«Կոլտնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (23) oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոլտնտեսություն''', կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն [[ԽՍՀՄ]]-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը [[կոմունիզմ]]ի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ [[1976]] թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն ([[ՀԽՍՀ]]-ում՝ 371)։
 
Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. [[Լենին]]ի կոոպերաաիվ պլանի համապատասխան։ Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է։ «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է:է։ Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» ([[1974]], էջ 119)։ Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի [[քիմիա]]ցումն ու [[մելիորացիա|մելիորացումն]] իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով [[գյուղ]]ի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին։ Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով։ Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը ([[1935]]) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին։ [[1969]] թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում։ Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական [[ձեռնարկություն]] է։ Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը։
 
Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ [[հող]]ը, ԽՍՀՄ-ում [[պետական սեփականություն]] է։ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար։ Հողը որպես համաժողովրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա։ Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում են հանրային օգտագործման և տնամերձ հողերի։ Վերջինս հատկացվում է կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես [[բանջարանոց]], [[այգի]] և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով։ Կոլտնտեսության տնտեսական հիմքը կազմում է հանրային սեփականությունը, որը ներառում է կոլտնտեսության ձեռնարկությունները, [[շենք]]երը, [[կառույց]]ները, [[տրակտոր]]ները, [[կոմբայն]]ները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու իռիգացիոն կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները՝ փայական մասնակցության համապատասխան։
Տող 14.
ԽՍՀՄ-ում մասսայական կոլեկտիվացումը ([[1929]]-[[1933]]) իրականացվել է երկրի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու համար խորհրդային ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով։ Համատարած կոլեկտիվացման հիմքի վրա վերացվեց շահագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ [[կուլակ]]ությունը։
 
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ([[1941]]-[[1945]]) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը։ Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը։ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան ([[1953]]), մարտյան ([[1965]]), մայիսյան ([[1966]]), հուլիսյան ([[1978]]) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը։ [[1978]] թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում։ [[1965]]-[[1977]] թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց։ Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ:հանդերձ։ Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, [[1974]], էջ 132)։
 
{{ՀՍՀ}}