ տանել պատրաստի շրջանակների բավարար քանակություն ստեղծելու համար: Բազմակորպուս փեթակներում մեղուների պահվածքի դեպքում յուրաքանչյուր ընտանիքի համար հարկավոր է ունենալ 40-50 մեղվահաց, իսկ որոշ տեղերում, որտեղ մեղրաբերքը լինում է ուժեղ և կարճատև՝ 60-70 շրջանակ: Երկկորպուսանի փեթակներում պահվածքի դեպքում յուրաքանչյուր ընտանիքի համար պահեստային մեղրահացերը պետք է լինեն 24 շրջանակից ոչ պակաս, բացի դրանից ցանկալի է ունենալ կիսամեղրահացերով կոմպլեկտավորված վերնահարկ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեղրահաց» էջից