«Կրկնակի բեղմնավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ստուգված ՀՍՀ, փոխարինվեց: {{ՀՍՀ}} → {{ՀՍՀ|ստուգված=1}} oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կրկնակի բեղմնավորում''', [[ծածկասերմ բույս]]երի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և [[սաղմնային պարկ]]ի [[երկրորդային կորիզ]]ը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը ([[1898]] թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium martagon) և արքայապսակի (Fritillaria orientalis) վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ [[Սաղմնային պարկ]]ը 8-կորիզանի [[բջիջ]] է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ [[Հապլոիդ միկրոսպոր]]ը զարգանում է [[փոշեպարկ]]ում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու [[սերմնաբջիջ]]։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 [[գեներատիվ կորիզ]]ներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ [[զիգոտ]], որն աճելով դառնում է [[սերմ]]։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի [[քրոմոսոմ]]ների եռակի հավաք։ [[Բեղմնավորում]]ից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. ''նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման:ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում): ''Ետմիտոտիկ'' իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է [[պրոֆազ]]ի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։
Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։