«Wish You Were Here (ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 42.
Աշխատանքի անցնելով «ստուդիա 3»-ում, խումբն ամենասկզբից բախվեց կուտակված նյութի վերամշակման խնդիրների հետ։ Նախորդ հաջող ալբոմը՝ [[The Dark Side of the Moon (ալբոմ)|The Dark Side of the Moon]]-ը երաժիշտների քառյակին դատարկել էր ոչ կիայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Առաջին սեսսիաների մասին պատմելիս [[Ռիչարդ Ռայթ]]ը դա անվանակոչեց որպես «անհասկանալիության սկիզբ», իսկ [[Ռոջեր Ուոթերս]]ը այդ ժամանակաշրջանն անվանեց «տանջալի»։ Հարվածորդ [[Նիք Մեյսոն]]ը ռազմաժապավեն ձայնագրման գործնթացն անվանեց ձգձգվող ու միօրինակ։ Այդ ժամանակ [[Դեյվիդ Գիլմոր]]ը ավելի շատ զբաղված էր հին նյութի մշակմամբ։ Նա գրեթե ուշադրություն չէր դարձնում նոր նյութերի ձայնագրմանը։ Բացի այդ գնալով ավելի ու ավելի էին վատանում նրա ու [[Նիք Մեյսոն]]ի հարաբերություները։ Վերջինս չկայացած ամուսնությունից ապատիայի մեջ էր ընկել։ Նրա այդ վիճակը, անկայունությունն ու հիասթափությունը սաստիկ անդրարառնում էին նրա նվագելու վրա։ Մեյսոնը նաև նշում էր, որ [[Փինք Ֆլոյդ]]ի այդ ժամանակվա վիճակը դիպուկ նկարագրվել է Նիք Քեյթի հեղինակած մի շատ կոպիտ հոդվածում, որը հրապարակվել է New Musical Express ամսագրում, այդ քննադատությունը խորը ազդեց խմբի վրա, և հենց այդ հոդվածի շնորհիվ խումբը չցրվեց։
 
{{քաղվածք|Պետք է ասեմ, որ դա շատ դժվար ժամանակ էր:էր։ Բոլոր մանկական երազանքները, թվում է, իրականացել են, մեր ձայնագրություններն ամբողջ աշխարհում շատ լավ վաճառվում են, և մենք կարող ենք մեզ թույլ տալ ամեն ինչ:ինչ։ Կանայք, փող, փառք ու դրանցից բխող ամեն ինչ… ամեն ինչ ինքն իրեն մեր ձեռքն եկավ, մենք թերագնահատեցինք մեր դերն ու երկար ժամանակ անհասկանալի իրավիճակում հայտնվեցինք …{{oq|en|It was a very difficult period I have to say. All your childhood dreams had been sort of realized and we had the biggest selling records in the world and all the things you got into it for. The girls and the money and the fame and all that stuff it was all … everything had sort of come our way and you had to reassess what you were in it for thereafter, and it was a pretty confusing and sort of empty time for a while …|}}}}
 
=== Խենթ ադամանդը ===
{{հիմնական|Սիդ Բարրեթ}}
[[Պատկեր:Syd Barrett.jpg|250px|մինի|աջից|Սիդ Բարրեթը]]
Ձայնագրման ամենահիշարժան պահը տեղի ունեցավ [[1975]] թվականի [[հունիսի 5]]-ին, երբ անսպասելի ստուդիա եկավ Սիդ Բարրեթը (հենց այդ օրը ծրագրել էին նշել Գիլմորի ամուսնությունը)։ Այդ ժամանակ երաժիշտներն արդեն ավարտել էին ալբոմի աշխատանքները և պատրաստվում էին այդ տարում արդեն երկրորդ անգամ հյուրախաղերի մեկնել ԱՄՆ։ Խումբն աշխատում էր «Shine On» երգի ավարտական տեսքի վրա, երբ ստուդիա մտավ մի գեր, բարձրահասակ տղամարդ, մերկության աստիճան թրաշած գլխով, անգամ ունքերը, ձեռքին բռնած պոլիէթիլենային տոպրակ։ Pink Floyd-ի անդամները արդեն հինգ տարի է չէին տեսել Սիդ Բարրեթին, իսկ նրա արտաքինն այնքան էր փոխվել, որ ոչ ոք նրան չճանաչեց։ Ուոթերսը այցելուի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, Ռայթը մտածեց, որ այդ մարդն Ուոթերսի ընկերն է, բայց որոշ ժամանակ անց հասկացավ, որ իր առջև Բարրեթն է։ [[Գիլմոր Դեյվիդ|Գիլմոր]]ը հանդիպման ժամանակ մտածեց, որ այդ մարդը EMI-ի տեխնիկական աշխատողներից է, Մեյսոնը ևս չէր ճանաչել ընկերոջն ու շոկի մեջ ընկավ, երբ Գիլմորն ասաց նրան այդ մասին։ Իր [[2005]] թվականի «Երկայնակի եւ խաչաձեւ:խաչաձեւ։ [[Pink Floyd]]-ի անձնական պատմությունը» գրքում Մեյսոնը Բարրեթի խոսքը բնութագրում էր, որպես «չկապակցված ու ոչ ամբողջական մտքեր արտահայտող»։ Սթորմ Թորգերսոնը հետագայում Բարրեթի խոսքն այսպես էր նկարագրում. {{քաղվածք|Երկու կամ երեք մարդ լացում էին:էին։ Նա նստել ու մի որոշ ժամանակ զրուցում էր մյուսների հետ, բայց պարզ էր, որ նրա մտքերն ամեն դեպքում այստեղ չէին|}} {{oq|en|Two or three people cried. He sat round and talked for a bit but he wasn’t really there}}
 
===Գործիքներ===