«Մարդու առնանդամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
 
'''Առնանդամ''' ('''սեռական անդամ''', '''փենիս''')- որոշ կենսաբանական արու [[օրգանիզմ]]ների արտաքին [[սեռական օրգան]], նախատեսված [[սպերմա]]յի դուրս հորդման և [[կոպուլյացիա]]յի համար, որը նաև ծառայում է [[միզարտաթորում|միզարտաթորման]] համար:
Տող 13 ⟶ 12՝
Առնանդամի մեջ տարբերակում են գլխիկ ([[լատիներեն|լատ]].՝ glans pénis),մարմին կամ բուն (([[լատիներեն|լատ]].՝córpus pénis) եւ հիմք (([[լատիներեն|լատ]].՝ rádix pénis):
 
Բունը բաղկացած է անձավային եւ սպունգային մարմիններից:Անձավային եւ սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով եւ առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (([[լատիներեն|լատ]]՝.cavérnae):2 Անձավային մարմին-ները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջեւ՝ հարելով ստորին մակերեսին: Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան ([[լատիներեն|լատ]].՝ urertha). Սպունգաձեւ մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձեւ գոյացությամբ՝ գլխիկով:
 
Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում: Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են [[սմեգմա]]: Գլխիկը հարուստ է նաեւ լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ եւ , հետեւաբար, մեծանում ծավալով, եւ նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը: