«Գարուն (ֆիլմ, 1969)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սյուժե: clean up, փոխարինվեց: == Սյուժեն == → == Սյուժե == oգտվելով ԱՎԲ
Տող 33.
 
== Սյուժե ==
Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տաինտարին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։
 
Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։